Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
Politics

Ո՞ւմ է պատկանում միակ ընդդիմադիրի ծիրանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրապայքարի մեջ է մտնում որոշակի հավակնություններով և ակնկալիքներով։ Իրատեսական են այդ ակնկալիքները կամ հավակնությունները, հիմնականում ցույց է տալիս ժամանակը, և դա քննարկման այլ հարց է։ Այդ հավակնոտ ուժերից մեկն էլ «Ելք» դաշինքն է, որը ներկայացել է հետաքրքիր խառնուրդով։ Կարծես թե դաշինքի երկու առաջատար դեմքերը՝ Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը, հաղթահարել են հարաբերությունների «մինչամուսնական ճգնաժամը» և այսօր ներկայանում են ամբողջական թիմով։

Այս ուժի մյուս նշանավոր դեմքը Արամ Սարգսյանն է, որ, ի տարբերություն նախորդ երկուսի, արդեն վարչապետ աշխատելու պատիվ ունեցել է։ Չնայած այն հանգամանքին, որ նրա աշխատած ժամանակաշրջանում առանձնապես արդյունքներ չի գրանցվել, բայց ինչպես ասում են, կրկին փորձիրի գաղափարը մեզանում նստած է խորքային։

«Ելքը» ներկայանում է բավականին երիտասարդ թիմով, և դա մի կողմից առավելություն է տալիս նրանց, քանի որ շատ են չկեղտոտված դեմքերը, մյուս կողմից` փորձարկումների անսովոր և ավանդական հասարակությունը կարող է չվստահել նրանց։ Այս առումով, կարծում եմ, թիմի տեխնոլոգները դեռ պարտավոր են որոշակի հնարքներ կիրառել։ Թիմն ունի նաև ծրագիր, բայց մեր մեջ ասած, միջին վիճակագրական ընտրողն ընդհանրապես ծրագիր չի էլ կարդում։

Եվ այսպես, ի՞նչ է ցանկանում այդ դաշինքը։ Դաշինքի հիմնական հավակնությունը թերևս միակ ընդդիմադիրի կոչումն է։ Այդ մասին չի զլանում անընդհատ բարձրաձայնել թիմի առանցքային դեմքերից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը։ Եթե ամռանը, «Սասնա ծռերի» ֆոնին, նա այդ գաղափարը փորձեց մատուցել և արժանացավ հակահարվածի, ապա այժմ խիստ բարենպաստ միջավայր է ստեղծվել, այն նոր երանգներով մատուցելու համար։

Սակայն մյուս կողմից այդ ամենի հիմքերը շատ կասկածելի են։ Նրա հիմնական թիմակիցներից մեկի՝ Էդմոն Մարուքյանի անունն անընդհատ կապվում է Բարսեղ Բեգլարյանի հետ։ Իսկ մյուս թիմակիցը՝ Արամ Սարգսյանը, սերտ կապերի մեջ է իշխանամերձ գեներալների հետ։ Իսկ եղբայրն ունի պետական պաշտոն։

Ինչքան էլ այդ կապերի մասին նա ինքը չժխտի և փորձի ներկայացնել որպես ընկերական կապեր, ամեն դեպքում, խորամուխ լինող ընտրողները կարող են այլ բան տեսնել այս ամենի տակ։ Մյուս կողմից, «Ելք» դաշինքին հիմնականում արմատական և միակ ընդդիմադիրի պատվական կոչումը շնորհում են լրատվամիջոցները, որոնց հետևից անհասկանալի ականջներ են երևում և սա ևս կարող է կասկածի տեղիք տալ։

Այս խնդրի՝ արմատական ընդդիմադիր երևալու լուծման մեջ դաշինքը միջոցների ընտրության տարբերություն չի դնում։ Նրանք, իշխանությանը հավասար քարկոծում են «Ծառուկյան դաշինքին», «ՕՐՈ» դաշինքին, «ՀԱԿ–ՀԺԿ» դաշինքին։ Անհասկանալիորեն, նրանց քննադատությունների թիրախում չեն հայտնվում դաշնակցականները, օեկականները, «Ազատ–դեմոկրատները» և կոմունիստները։

«Ազատ դեմոկրատների» պարագայում պարզ է, նրանք ունեն գաղափարական աղերսներ, սակայն այս դաշտում է, որ պետք է կայանար հակադրությունը, թե իրականում ո՞վ է ԱՄՆ կամ արևմտյան բևեռի կրողը Հայաստանում։ Բայց այս քննարկումից նրանք կարծես խելամտորեն խուսափում են։ Դե կոմունիստների, «Վերածնունդի» կամ դաշնակցականների պարագայում հասկանալի է, որ ոչինչ չկա ասելու։ Ամեն ինչ ասվել է, ու շատ ամբողջական։ Սա նշանակում է, որ «Ելքը» իր հարձակումներով փորձում է չեզոքացնել ոչ իշխանական դաշտում էլեկտորատ ունեցող ուժերին։ Ու դա անում է բավականին շեշտված ագրեսիայով։

Սակայն, քաղաքագիտական տեսանկյունից սա այդքան էլ կոռեկտ չէ։ Ցանկացած ընդդիմության թիրախը նախ և առաջ պետք է լինեն այն ուժերը, որոնք իշխանության են կամ իշխանության հետ են։ Քանի դեռ ուժն իր գործողություններով չի ապացուցել, որ մաս է կազմում իշխանական համակարգի, այդ ուժին չի կարելի սևացնել, այլապես կստացվի հակառակ արդյունք։ Ինչևէ, որքան էլ «Ելքը» բարձր գոռա ելք լինելու ու իշխանափոխության մասին, ռացիոնալ հաշվարկը թույլ է տալիս ենթադրել, որ յոթ տոկոսի շեմը հաղթահարելու պարագայում նրանք պետք է անչափ ուրախանան։

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: