Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Economy

Հասմիկ Հովհաննիսյան. «Օտարերկրյա ներդրողներին գրավելու համար իշխանությունները պետք է կարողանան պրոակտիվ քայլեր ձեռնարկել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսագետ Հասմիկ Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում մինիմալ աշխատավարձի շեմը, կենսաթոշակները բարձրացնելու մասին կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչների կողմից հնչեցվող կոչերին նշեց, որ շատերը հաշվի չեն առնում, որ նման քայլերն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում ընդհանուր շուկայի գների վրա:
«Բացարձակ թվերով կարող է թոշակը կամ աշխատավարձը բարձրացվել, սակայն իրականում դրա գնողունակությունը կարող է զգալիորեն նվազել: Եվ դա տնտեսագիտության աքսիոմատիկ դրույթներից է»,– ասաց Հ. Հովհաննիսյանը:
Խոսելով Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներին խոչընդոտող գործոնների մասին տնտեսագետը նշեց, որ իրականում կոռումպացված երկիր լինելը չէ ամենամեծ խոչընդոտը: Բերելով Չինաստանի օրինակը, նա նշեց, որ այն համարվում է կոռումպացված երկիր, բայց կարողանում է օտարերկրյա ներդրումների մեծ մասն իր երկիր տանել: Այստեղ կարևոր է, թե ներդրողներին ինչ լծակներ են առաջարկվում, շուկայի սպառողական լսարանը, աշխատուժի որակ–աշխատավարձ համադրությունը և այլն:
«Մի փայլուն օրինակ բերեմ: «Տոյոտա» ֆիրման, երբ որոշում էր ներդրում կատարել Արևելյան Եվրոպայում, ընտրությունը կանգնում է երկու երկրների վրա՝ Լեհաստան, թե՞ Չեխիա: Ընկերությունը նախապատվությունը տալիս է Լեհաստանին, քանի որ այն ավելի մեծ շուկա ունեցող երկիր է: Չեխական ներդրումներ ներգրավող կազմակերպությունը ներդրումային առաջարկ է ներկայացնում տվյալ ընկերությանը` առաջարկելով անփոխհատույց նորակառույց գրեթե արտադրության համար պատրաստ գործարան: Բնական է, որ ներդրումային որոշումը կայացվեց հօգուտ Չեխիայի: Այսինքն` պետությունն այդ ամենը պատրաստել էր միայն նրա համար, որ ընկերությունն իրենց մոտ ներդրում կատարի, բայց մենք արդյո՞ք նման պրոակտիվ քայլեր կատարում ենք»,– ասաց տնտեսագետը:
Նրա կարծիքով` մեր նման փոքր շուկա ունեցող երկրի համար բավական դժվար է օտարերկրյա ներդրողին շուկա բերելը: Եվ երբ կա ներդրումային առաջարկ` հարկավոր է հնարավորինս բավարարել ներդրողի ներդրումային պահանջները` հաշվի առնելով, թե որքան նոր աշխատատեղ կբացվի, ինչպիսի ավելացված արժեք կստեղծվի երկրի ներսում և այլն:
«Մենք ունենք որակյալ աշխատուժ, որը գրավիչ է, բայց ինչքան էլ որ ասենք, թե մեզ մոտ հարկերը ցածր են, օտարերկրյա ներդրողները չեն գա, քանի որ այլ կարևոր լծակներ մեր երկրում չեն օգտագործում միջավայրն ավելի գրավիչ դարձնելու համար: Ներդրումները խոսելով չեն գալիս, այլ պահանջում են շարունակական և նպատակաուղղված աշխատանքներ»,– ասաց Հ. Հովհաննիսյանը:
Տնտեսագետի դիտարկմամբ Հայաստանը միջազգային շուկայում աշխատատար և ռեսուրսատար ապրանքների կտրվածքով տեղ զբաղեցնելու այնքան էլ մեծ հնարավորություններ և ռեսուրսներ չունի: Շեշտադրումը պետք է լինի գիտելիքահեն ոլորտները, սակայն դա պետք է միայն չշեշտադրվի թղթերում և ելույթներում, այլ պետք է կոնկրետ քայլեր իրականացվեն կառավարական մակարդակով` սկսած ԲՈՒՀ–ից:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: