Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Socity

Հայաստանյայց աշխարհի ատլասն ու հեղինակի ըմբռնումները հայ ժողովրդի տեղի ու դերի մասին մարդկության պատմության մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քարտեզագիր, «Կիլիկիա» նավի բոցման Գրիգոր Բեգլարյանը

– Պարոն Բեգլարյան, ինչպե՞ս հղացաք պատմական Հայաստանի ստվարածավալ ատլասը միայնակ ստեղծելու գաղափարը:

– Արդեն չորս տարի է, ինչ զբաղվում եմ ատլասի ստեղծման աշխատանքներով: Իսկ դրանից առաջ ստեղծել եմ, ու «Կոլաժ» ՍՊԸ–ի կողմից հրատարակվել են նաև այլ քարտեզներ: Մասնավորապես առաջինը ես էի, որ հայերեն լեզվով հրատարակեցի աշխարհի ատլասը, Երևանի ատլասը: Ավելին. գլուխս գովեմ` առաջինը ես էի, որ դեռևս 1991 թվականին ստեղծեցի Հայաստանի և Արցախի քարտեզը: Արցախը` 12 հազար քառակուսի կիլոմետրով: Ինձանից հետո նոր միայն պետությունը սկսեց քարտեզագրել մեր երկու պետությունները:

Ինչ վերաբերում է Հայաստանի ատլասին, ապա այն լինելու է եռահատոր, անվանել եմ` «Ատլաս հայաստանյայց աշխարհի»: Ներառելու է ողջ պատմական Հայաստանը. Կասպից ծովից մինչև Էգեյան ծովը և Կովկասից մինչև Պարսից ծոցը:

Այն քաղաքական ատլաս է, պարունակում է նաև ֆիզիկական տարրեր. նշվում են լեռները, գետերը, անտառները: Միաժամանակ պարունակում է ներկայիս ենթակառուցվածքները` ավտոճանապարհներ, ջրամբարներ, օդանավակայաններ և այլն և այլն:

– Ի վերջո, այն ժամանակակի՞ց Հայաստանի ատլասն է, թե՞ պատմական Հայաստանի:

– Դժբախտաբար մենք` հայերս, այս հարցը տալիս ենք իրար: Որովհետև այսօրվա Հայաստանը և պատմական Հայաստանը տարբեր բաներ են: Իսկ ես ուզում եմ, որ մեր մտածողությունից և տրամաբանությունից այս տարբերությունը ջնջվի: Ինձ համար Հայաստանը միշտ եղել է մեկը, մնում է մեկը և պետք է մնա մեկը: Այն է` Հայաստան աշխարհը: Որի տարածքն է 781 հազար քառակուսի կիլոմետր:

Ատլասի առաջին հատորը ընդգրկելու է Արևմտյան Հայաստանի տարածքները: Երկրորդը կընդգրկի Արևելյան Հայաստանն իր հայկական երկու պետություններով: Նաև` Կիլիկիան: Իսկ երրորդ հատորում կլինեն հարակից տարածքները, որոնք քաղաքակրթական առումով մշտապես եղել են Հայաստանից կախյալ վիճակում, կամ գտնվել են նրա ազդեցության տակ: Ինչպիսիք են, օրինակ, Ատրպատականը, ներկա Իրաքի տարածքը` Միջագետքը, Փոքր Ասիայի թերակղզին, որը ժամանակին Բյուզանդիայի կազմում էր, կամ Հյուսիսային Կովկասը` Դաղստանը, Վրաստանը, Աղվանքը:

Բնականաբար Ատլասն ունենալու է տեքստային մաս, լինելու են աղյուսակներ, նյութի` առանձին բացատրություններ: Նաև անպայման տրվելու է հայկական տեղանունների ստուգաբանությունը: Մի բան, որով առհասարակ ոչ ոք դեռ չի զբաղվել: Իրենց մասնագիտության բերումով մի քիչ զբաղվել է Աճառյանը, մի քիչ` Մանանդյանը և առանձին այլ գիտնականներ: Բայց, որպեսզի այդ ուսումնասիրությունները կատարի զուտ տեղանվանագետ մասնագետը, նման բան գոյություն չունի:

Ես էլ, դժբախտաբար, տեղանվանագետ չեմ, աշխարհագրագետ եմ: Բայց քարտեզագրության հետ միասին որոշեցի նաև այս գործն անել, որովհետև պարզապես այսօր դա անհրաժեշտություն է մեզ համար: Որովհետև բացարձակ սուտն է ֆռֆռում աշխարհում: Թուրքական աղավաղումներն էլ իրենց հերթին: Մեր իսկ պատմությունն ու լեզուն մեր իսկ կողմից մոռացության տալն էլ մյուս կողմից: Իսկ Գեբելսն ասել է` ինչքան ահռելի լինի սուտը, և ինչքան հաճախ այն կրկնես, այդքան շատ դրան կհավատան:

– Համաշխարհային պատմագիտության մեջ Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության խեղաթյուրումն ինչի՞ համար է: Ինչո՞ւ է փորձ արվում նսեմացնել մեր դերը մարդկության պատմության մեջ: Ընդհանրապես դա միտումնավո՞ր երևույթ է:

– Իհարկե, միտումնավոր է: Եվ արդեն մոտավորապես 2000 տարի է, ինչ միտումնավոր աղավաղվում է մեր պատմությունը:

Քանի որ Հայաստանն աշխարհում ամենահզոր երկիրն է: Քանի որ հայ ազգն ամենահզոր ազգն է աշխարհում: Եվ քանի որ հայկական քաղաքակրթությունն է ընկած համաշխարհային քաղաքակրթության հիմքում:

Իսկ աշխարհը մտածեց, որ ոչ. Հայաստանը չպետք է լինի համաշխարհային որոշողը: Որովհետև պատմական ընթացքն այնպես էր, որ, ասենք, երկու հազար տարի առաջ հռոմեական կայսրությունը պետք է աշխարհը տիրեր, մոտ հազար տարի առաջ Օսմանյան կայսրությունը պետք է տիրեր աշխարհը, կամ մի երեք հարյուր տարի առաջ` Բրիտանական կայսրությունը: Այսօր էլ պետք է ամերիկյան կայսրությունը տիրի աշխարհը:

Մինչդեռ հայ ազգը չունի կայսերական մտածելակերպ, չունի նաև քոչվորին բնորոշ ագրեսիվ քաղաքականություն: Տարօրինակ է, բաց ուրիշները միշտ նշել են` հայերի հետ պատերազմելը ահավոր սխալ է, որովհետև հայերից քաջ ու դյուցազնորեն կռվող ազգ չկա: Բայց միաժամանակ հայերը արյունասեր չեն, ագրեսիվ չեն:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: