Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
Politics

Եթե ընտրությունները եկող կիրակի լինեին, «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ–ից 4%–ով ավելի ձայն կհավաքեր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Gallup International–ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտության համաձայն, եթե ԱԺ ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը, ապա «Ծառուկյան» դաշինքը, որը հավաքել է ամենաշատ՝ 26,4%–ը, կհայտնվեր առաջատարի դիրքերում: ՀՀԿ–ի օգտին քվեարկելու պատրաստակամություն էր հայտնել հարցվածների 22,8%–ը:
Երկու ֆավորիտներից հետո ձայների 4,3%–ով երրորդ տեղում է «Ելք» դաշինքը, իսկ ՀՅԴ–ի օգտին քվեարկելու ցանկություն է հայտնել հարցվածների ընդամենը 3,9%–ը:
«Ազատ դեմոկրատներին» նախապատվություն է տվել 3,4%–ը: ՀՎԿ–ին բաժին է հասել ձայների 2,7%–ը: Չնչին տարբերությամբ՝ 2,6%–ով ՀՎԿ–ին հաջորդում է «ՀԱԿ–ՀԺԿ» դաշինքը: Վերջին երկու տեղերը, զբաղեցրել են «ՕՐՕ» դաշինքը և ՀԿԿ–ն՝ համապատասխանաբար ստանալով ձայների 1,8% և 1%–ը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով նաև զբաղեցնում է «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 3–րդ համարը, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրականում իրենց օգտին տրված վստահության քվեն շատ ավելի բարձր է, քան հարցման ժամանակ արձանագրված ցուցանիշն է:
«Ես այս պահին Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում եմ: Մեր քարոզչական խմբերը քարոզարշավի մեկնարկից մինչ այս պահը արդեն իսկ հասցրել են լինել ավելի քան 60 համայնքում, և կարող եմ ասել, որ հասարակությունը միայն մեկ անուն՝ Գագիկ Ծառուկյանի անունն է տալիս: Ես խնդրում եմ, որ որևէ քաղաքական կուսակցության կամ դաշինքի ներկայացուցիչ չնեղանա, բայց ես վստահ եմ, որ մեր հաղթանակը լինելու է շատ բարձր վստահության քվեով»,– ասաց Ն. Զոհրաբյանը:
Նա նաև նշեց, որ իրենց հաղթանակի առանցքում Գագիկ Ծառուկյանն է ու նրա շուրջ համախմբված թիմը, իսկ ժողովրդի այն ոգևորությունն ու հուզմունքը, որը կա, բառերով փոխանցել հնարավոր չէ:
«Տեսնելով ժողովրդի նման հուզմունքը, ես նույնպես շատ հուզված եմ, սակայն մենք մեր ընտրողին մեկ բան ենք ասում՝ ի տարբերություն տարբեր «գաստրոլյոր» քաղաքական ուժերի, մենք մեր ընտրողի ու քաղաքացու աչքերին նայելու ենք ամեն օր»,– ասաց Ն. Զոհրաբյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ՀՀԿ նախընտրական ցուցակի 7–րդ հորիզոնականն է զբաղեցնում, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ–ի օգտին տրված 22,8%–ի ցուցանիշը, իր կարծիքով, շատ այլ բաների մասին է նաև խոսում:
«Ընդհանուր առմամբ պարզ էր, որ ՀՀԿ–ն և «Ծառուկյան» դաշինքն են առաջատարները, որը նույնիսկ անզեն աչքով է երևում: Նույն Gallup International–ի հարցումների արդյունքներով 82,2%–ը ցանկանում է, որ ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Այսինքն՝ հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին տեղակալն է և ՀՀԿ–ի վարչապետի թեկնածուն, բնականաբար, մեծ հիմք ենք տեսնում, որ լավ աշխատանքի դեպքում Հանրապետականը կհասնի հաջողության և ապագայում Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կրկին կառավարություն ձևավորելու հնարավորություն կունենա»,– ասաց Է. Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ բոլոր 8 կուսակցություններին ու դաշինքներին իրենք հարգանքով ենք վերաբերվում և բոլորին ազատ ու արդար մրցապայքար են մաղթում: Բացի այդ, կարևորում են նաև, որ քարոզարշավն արդար ու կոռեկտ ընթանա, իսկ հաջողության հասնեն այն ուժերը, ում ժողովուրդը կվստահի:
Խոսելով ՀՀԿ–ից 4%–ով ավել ստացած «Ծառուկյան» դաշինքի ձայների մասին Է. Շարմազանովը նշեց, որ իր կարծիքով այն ոչ թե դաշինքի թիմի, այլ Գագիկ Ծառուկյանի անձնական վարկանիշն է, որը ՀՀԿ–ի վարչապետի թեկնածուի անձնական վարկանիշից ավելի ցածր է:
ՀՎԿ խոսնակ Էդգար Առաքելյանը, ով կուսակցության նախընտրական ցուցակի 6–րդ համարն է, «Փաստին» ասաց, որ չի ցանկանում խոսել հարցման արդյունքների մասին, քանի որ ինքը նման հարցումների ընդհանրապես չի հավատում:
«Շատ է պատահել, որ ընտրությունների արդյունքները 180 աստիճանով տարբերվել են նախնական հարցման արդյունքներից»,– ասաց Է. Առաքելյանը:
Այսպիսով, արձանագրենք, որ թեև նոր է մեկնարկել պաշտոնական նախընտրական քարոզարշավը, սակայն թեկնածուների միջև լարվածությունն ավելի վաղ էր սկսվել: Հաշվի առնելով թեկնածուների ու նրանց համախոհների միջև արդեն իսկ տեղի ունեցած դանակահարությունների դեպքերը միանշանակ կարելի է պնդել, որ պայքարը բավականին թեժ է լինելու: Իսկ քաղաքական կուսակցություններն ու դաշինքները որքան էլ հարցման արդյունքներին թերահավատորեն վերաբերեն, այնուամենայնիվ, ընդգծենք, որ այս պահի դրությամբ առաջին տեղում «Ծառուկյան» դաշինքն է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: