Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Socity

Փաշինյանի կողմից «Տավուշ Տեքստիլը» գովազդելուց հետո վարչապետի աշխատակազմը 2 մլն դրամի 34 հազար հատ դիմակ է գնել. մրցույթ չի հայտարարվել

Կորոնավիրուսի հաճարակով պայմանավորված պետական կառույցների գնումների ցանկում տեղ են գտել նաեւ բժշկական դիմակները եւ ախտահանիչ նյութերը: Վիրուսի տարածմանը զուգահեռ դիմակների արտադրությունն ընդլայնեց Տավուշի մարզում գտնվող «Տավուշ տեքստիլ» ընկերությունը: Ուշագրավ է, որ այս ընկերության արտադրած դիմակների մասին ժամանակ առ ժամանակ խոսում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Մայիսի 4-ին, օրինակ, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, թե այս ընկերությունն ինչ ծավալներով է դիմակ արտադրում: ««Տավուշ տեքստիլը» սկսեց բարձորակ պաշտպանիչ դիմակների զանգվածային արտադրությունը։ Առաջիկա օրերին կարտադրվի օրը 150 հազար հատ, շաբաթվա վերջին՝ օրը 300 հազար հատ»,- գրել էր նա:

Իսկ ահա հուլիսի 2-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետն առանց անուններ տալու ակնարկել էր առաջարկել քաղաքացիներին կրել միայն գործարանային դիմակներ:

Առանց որեւէ պնդումներ անելու` ԼՈւՐԵՐ.com-ը փորձել է պարզել, թե Նիկոլ Փաշինյանի` մայիսի 4-ի հայտարարությունից հետո վարչապետի աշխատակազմը եւ այլ պետական կառույցներ արդյո՞ք ձեռք բերել են «Տավուշ տեքստիլի» արտադրած դիմակներից, թե՝ ոչ:

Այսպես՝ ԼՈւՐԵՐ.com-ը գնումների armeps համակարգից տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմը «Տավուշ տեքստիլ» ընկերությունից երկու պայմանագրերով է դիմակներ գնել: Գնումներից մեկը տեղի է ունեցել հունիսի 29-ին: Վարչապետի աշխատակազմը Փաշինյանի կողմից ենթադրյալ գովազդվող ընկերությունից գնել է 30 հազար հատ դիմակ՝ վճարելով 1,8 մլն դրամ:

Իսկ ահա հունիսի 1-ին էլ՝ 30 հազար հատ դիմակ գնելուց ընդամենը երկու օր անց, վարչապետի աշխատակազմը նույն «Տավուշ տեքստիլից» գնել է 4200 հատ դիմակ` ընդհանուր վճարելով 252 հազար դրամ: Երկու դեպքում էլ դիմակի միավոր գինը եղել է 60 դրամ:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ֆեյսբուքյան էջում «Տավուշ տեքստիլի» արտադրած դիմակների գրառումից հետո ընկած ժամանակահատվածում նրա աշխատակազմն այդ ըերկությունից ավելի քան երկու միլիոն դրամի դիմակներ է գնել` առանց մրցույթ հայտարարելու: Դիմակները ձեռք են բերվել մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով:

Այնուհանդերձ, նշենք, որ վարչապետի աշխատակազմը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով այլ ընկերություններից եւս դիմակներ է ձեռք բերել: Նկատնենք, որ գնումների կայքի համաձայն` այդ գնումները փոքր են: Մի դեպքում, օրինակ, 80 հազար դրամ է, մյուսում՝ 200 հազար դրամ, իսկ առավելագունը` 450 հազար դրամ եւ այլն:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն էլ մայիսի 13-ին 150 դրամով 500 դիմակ է ձեռք բերել, որի համար վճարել է 75 հազար դրամ: Հունիսին կնքված մեկ այլ պայմանագրով էլ Պապիկյանի նախարարությունը «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 2295 հատ դիմակ, միավոր գինը եղել է 80 դրամ, իսկ ընդհանուր վճարվել է 183 հազար դրամ:

Իսկ ահա Գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի կողմից գովազդված «Տավուշ Տեքստիլից» գնել է 7 հազար հատ դիմակ, որի համար վճարել է 980 հազար դրամ: Մեկ հատը ձեռք է բերվել 140 դրամով:

Հանարային ծառայությունները կարգավորող հանձնաժողվն էլ հունիսի 26-ին գնել է 120 հազար դրամի դիմակ:

Դիտել տեսանյութում