Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

1 միլիոն դրամ գումար 1 Covid 19-ով վարակվածի համար...

«Covid 19-ի համար նախատեսված գումարները ծախսվել են բուժական և այլ միջոցառումների համար սարքավորումներ ձեռք բերելու, բժշկական ծառայությունների համար վճարելու, բուժանձնակազմին վարձատրելու, կարանտինային վայրերում նրանց խնամքն ապահովելու համար, իսկ հաշվետվություն բազմիցս տարբեր առիթներով, տարբեր, այդ թվում՝ գրավոր հարցումներին պատասխանվել է, և այդ հաշվետվությունը չի կարող լինել վերջնական, որովհետև ծախսերը դեռ չեն ավարտվել և շարունակաբար տեղի են ունենում»,- հեռակա ասուլիսում անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես են ծախսվել Covid 19-ի համար նախատեսված գումարները, և ինչու չկա հաշվետվություն՝ նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը հավելեց, որ այդ ծախսերը գնալով աճում են` նաև կախված վարակակիրների թվի աճի և հոսպիտալային ֆոնդի ծավալմանը զուգահեռ.

«Ես կարծում եմ, որ կգա մի օր, որ ամբողջական հաշվետվություն կներկայացվի՝ ըստ տողերի: Չնայած դա կարելի է նաև անել պարբերաբար. ես հավանաբար այս կիսամյակն օգտագործելով՝ նման հանձնարարություն կտամ, որ առնվազն մեր մասով (որովհետև միայն մենք չենք, որ ծախսեր ենք կատարել, ամբողջ պետական ապարատը ծախսեր է կատարում սրա համար) հաշվետվություն կներկայացնենք հանրությանը»:

«Ներկայացվեց կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքների վերաբերյալ ԱՆ ամփոփումը՝ հաշվի առնելով ներկայացված մանրամասները՝ ենթադրելի է, որ կան նաև կոնկրետ ֆինանսական հաշվարկներ, թե մինչ օրս նշյալ 50 կետերի համար ինչքան գումար է ծախսվել»՝ կրկին ծախսերի վերաբերյալ 168.am-ի հարցին ի պատասխան էլ՝ նախարարը հայտնեց.

«Բոլոր 50 կետերի համար ինչքան գումար.․․ Նախ՝ այստեղ բաներ կան, որոնք կոնկրետ ծախսեր չեն էլ ենթադրում, այլ գործողություններ են, որոնք որ արվել են մեր լիազորությունների շրջանակներում, երկրորդն էլ՝ կարծես թե պատասխանեցի, որ միայն մենք չենք ծախսերն արել, ամբողջ պետական ապարատը ծախսեր է արել, և, ի դեպ, այդ ծախսերն արվել են թե՛ պահուստային ֆոնդերից, թե՛ գործող ծրագրերից: Ընդհանուր հաշվետվություն, միգուցե, հնարավոր լինի ներկայացնել, բայց դա, հավանաբար, պետք է անի Ֆինանսների նախարարությունը, իսկ մենք՝ մեր մասով, ես արդեն ասացի, որ կիսամյակային հաշվետվություն կներկայացնենք հանրությանը»:

Անդրադառնալով մեր հաջորդ հարցին, թե կորոնավիրուսով վարակված 1 հիվանդի բուժման համար որքա՞ն գումար է ծախսվում, Արսեն Թորոսյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը չկա, որովհետև հիվանդները բուժվում են տարբեր բժշկական հաստատություններում, տարբեր անձնակազմով և տարբեր հագեցվածությամբ.

«Այդ բժշկական հաստատությունները ֆինանսավորվում են հիմնականում պահպանման ծախսերով, և կախված հիվանդանոցային մահճակալների զբաղվածությունից՝ շատ մոտավոր հնարավոր է ասել, օրինակ, այս բժշկական հաստատությունում մեկ պացիենտի միջին ծախսն ինչքան է, մեկ այլ պացիենտի միջին ծախսն ինչքան է: Սակայն կան նաև հաստատված գներ մեր կողմից, որոնցով մենք վճարում ենք այն բժշկական կենտրոններին, որոնք, ամբողջությամբ չէ, որ զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ, այլ ունեն կորոնավիրուսային բաժանմունքներ. եթե չեմ սխալվում, մեկ ռեանիմացիոն պացիենտի համար, միջին իր հոսպիտալացման տևողությամբ, մոտավորապես 1 միլիոն դրամ գումար էր ստացվում: Բայց այդ թվերը հիմա անգիր չեմ հիշում, դրանք գաղտնի չեն, ես իմ ասած հանձնարարականի շրջանակներում կհրապարակեմ»:

Տեսանյութ...