Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Lifestyle

Լևոն Արոնյանի նոր ընկերուհին բաց նամակ է հրապարակել

Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի սիրելին՝ Անիտա Այվազյանը, բաց նամակով դիմել է ընկերներին՝ անդրադառնալով իր և Արոնյանի մասին խոսակցություններին ու մեկնաբանություններին:

«Հիշում եմ, երբ ես և Լևոնը նոր ընկերացանք, Լևոնը անտանելի սթրեսային վիճակում էր: Կյանքը Լևոնի առջև դրել էր առաջին անգամ խնդիր, որին, ցավոք սրտի, չկար լուծում: Լևոնը, ով իր կյանքում լուծել է տասնյակ հազարավոր մտքի խնդիրներ, այժմ մոլորված էր ու չուներ ոչ մի քայլ: Լևոնի ընկերները հաճախ ինձ պատմում են, որ Արիի հիվանդանոցում գտնվելու ընթացքում Լևոնը՝ կարանտինի սահմանափակ պայմաններում, մի քանի ժամում արտերկրից դեղեր գտավ ու հասցնել տվեց Հայաստան՝ կնոջը փրկելու հույսով: Ինչո՞ւ, որովհետև դա Լևոնն է, ով պայքարում է մինչև վերջ այն ամենի համար, ինչ սիրում է:

Ես ողջ կյանքում ատել եմ անարդարությունը ու կռիվ եմ տվել անարդարության դեմ: Դպրոցում, երբ մեր դասարանում սովորող մի աղջկա բոլորը ծաղրում էին ու նեղացնում, ես իր կողմն էի անցնում ու դառնում մեծամասնության աչքի փուշը: Այժմ նույնպես չեմ վախենում փուշ լինել այն մարդկանց աչքերում, ովքեր անարդար են վերաբերվում Լևոնին:

Ես իմ կյանքում չեմ հանդիպել Լևոնի նման անկեղծ, բարի ու նվիրված մարդու, որովհետև իր նմաններն աշխարհում շատ քիչ են: Ես ու Լևոնը սկզբնական շրջանում լավագույն ընկերներ էինք ու ես գիտեմ իր կյանքի ամենախոր կետերը: Մենք միասին էինք այցելում ու ծաղիկներ դնում Արիի գերեզմանին: Իսկ այդ պահերին Լևոնի կողքին հաշված մարդիկ էին: 

Ուզում եմ դիմել մարդկանց, ովքեր այս ընթացքում մեր կողքին են եղել և շարունակում են մեզ աջակցել, նրանց ովքեր ինձ և Լևոնին մարդասպան անվանեցին, ովքեր ինձ սիրուհու դերը տվեցին, նրանց, ովքեր ի սրտե սիրեցին մեզ ու մեկնաբանություններում կռիվ տվեցին մեզ համար, ես սիրում եմ ձեզ; Իմ սիրելի փիլիսոփաներից մեկը՝ Իմանուիլ Կանտը, ասել է. «Անգամ չար կամքը դարձնում է մարդուն զուրկ մարդասիրությունից ու բարոյական նորմերից»: Ես էլ համաձայնվում եմ Կանտի հետ ու կարծում, որ վատը կամենալը արդեն իսկ մեղք է համարվում: Ես ձեզ միայն լավն եմ կամենում ու մաղթում, որ մի օր դուք էլ հանդիպեք Լևոնի նման նվիրված, բարի ու մաքուր հոգով էակի, ով այնքան սեր ունի իր ներսում, որ կարող է սիրել ողջ աշխարհը: Ես միայն պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա բոլոր մութ օրերից հետո կյանք ու սեր նվիրել Լևոնին:

Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ միասին ու անգամ օրագրումս բանաստեղծություններ ու երգեր էի գրում, որպեսզի ինչ-որ կերպով արտահայտեի ցավս»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Անիտան՝ կից ներկայացնելով իր գրած բանաստեղծություններից, որոնք նվիրել է Արիանայի հիշատակին:

 

Արիանայի հիշատակին

Գնա սիրելիս, ես հասկացել էի
Սա քո տեղը չէ ու չի էլ եղել,
Գնա բայց թող վերջին անգամ
Զգամ հրեշտակային ու անմահ հոգիդ:
Թույլ տուր վերհիշեմ ներկայությունդ
Ու արտաշնչեմ ու շնչեմ բույրդ
Դադար, դու չկաս, բայց ես դեռ զգում եմ
Ես քեզ դիպչում եմ, սակայն դու չկաս:
Շախ և մատ, այո դու միշտ էլ հաղթել ես,
Քո ոչ երկրային կատարելությամբ
Եվ ավաղ ես ինքս ինձ անիծել էի
Քո հրեշտակային ներկայությամբ:
Ես գիտեմ դու կաս, գնա սիրելիս
Վեր բարձրացիր ու հավերժացիր
Ես վախենում էի սա խոստովանել
Բայց ես անզոր եմ քեզ այստեղ պահել
Աշխարհը երբեք էլ քո տեղը չի եղել:

 

 
 
 
Ավելին՝ այստեղ