Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank
uncategorized

Մանր խուլիգանությունների ժամանակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան նախընտրական քարոզչության մշտական ուղեկիցներն են այս շրջանում գրանցվող տարատեսակ միջադեպերը, ծեծկռտուքները, հիստերիկ կանայք ու նմանատիպ երևույթները։ Որպես կանոն, այս միջադեպերը չեն անցնում մանր խուլիգանության սահմանները, սակայն միաժամանակ նման դիպվածները դառնում են լայն քաղաքական շահարկումների առարկա։ Միաժամանակ քաղաքական շահարկումներից զատ, այսօրինակ միջադեպերը կեղծ սենսացիաների լայն դաշտ են դառնում հայաստանյան մի շարք լրատվամիջոցների համար, որոնք կատարվածը ներկայացնում են որպես քաղաքական հալածանք, անպատժելիության մթնոլորտի արդյունք, քաղաքական սադրանք և այլն։

Անշուշտ այս միջադեպերում սադրանքի տարրերը մշտապես առկա են, այլ հարց է, թե ինչ չափով, սակայն խնդիրն այն է, որ նման սադրանքների արդյունքում հանրային ուշադրությունը բուն և լուրջ գործընթացներից անցում է կատարում մանր և ոչ էական պրոցեսների վրա, որոնք, բնականաբար, մանիպուլյատիվ բնույթ են ստանում։

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում դժվար է ասել, թե ինչ չափի ներգրավվածություն ունեն նման երևույթներում հայաստանյան իշխանությունները կամ իշխանամերձ շրջանակները, սակայն անկախ դրանից էլ պարզ է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում խուլիգանության ցանկացած դրսևորում ստանում է համապատասխան երանգավորում և մեկնաբանություն։

Սա, թերևս, հայաստանյան քարոզչության ամենաբնութագրական կողմերից մեկն է, քանի որ, ըստ էության, նման զարգացումը ձեռնտու է դառնում և՛ իշխանությանը, որն իրեն սպասարկող լրատվամիջոցներով է զբաղվում հանրային ուշադրության շեղումով, և՛ ոչ իշխանական ուժերին, որոնք այս պարագայում արդեն խուսափում են բովանդակային քարոզարշավից, բովանդակային բանավեճերից և մեծ սիրով մտնում են հալածյալի կարգավիճակի մեջ՝ կարծես այդ կերպով որոշակիորեն ապահովագրելով նաև իրենց պարտությունը։

Այսպես, ըստ էության, արել են հայաստանյան գրեթե բոլոր ընդդիմությունները՝ խուսափելով սեփական ձախողումների պատասխանատվությունից, որը պարփակվել է ընդամենը «մեզ խանգարում էին, մեզ հալածում էին, մեր դեմ հանել էին խուլիգանների» և նմանատիպ ձևակերպումների մեջ։

Եթե մենք այսօրինակ ոչ իշխանական ուժերով ենք գնում դեպի պառլամենտական կառավարման համակարգ, ապա պետք է շեշտել, որ բովանդակային առումով մեծ սպասելիքներ հայաստանյան հասարակությունը պետք է չունենա ակնհայտ պատճառներով։ Թերևս հենց այս փաստը պետք է հասկանան և՛ հասարակությունը, և՛ ոչ իշխանական ուժերը (անշուշտ ասվածը չի վերաբերում բոլորին), նաև նույն այդ քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ գործելով իշխանության համար կանխատեսելիության սահմաններում, երբեք էլ չեն կարող արձանագրել լուրջ հաջողություններ, քանի որ մշտապես արժանանալու են հանրային հիասթափությանը։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: