Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Արամ Գրիգորյան. «Իշխանություններին թվում է, թե համատիրություններն իրենց ձեռքի գործիքն են և նրանց ինչպես ուզեն, այդպես էլ կարող են օգտագործել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է համատիրությունների մասին հարցերն այնքան շատ են, որ մեկ հոդվածի շրջանակներում դրանց անդրադառնալ հնարավոր չէ: Այն, որ այդ կառույցները եղել ու շարունակում են մնալ ընդհանուր կառավարման համակարգ կոչվող «օրգանիզմի» կույրաղիքը, միանշանակ է: Եվ զարմանալին այն է, որ նույնիսկ բազմաբնակարան շենքերի սեփականատերերը չգիտեն, թե օրինակ՝ տեղեկանք տալուց ու փող հավաքելուց բացի համատիրություններն ուրիշ ինչի համար են: Ստացվում է, որ համատիրությունները նստած իրենց կոմունալ ծախսերն ու սեփական աշխատակազմի աշխատավարձերն են հավաքում բազմաբնակարան շենքերի բնակիչներից և լավագույն դեպքում՝ եռամսյակը մեկ, «կատարված» աշխատանքների մասին հաշվետվություններ փակցնում մուտքերի դռների վրա, ու՝ վերջ:
Պարզվում է, սակայն, որ իրականում պետռեգիստրում գրանցված համատիրություններից ոչ բոլորը իրականում գոյություն ունեն: «Համատիրությունների նախագահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ մինչև 2002 թվականը համատիրությունների ղեկավարները երեք տարին մեկ պետք է որ ընտրվեին բնակիչների կողմից: Օրենքի փոփոխությունից հետո, սակայն այդ դրույթը հանվել է: Եվ համատիրության ղեկավարի փոփոխություն կարող է լինել բազմաբնակարան շենքերի սեփականատերերի ցանկությամբ միայն: Բայց այստեղ էլ ամեն ինչ չէ, որ միանշանակ է, քանի որ օրենքը մի բան է «ասում», իրականությունը բոլորովին այլ:
«Եկեք օրենսդրությունը չխառնենք իրականության հետ, քանի որ Հայաստանում որպես կանոն ոչ մի օրենք էլ չի գործում: Եվ այս պարագայում պետք չէ միայն համատիրությունների մասին օրենքից խոսել, այլ ամբողջը պետք է դիտարկել մեկ ենթատեքստում: Ցավն այն է, որ մեր երկրում համատիրություն կոչվող ինստիտուտից դեռևս ոչ ոք ոչինչ չի հասկանում: Եթե բնակիչների փոխարեն ուրիշն է համատիրություններ ստեղծել, դա արդեն իսկ խնդիր է: Իսկ առանց խնդիրները ծնող պատճառները լուծելու, հետևանքների մասին խոսելը ճիշտ չէ»,– ասաց Ա. Գրիգորյանը:
Պարզվում է նաև, որ ներկա օրենքով յուրաքանչյուր շենք պետք է իր առանձին համատիրությունը ձևավորի, քանի որ բաժնային սեփականությունը պարփակված է մեկ շենքում: Այսինքն երկու և ավելի շենքերի բնակիչների մասնակցությամբ չի կարող մեկ համատիրություն ձևավորվել: Ստացվում է, որ այն համատիրությունները, որոնք մեկից ավելի շենքերի «միավորումներ» են, արդեն իսկ օրենքի կոպտագույն խախտումով են ձևավորվել:
«Երկու տարբեր շենքեր սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն չունեն, ուստի չեն կարող ներառվել մեկ համատիրության մեջ: Եվ եթե համատիրությունները նման տրամաբանությամբ ձևավորվեին, ապա այն վիճակը, որը հիմա կա, երբեք էլ չէր լինի: Այս պայմաններում հարց է ծագում, թե օրինակ մայրաքաղաքի Կենտրոն համայնքի 450 շենքերը, որոնք երկու համատիրության մեջ են ընդգրկված, ինչպես պետք է կարողանան գոյատևել»,– ասաց Ա. Գրիգորյանը:
Այս աբսուրդային իրավիճակի պայմաններում, բնակիչները համատիրություններից պահանջում են պահպանել իրենց պատկանող գույքը, իսկ համատիրություններն էլ իրենց «անգործությունը» թաքցնում են բնակիչների կողմից վարձավճարները 100 տոկոսով չհավաքագրելու քողի տակ: Բայց հարցերի հարցն այն է, որ իրականում բազմաբնակարան շենքերի սեփականատերերի համար հասկանալի չէ, թե օրինակ ինչու ինքը պետք է վճարի համատիրության ղեկավարի, նրա քարտուղարուհու, համատիրության հաշվապահի աշխատավարձերը կամ էլ այդ կառույցի կոմունալ ծախսերը: Եվ ամենազավեշտալին այն է, որ հայտնի էլ չէ, թե օրենքով ինքնիշխան, բայց իրականում իշխանություններից կախված այս կառույցների գործունեությանը կամ անգործությանը վերաբերող հարցերի պատասխանը ումից պետք է ակնկալի ստանալ հասարակությունը:
«Իշխանություններին թվում է, թե համատիրություններն իրենց ձեռքի գործիքն են և նրանց ինչպես ուզեն, այդպես էլ կարող են օգտագործել: Տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ այնպիսի պետական քաղաքականություն է վարվում, որպեսզի մարդիկ չհասկանան, թե իրականում դրանք ինչ կառույցներ են: Այսինքն, խնդիրը ոչ թե համատիրությունում է, այլ՝ պետական համակարգի կառավարման մեջ: Եվ երբ ժամանակին ասում էինք այդ մասին, ոչ ոք բանի տեղ չէր դնում: Համատիրությունները ձևավորվեցին ԺԷԿ կոչվածների ցուցանակները թափելով ու դրանց փոխարեն նոր ցուցանակ կախելով: Այսինքն, դա ոչ թե բնակիչների մեղքն է, այլ երկրում վարվող պետական քաղաքականության, քանի որ իշխանություններն են թույլ տվել, որ այդ համակարգն այդպես զարգանա»,– ասաց Ա.Գրիգորյանը:
Այսինքն, բազմաբնակարան շենքերի կառավարման հարցում պետական քաղաքականություն չիրականացնելու արդյունքում արդեն 25 տարի է ստեղծվել է մի իրավիճակ, որի հետևանքով տուժում են թե՛ բազմաբնակարան շենքերը և թե՛ բնակիչները: Եվ եթե հարցը նոր օրենքն ընդունելուց 15 տարի անց անգամ չի լուծվել և բազմաբնակարանների սեփականատերերը չեն կարողացել այս ընթացքում ինքնակազմակերպվել, այդպես էլ չեն ինքնակազմակերպվի առաջիկա 150 տարում: Եվ եթե այս հարցը պետական քաղաքականության օրակարգային հարցերից մեկը չդառնա, չի բացառվում, որ առաջիկայում եղած բնակֆոնդն էլ կամաց–կամաց քայքայվի և եղած խնդիրների կողքին ավելանան նաև անտուն ու անհասցե քաղաքացիների թիվը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: