Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Սա չարի ու բարու պայքարն է, պայքարն է սևի ու սպիտակի միջև. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Ազատամարտիկների դաշինքի համակարգող խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Սմբատ Հակոբյանը

– Պարոն Հակոբյան, ծեծկռտուքները, որ եղան Ջրառատում և, ընդհանրապես, իշխանական բռնի հակազդեցություննները ո՞նց են անդրադառնում ձեր տրամադրության վրա:

– Եթե դա նորություն լիներ, իշխանության բնույթին ու նրա գործունեության մեթոդներին ծանոթ չլինեինք, մեզ համար զարմանալի կլիներ: Բայց քանի որ տարիներ շարունակ գործող իշխանությունը` Հանրապետական կուսակցության դեմքով, իր այդ գործիքներն անընդհատ օգտագործում է թե ընտրություններից առաջ, թե հետընտրական փուլում, այդ բոլորին մենք վաղուց ծանոթ ենք: Եվ առանձնապես մեզ վրա որևէ ազդեցություն թողնել չեն կարող:
Մենք գիտենք, որ մեր գործն արդար է: Մենք մեր պետության, մեր ժողովրդի համար ենք ոտքի կանգնել` պայքարելու: Եվ որևէ բան մեզ չի կարող վախեցնել:

– Ժիրայր Սեֆիլյանը բանտից նամակ էր ուղարկել` աջակցելով ձեր դաշինքին: Բայց իշխանափոխության նրանց մեթոդն այլ է. մտածում են, որ ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր չէ կատարել: Հակասություն չկա՞ ձեր և նրանց ըմբռնումների մեջ:

- Իսկ ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն է անելու:
Իսկ եթե իշխանությունները կօգտագործեն իրենց հին գործիքները, կրկին կդիմեն նկարելու տարբերակին, այդ մասին կխոսենք արդեն ապրիլի 3–ին:

– Իսկ հասարակության ո՞ր շերտի վրա եք դուք հենվում, ո՞րն է ձեր քաղաքական ուժի սոցիալական բազան:

– Հենվում ենք հասարակության բոլոր շերտերի վրա: Այնպես չէ, որ հասարակության մի շերտը լավն է, մյուսը` վատը: Մենք աշխատում ենք հասարակության բոլոր շերտերի հետ: Որովհետև այդ բոլորի մեջ լավն էլ կա, վատն էլ կա: Կարևոր չէ ոչ մարդու մասնագիտությունը, ոչ ունեցվածքը:
Պարրզապես մենք փորձում ենք ծաղկաքաղ անել ու հասարակության լավ ուժերը համախմբել մի տեղ` անկախ մարդկանց կուսակցական պատկանելիությունից, անկախ այն բանից, թե ինչ դրոշի տակ են կանգնած: Դրանով մենք կունենանք մի կուռ զանգված, որը միշտ պատրաստ է իր վաղվա օրվա համար, իր սերունդների համար պայքարել:

– Կարելի՞ է ասել` դուք առաջարկում եք ջրբաժան լավի ու վատի միջև:

– Միանշանակ: Մեր ողջ ընթացքը չարի ու բարու պայքարն է, պայքարն է սևի ու սպիտակի միջև:
Մեր ուժը կանգնած է բարու կողքին, մենք սպիտակի կողմնակիցն ենք ու ցանկանում ենք ինչքան հնարավոր է մեծացնել բարին, շատացնել այն: Եվ պայքարում ենք չարի դեմ, որպեսզի այն հնարավորինս քիչ լինի մեր կյանքում: Միևնույն է` լիովին վերացնել հնարավոր չէ չարը, բայց գոնե այնպես անենք, որ չկարողանա իր գործերի մի մասն անել. այն` ինչ անում է այսօր:

– Դուք ազատամարտիկ եք, ձեզ նման շա՞տ ազատամարտիկներ են ընդգրկված քաղաքական ձեր պայքարում:

– Մի քանի` ժամանակին լեգենդար խմբավորումներ միացել են դաշինքի մեջ: Կոնդի ջոկատն է, Ապարանի ջոկատն է, Արաբո ջոկատն է, Ազգային լեգիոնն է, որի հրամանատարը ես եմ եղել: Այդպես` 59 հրամանատարներ հավաքվեցին ու որոշեցին, որ երկրապահից և մարտական ուղի անցած մյուս խմբավորումներից ստեղծենք մի հասարակական կազմակերպություն, որը համախմբելու է իրական պատերազմ անցած բոլոր այդ հրամանատարներին ու մարտիկներին:

– Նշանակում է` դուք հիասթափված եք այն ուղուց, որով ընթացավ մեր երկիրը, եթե այսօր ցանկանում եք սրբագրումներ կատարել քաղաքականության մեջ:

– Իհարկե: Ո’չ միայն քաղաքականության մեջ: Ես քաղաքականությունը, որպես այդպիսին, երրորդ կամ չորրորդ տեղում եմ տեսնում: Ինձ համար ամենակարևորը արժեհամակարգն է, որը կորցրել ենք այս տարիներին ու որը պարտավոր ենք վերականգնել: Խոսքը մարդ–մարդ հարաբերությունների մասին է նախ և առաջ:
Սա’ է մեր հիմնական խնդիրը, որը չունի կուսակցական պատկանելիություն: Այսինքն` եթե դու Հանրապետական կուսակցության մեջ մի լավ մարդ ես ճանաչում, չի նշանակում, որ հանրապետականից է ու պետք է արհամարհես նրան: Այնտեղ էլ լավը կա: Այնպես որ, մեր ասած ծաղկաքաղը պետք է անենք ընդհուպ մինչև նաև Հանրապետականի շարքերից: Բայց միայն մի պայմանով, որ ինքն այլևս հանրապետական չլինի: Որ ինքն առաջին հերթին մարդ է:

– Իսկ դուք կարողանո՞ւմ եք բարոյական այդ արժեքների համալիրը մատուցել մարդկանց: Ժողովուրդը դա ընկալո՞ւմ է:

– Ժողովուրդը վաղուց է, որ անկեղծ խոսքի, իսկ անկեղծ խոսքից հետո էլ` լուրջ գործողությունների է սպասում: Վերջին շրջանում միշտ ասում են, չէ՞, որ բոլոր քաղաքական ուժերն էլ նույն բանն են ասում, որ բոլորի մոտ էլ նույն բուկլետներն են և այլն, և այլն:
Իհարկե, ճիշտ է ասում ժողովուրդը. դրա մեջ ճշմարտություն կա: Բայց եթե ասողը նաև գործով է ցույց տալիս, որ ինքը ոչ միայն ասողն է, այլև գործ անողն է, շինարարն է, ապա ժողովուրդը սկսում է նրան վստահել: Ժողովուրդը լակմուսի թուղթ է. նա լավն էլ է զգում, վատն էլ է զգում: Բարին էլ է զգում, չարն էլ է զգում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: