Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Socity

Կոմիտասի փակ շուկայում անվճար տեղ կտրամադրեն գյուղմթերք վաճառողներին․ Արաբկիր վարչական շրջան

Կոմիտասի փակ շուկայի տնօրինությունը պատրաստ է անվճար ընդունել գյուղատնտեսական շուկայի մասնակիցներին։ Այս մասին նշված է Երեւանի Արբակիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։ «Կոմիտասի պողոտայի սկզբնամասում հանգստյան օրերին կազմակերպվող գյուղմթերքի շուկան տարիներ շարունակ հարուցել է հարակից շենքերի բնակիչների դժգոհությունը։ Դա պայմանավորված է եղել թե՛ հակասանիտարական վիճակով, թե՛ աղմուկով, թե՛ մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներով։ Մեկ այլ խնդիր են շուկայի գործունեության հարուցած անհավասար մրցակցային պայմանները, որոնք հարուցել են նաև առևտրի կրպակների աշխատակիցների և տնտեսվարողների դժգոհությունը։ Քաղաքային իշխանությունների կողմից շուկայի գործունեության համար տրված թույլտվության ժամկետն ավարտվել է 2020 թվականին և նույն վայրում նույն ձևաչափով առևտուր իրականացնելու նոր թույլտվություն քաղաքային իշխանությունների կողմից չի տրամադրվել՝ հաշվի առնելով վերը նշված եւ մի շարք այլ հանգամանքներ, այդ թվում՝ բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունները», նշված է հաղորդագրությունում։ Արաբկիրի թաղապետարանն գյուղատնտեսական շուկայում իրենց ապրանքը վաճառող ֆերմերներին առաջարկում է տեղափոխվել Կոմիտասի ծածկած շուկա, որի սեփականատիրոջ հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որի համաձայն հանգստյան օրերին ֆերմերները շուկայում ԱՆՎՃԱՐ տարածք կունենան: «Սա, կարծում ենք, օպտիմալ լուծում է, որը կօգնի վերացնել Արաբկիրի կարեւոր հրապարակներից մեկում հակասանիտարական միջավայրը, կարգավորել երթեւեկության կաթվածահար վիճակն ու հարակից շենքերի բնակիչներին կվերադարձնի իրենց անդորրը: Ի դեպ, տարիներ շարունակ տարածքում գործող շուկան կոլապս չէր առաջացնի, եթե ժամանակի ընթացքում այստեղ չկենտրոնանային նաև այլ վարչական շրջաններում նախկինում գործող նմանատիպ շուկաները, որոնց համար հրապարակի ֆիզիկական չափերը ուղղակի բավարար չեն», նշված է Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։ Նշվել է նաև, որ քաղաքային իշխանությունները, գյուղատնտեսական ապրանքների վաճառքը մայրաքաղաքում առավել կազմակերպված դարձնելու նպատակով գյուղմթերքի շուկայի կազմակերպման համար տրամադրել են տարածք ՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ, որը հարելով մի քանի վարչական շրջանների՝ առևտրի համար կարող է լինել շատ ավելի շահեկան և հարմարավետ։ Ըստ Արաբկիրի թաղապետարանի ղեկավարության՝ նոր վայրում գյուղմթերքի առևտրի կազմակերպումը կազատի Արաբկիրի բնակիչներին բազմաթիվ անհարմարություններից, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կունենա Մհեր Մկրտչյանի անվան հրապարակը մեծ արտիստին արժանի մշակութային հրապարակ դարձնելու հնարավորություն։ Հիշեցնենք, որ անցած կիրակի օրվանից Կասյան-Կոմիտաս պողոտա հատվածում 10 տարի իրենց գյուղմթերքը վաճառողներին այս անգամ քաղաքային իշխանությունները թույ չեն տվել շարունակել առեւտուրը։ Գյուղատնտեսներն էլ հինգերորդ օրն է բողոքի ակցիաներ են իրականացնում՝ այդ հնարավորությունից զրկվելու համար։ 

Ավելին