Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Lifestyle

Խեցգետինները չեն կարողանա խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից․ հուլիսի 29-ի աստղագուշակը

Խոյ. Այսօր կարող եք վստահ լինել, որ ձեր արժանիքները աննկատ չեն մնա շրջապատի կողմից: Ամենայն հավանականությամբ հրապուրիչ առաջարկություն կստանաք, այդ թվում և՝ ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է աշխատանքային հաջողություններ, հնարավոր է շռայլ վարձատրություն՝ նախկինում արված գործի դիմաց: Այսօր դուք հակված եք ավելի շուտ ղեկավարվելու տրամաբանությամբ ու սթափ դատողությամբ, քան՝ զգացմունքներով ու ենթագիտակցությամբ: Մի կողմից դա դրական արդյունքի է հասցնում, մյուս կողմից էլ՝ խանգարում է ձեզ համար կարևորություն ներկայացնող մարդկանց հետ հարաբերություններում:  

Ցուլ. Օրը աչքի չի ընկնում առանձնահատուկ իրադարձություններով:Կարելի է փոքր-ինչ լիցքաթափվել և ուժերը պահել գալիք գործողությունների համար: Այսօր ձգտեք ամուր կանգնած մնալ ձեր տեսակետների վրա, և շրջապատի մարդիկ ստիպված կլինեն ընդունել դրանք: Նշանի իգական ներկայացուցիչներին այսօր առավել բնորոշ է ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտության պակասը:

Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնք էապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց հետ շփումները նոր տեղեկություններ կտան ձեզ և հոգևոր նոր լիցքեր կհաղորդեն:

Երկվորյակներ. Այսօր ձեր էմոցիանալ ֆոնը անկայուն է, դրա հետ մեկտեղ էլ օրն աչքի է ընկնում իրադարձությունների զարգացման անհարթությամբ: Դա է նաև պատճառը, որ ձեր տրամադրությունը օրվա ընթացքում կփոփոխվի սովորականից ավելի հաճախակի: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են ինչպես բարոյապես սատարելու, այնպես էլ՝ գործնական օգնություն ցույց տալու:

Ցանկալի չէ հեռու գնացող պրոֆեսիոնալ պլաններ կազմելը. շուտով կստանաք նոր տեղեկություններ, որոնք կստիպեն դրանցում փոփոխություններ մտցնել: Միանգամայն հավանական է ռոմանտիկ զարգացում ստացող ծանոթություն:

Խեցգետին. Օրվա ընթացքում հնարավոր է, որ ծագեն դժվարություններ, որոնք հաղթահարելու համար ձեզ առաջին հերթին պետք կգան համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը: Կարևոր գործոն կլինի նաև ձեր անձնական հմայքը:
Հանդիպումներն ու գործնական բանակցությունները բավական բեղմնավոր են անցնում: Բացառված չէ, որ գտնեք այնպիսի գործընկերներ, ում հետ համագործակցությունը էապես կբարձրացնի ձեր կենսամակարդակը:  

Ցավոք, չեք կարողանա խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից, ինչի գլխավոր պատճառը, թերևս, ձեր կողմից ցուցաբերված նրբանկատության պակասն է:

Առյուծ. Օրը ֆինանսական առումով հաջող կլինի: Այն հատկապես հարմար է իշխանության մարմինների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումների համար: Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների համար պատեհ առիթ կստեղծվի ստանալ ազդեցիկ անձի հովանավորությունը:

Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է գերիշխել հաշվարկի տարրը: Դա կարող է հաջողություն ունենալ բիզնեսում, սակայն անձնական ոլորտում տեղին չի լինի: Երեկոյան աչքի կընկնեք խոհարարական նորամուծություններով:

Կույս. Հանգիստ, առանց ցնցումների օր է: Պրոֆեսիոնալ ոլորտում կծագեն փոքրիկ խնդիրներ, որոնք դուք հեշտությամբ կհարթեք: Ժամանակին ընդունած ճիշտ որոշումը ձեզ կօգնի ամրապնդել դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու հարգանքը:

Սահուն կանցնեն նաև անձնական բնույթի փոխհարաբերությունները: Ռոմանտիկ ոլորտում ողջունելի կլինի ձեր ցուցաբերած նախաձեռնողականությունը. գտեք պահը՝ մի ինչ-որ հաճելի անակնկալ անելու, դա էլ’ ավելի զգացմունքային կդարձնի ձեր ժամադրությունը:

Կշեռք. Այսօր ձեզ ամենաբազմաբնույթ դժվարություններ են սպասում, քանի որ ակնհայտ ու քողարկված հակառակորդները որոգայթներ են լարում ձեր դեմ: Մարդը, ում դուք ավանդաբար վստահում էիք, կարող է կանգնել ձեր հանդեպ ոչ բարեկամական մղումներ ունեցողների կողքին: Այնպես որ, ձեզ համար ամենակարևորը փոխհարաբերություններում զգուշավորություն ցուցաբերելն է

Բավական վտանգավոր կլինի խառնել անձնական և գործնական հարաբերությունները: Ձեր մտքով անգամ չպետք է անցնի ծառայողական սիրավեպ սկսել: Եթե չեք ցանկանում անհեթեթ իրավիճակներում հայտնվել, ապա հրաժարվեք սիրախաղի մտքից:

Կարիճ. Այսօր դուք մշտապես ուշադրության կենտրոնում եք, ինչը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում՝ միանգամայն անկեղծ: Հանկարծ շանս է ստեղծվում հարթել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել: Բավական մեծ է ռոմանտիկ հրապույր սկսելու հավանականությունը, իսկ առաջացած համակրանքն էլ շատ արագ կվերածվի լուրջ զգացումների:

Ժամանակ գտեք ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև՝ հյուրեր ընդունելու համար:

Աղեղնավոր. Բավական բարենպաստ օր է ֆինանսական գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Ձեր եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառված լուրջ գումարների ստացում անսպասելի աղբյուրից: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա, փոխադրամիջոցներ գնել: Ցավոք, ձեր հաջողությանը նախանձողները ձեր դեմ որոգայթներ կլարեն, և դուք պետք է շատ խորաթափանց լինեք՝ նրանց ջրի երես հանելու համար: Մտերիմների հետ հարաբերություններում ուրախալին անորոշությունների, չհասկացվածության բացակայությունն է, ինչը ձեր շփումներին լիակատար ներդաշնակություն կհաղորդի:

Շարունակություն