Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Socity

Նոր մանրամասներ Երևանում՝ հանցագործ աշխարհում հայտնի մեծ հեղինակություն, «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի քրոջ տղաների և 2 անձանց հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքից

 Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ասրյանի նկատմամբ:

Վերջինս կասկածվում է երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Երևան քաղաքի Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակում հրազենով կրակոցներ արձակելու և Երևան քաղաքի բնակիչներ, 29-ամյա Տարոն Թամրազյանին, 31-ամյա Տիգրան Թամրազյանին, 38-ամյա Դավիթ Տոնոյանին և 54-ամյա Վարդան Փաշինյանին վնասվածքներ պատճառելու մեջ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Աղբյուրի տեղեկությունենրով՝ Ա. Ասրյանը դեռ այս տարվա հունիսի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ՀՀ քր օր-ի 34-176 հոդվածի 2-րդ մասի (կողոպուտը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով), 34-177 հոդվածի 2-րդ մասի (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 185 հոդվածի 1-ին մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ա. Ասրյանին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական մարմնին արդեն հայտնի են որոշ մանրամասներ տեղի ունեցած կրակոցների փաստով, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Հերքվել է նաև հանցագործ աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն, «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբոր՝ Արտյոմ Կանևսկոյի մասնակցությունը նշված դեպքում:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 3-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր էին տեղափոխվել, ըստ նախնական տեղեկությունների՝ 4 քաղաքացի։ Վիրավորները հիվանդանոց էին տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցից։

Վիրավորներից երկուսը հանցագործ աշխահում մեծ հեղինակություն համարվող «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Արմեն Հարությունյան) քրոջ որդիներն են: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին դեպքի վայրը։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին դեպքի վայրը, որը Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակն էր, որտեղ հայտնաբերել էին արնանման հետքեր, կրակված պարկուճներ և հողաթափեր: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննիչները, ովքեր դեպքի վայրի զննություն են կատարում: Տեղում աշխատում էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայր էր ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը: