Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Legal

Քաղաքացիներն այսուհետ կարող են անձնական օգտագործման դեղեր ստանալ փոստային առաքման միջոցով. ՄԻՊ-ը ստացած բողոքներին ընթացք է տվել

Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել բողոքներ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում փոստային առաքման միջոցով անձնական օգտագործման համար այլ երկրից դեղեր ստանալու խոչընդոտի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Պաշտպանի աշխատակազմում իրականացված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ քաղաքացիների բարձրացրած խնդիրն ունի համակարգային բնույթ, որն ավելի ակնառու է դարձել արտակարգ դրությամբ պայմանավորված սահամանափակումների ժամանակ: Մասնավորապես, քաղաքացիները անձնական օգտագործման համար այլ երկրից փոստային առաքման միջոցով չեն կարողացել ստանալ այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանում:

Այս տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ բազմաթիվ են պրակտիկ այն օրինակները, երբ քաղաքացիները նույն դեղամիջոցները Հայաստան են բերել անձամբ կամ ստացել ուղևորափոխադրողների միջոցով:

Խնդիրն այն էր, որ Կառավարության որոշման համաձայն՝ չգրանցված կամ գրանցված, բայց ՀՀ-ի դեղագործական շուկայում բացակայող դեղը փոստային առաքման միջոցով ձեռք բերելու նպատակով քաղաքացիները պետք է դիմեին ՀՀ Առողջապահության նախարարություն՝ հիմնավորելով չգրանցված դեղի կիրառման անհրաժեշտությունը, որից հետո նախարարությունը դիմումատուին տրամադրում էր դեղի ներմուծման նախնական թույլտվություն, իսկ համարժեք դեղի առկայության դեպքում՝ մերժում: Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար այս խնդրի մասին բարձրաձայնել է տարբեր քննարկումների ընթացքում, ինչպես նաև՝ տարեկան հաղորդումներում:Բողոքների ուսումնասիրության փուլում Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Առողջապահության նախարարություն՝ Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով: Հարցն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ նման կարգավորման հետևանքով ֆիզիկական անձինք հայտնվում էին դժվար իրավիճակում, քանի որ գնային էական տարբերության պատճառով չէին կարողանում Հայաստանում գնել գրանցված այն դեղորայքը, որը իրավունք չունեին ստանալ փոստային առաքմամբ:

Ավելին, խնդիրը սրվում էր այն դեպքերում, երբ անձը փոստային առաքմամբ մեկ փաթեթով ստացել է ինչպես Հայաստանում գրանցված, այնպես էլ չգրանցված դեղեր: Այս դեպքում, չգրանցված դեղորայքը ստանալու նպատակով անձը պետք է կատարեր լրացուցիչ ֆինանսական ծախս, որպեսզի օրենքով սահմանված կարգով ոչնչացվի Հայաստանում գրանցված դեղորայքը կամ լրացուցիչ ֆինանսական բեռից զերծ մնալու նպատակով գրաժարվել փոստային առաքանու ամբողջ փաթեթից: Այսպիսով, անձը զրկվում էր նաև Հայաստանում չգրանցված դեղորայքը ստանալու հնարավորությունից:

Ազգային ժողովի կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո, Մարդու իրավունքների պաշտպանը լրացուցիչ գրություն է հասցեագրել Առողջապահության նախարարին Կառավարության որոշմամբ սահմանված կարգում կողմից սահմանված կարգում փոփոխություններ կատարելու և այն «Դեղերի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու առաջարկով: Օրենքի նոր փոփոխությունը սահմանում է անձնական օգտագործման դեղերը փոստային առաքման եղանակով ստանալու հստակ իրավունք:

Արդյունքում, Կառավարության որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, համաձայն որոնց՝ անձը կարող է փոստային առաքմամբ ստանալ անձնական օգտագործման դեղեր` օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ՝ մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` 3-ական սպառողական փաթեթ (այն քանակը, որով տվյալ դեղամիջոցը վաճառվում է դեղատներում):

Այս քանակները գերազանցելու դեպքում անհրաժեշտ է ստանալ Առողջապահության նախարարության թույլտվությունը և ներմուծման հավաստագիրը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Կառավարության, Ազգային ժողովի և Առողջապահության նախարարության ջանքերը այս խնդրի կարգավորման հարցում: