Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
Socity

Երևանի բնակիչը հյութի մեջ որդ է հայտնաբերել, իսկ ընկերությունը բացառում է որդի՝ հյութում հայտնվելու տարբերակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի բնակիչ Իզաբելլա Սարգսյանը օրերս գնելով «ՍԻՍ Նատուրալ» ընկերության «ՅԱՆ» հյութը, դրա մեջ հայտնաբերել էր որդ, որից հետո անմիջապես այդ մասին գրառում էր արել Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Գրառումից հետո «ՍԻՍ Նատուրալ» ընկերության ներկայացուցիչը իր հետ կապ է հաստատել, զանգահերել և վստահեցրել, որ անպայման պատճառը կգտնեն։
«Իրենց հյութը իմ 3 տարեկան բալիկն է խմել, ինչն ինձ համար պարզապես կատաստրոֆա է։ Ես քաղաքում չէի, ասացի, որ և՛շիշը և՛ փականը պահպանել եմ։ Ինձ պատասխանեցին, որ փականը շշի հետ միասին կգան կվերցնեն՝ պարզելու համար արդյո՞ք հերմետիկության խնդիր է եղել։ Խոստացել էին գալ, բայց նույնիսկ չեն զանգել ինձ»,– պատմեց հյութի մեջ որդ հայտնաբերած կինը, ով նաև նշում է, որ հյութի համը փոխված էր և դա երկու օրվա փչացած հյութ չէր, այլ ավելի վաղ։
Զրույցի ընթացքում ընկերության ներկայացուցիչը նշել էր, իրենց հյութերի շշերի փականն այնպես է փակվում, որ եթե խանութում ինչ–որ դարակի հարվածեն, այն կարող է ապահերմետիկացվել։ Իզաբելլա Սարգսյանի այն պնդմանը, թե փականը նույնպես գործարանի պատասխանատվությունն է, իրեն պատասխանել են, որ դա մատակարարի խնդիրն է և իրենք արդեն մատակարարին փոխել են։ Խոստացել էին հաջորդ օրը կապ հաստատել և գալ շշի ետևից։ Սակայն ինչպես Իզաբելլան հայտնեց «Փաստին»՝ օրվա մեծ մասն անցել է, սակայն իրեն չեն զանգահարել։
«ՍԻՍ Նատուրալ» ընկերության արտահանման և ներմուծման պատասխանատու Ռուզաննա Նավասարդյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ մինչև իրենք հյութը չվերցնեն և անալիզ չանեն, հասկանալու համար իրականում այդպես է եղել, թե ոչ՝ ոչինչ չեն կարող պատասխանել։ Երբ ասացինք, որ հյութի գնորդը սպասում է իրենց զանգին, վերջինս պատասխանեց, որ իրենք էլ նրա զանգին էին սպասում և քանի որ մեզնից տեղեկացան Իզաբելլայի քաղաքում լինելու մասին՝ նրա հասցեով աշխատող կուղարկեն, կվերցնեն շիշն ու փականը և էքսպերտիզայի կենթարկեն։
Ռուզաննա Նավասարդյանը նաև հավելեց, որ սոցիալական ցանցում հրապարակում անելուց առաջ, պետք է իրենց հետ կապվեր սպառողը և խնդիրը ավելի հեշտ կլուծվեր։ «Նկարում պատկերված որդը մրգի որդ է։ Հյութի կամ ջրի մեջ չի կարող այդպիսի որդ առաջանալ, չի կարող հյութի մեջ հայտնվել նման որդ, տեսականորեն դա անհնար է»,– ասաց նա։
Իզաբելլա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը արձագանքել էր նաև Սննդի անվտանգության պետական ծառայությունը։ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք ինքներն են արձագանքել և համապատասխան գործողություններն արվել են արձագանքման հաջորդ օրը։
«Տեսուչները գնացել են խանութ, ընտրանքային կարգով այդ նույն խմբաքանակից վերցրել են մեկ–երկու հյութ, բացել են և դրանք եղել են նորմալ։ Իրացման կետը, տնտեսվարողը շատ խիստ զգուշացվել է, որպեսզի ավելի զգույշ և ուշադիր լինեն, որովհետև, ամենայն հավանականությամբ, փականի հետ է խնդիր եղել։ Բայց այդ խմբաքանակի բոլոր ապրանքները և արտաքնապես և բացել–նայելուց հետո, խնդիր չեն ունեցել։ Գիտեք, ես գտել եմ գրառումը իր գրելուց երկու օր հետո, իսկ երրոդ օրն ինչ–որ բան էքսպերտիզայի տանելն արդեն լուրջ չէ։ Ինքը պիտի հենց նույն օրն էլ կապվեր մեզ հետ, բողոքը ներկայացներ և գուցե այդ դեպքում մենք բացված շշից էքսպերտիզայի համար հյութ վերցնեինք»,– պարզաբանեց նա։
Ինչպես ՍԱՊԾ–ից են տեղեկացնում՝ եղել է բողոքը, բողոքի հետքերով գնացել են, խմբաքանակը եղել է նորմալ, ինչից կարելի է հետևություն անել, որ այդ շշի հետ տեխնիկական խնդիր է եղել։
Երեխայի համար գնված հյութի մեջ որդ հայտնաբերած մայրիկն էլ ասում է, որ ստացվում է, եթե ինքը շիշը բացած չլիներ ու մեջը որդ տեսներ, իրենք դա կտանեին էքսպերտիզայի։
«Հիմնականում դեպքերի 99%–ը, որ տեղի է ունենում սպառողի հետ, լինում է արտադրանքը բացելուց հետո։ Եթե ես բացեցի ու մեջը ինչ ասես եղավ, ես միևնույն է չեմ կարող ապացուցել, որ դա գործարանից կամ խանութից է այդպես եկել, որովհետև ինձ կարող են հակագովազդի մեջ մեղադրել, այնինչ իմ երեխան թունավորվելուց է պրծել։ Նշանակում է համակարգը անկատար է։ Եթե ինձ անգամ ասեն, որ ամեն ինչ շտկել են, ես այլևս մոտ չեմ գա այդ հյութին։ Վաղը կարող է ուրիշ բան լինի, ու արտադրողն էլ հանգիստ լինի, որ հենց այն բացեցին, վյսո, ինքն այլևս տեր չէ»– ասում է Իզաբելլան։
Բացի այդ էլ նա գնված հյութի կտրոնը չէր պահպանել և այդ պատճառով չի կարող հստակ վստահեցնել ու ապացուցել, որ գնված հյութը ընդամենը մի քանի օրվա է եղել։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ այս դեպքի հետ կապված հետևյալ մեկնաբանությունը տվեց։
«Սպառողը և տնտեսվարողը իրավահարաբերությունների կարգավորում կարող են ունենալ բացառապես այն դեպքում, երբ տեսականորեն և գիտականորեն բացառված է, որ այդ ռիսկի հետ առնչություն ունենա այլ սպառող ևս։ Եթե կա դժգոհություն համապատասխան լիազոր մարմինը (խմբ. ՍԱՊԾ–ն)պարտավոր է արձագանքել, մասնավորապես՝ հասկանալ խնդիրն իրականում հնարավո՞ր է տեխնոլոգիական պրոցեսից ի հայտ գա, թե ոչ, որպեսզի սպառողը ինքն էլ իր պահանջները ձևակերպի ու ներկայացնի, հասկանա՝ որքան են այն խնդիրները, որոնց հետ նա բախվել է, իրական։ Պետք է ուսումնասիրել և պարզել։ Սովորաբար եթե մեկը մի բան է ասում, մյուսը մեկ այլ բան՝ էլեմենտար է, որ առնվազն մեկի ասածը ոչ ամբողջությամբ է ճշմարիտ։ Չի բացառվում, որ այս պարագայում բոլորն էլ ճիշտ են ասում։ Իրացման ցանցից մինչև արտադրություն պետք է հետ գնալ։ Երբ կարվեն հնարավոր տեսական ռիսկերը բացառելու համար բոլոր աշխատանքները, նոր միայն գնահատական կտանք»,– պատասխանեց նա։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: