Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Ահա, թե ինչ եզրակացություններ է անում հայտնի փորձագետը կորոնավիրուսի սեզոնայնության և կարանտինի երկարացման մասին

Վերջերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հարցազրույցում նշել էր, որ եթե նույնիսկ եղել են որոշակի սխալներ, ապա դրանք եղել են նրանից, որ վիրուսն այնքան էլ ճանաչված չէր, ուսումնասիրված չէր եւ բոլոր գործողությունների հիմքում ընկած էին ԱԿՀ-ի եւ մեր մասնագետների խորհուրդները: Այս մասին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՄԻԱՎ-ՁԻԱՀ կենտրոնի փորձագետ, համաճարակաբան Էդվարդ Հովհաննիսյանը:

«Մենք ունենք աքսիոմա, որ եթե վիրուսն ուսումնասիրված չէ, անհայտ է, ապա մենք իրեն դիտարկում ենք առավելագույն վտանգավոր, քանի դեռ ապացուցված չէ հակառակը: Բայց արդյոք իրականում այդքան ուսումնասիրված չէր: Երբ նայում ենք ԱՀԿ-ի վերլուծությունները, արդեն փետրվարին կար բավական շատ տեղեկատվություն, որ վիրուսն ունի բավական մեծ վտանգավորություն, ունի պանդեմիայի վերածվելու բնութագրեր, ունի բարձր մահաբերություն, առավել քան գրիպի վիրուսը: Նույնիսկ հստակ կար ցուցում, որ չի կարելի համեմատել գրիպի հետ, որովհետեւ ավելի բարձր է մահաբերությունը, որովհետեւ գրիպի վիրուսն ունի պատվաստանյութ եւ բուժում: Այսինքն փետրվարի կեսերին ԱՀԿ-ն տեսել էր այդ միտումը, որ կան մարդիկ, որոնք փորձում են նվազեցնել վիրուսի վտանգը:

Մարտի սկզբին հնչեց միտք, որ կարանտինը արդյունավետ միջոց չէ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում, այնինչ կարանտինը միշտ եղել է եւ կմնա արդյունավետ միջոց:

Կարանտինը պետք էր մտցնել շատ ավելի շուտ: Մենք արդեն փետրվարից ԱՀԿ-ից ունեինք տեղեկատվություն, որ իրավիճակը Իրանում եւ Իտալիայում մտահոգիչ է: Նույնիսկ ունենք հստակ հաղորդագրություն փետրվարի 28-ին ԱՀԿ-ից, որ Իտալիայից արդեն 14 երկրներ արտահանվել է վիրուսը, իսկ Իրանից՝ դեպի 11 երկիր»,-ասաց հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ նույնիսկ կարանտին հայտարարելուց հետո, այն ՀՀ-ում ոչ լիարժեք իրականացվեց. «Կարանտինը պետք է մտցվի մաքսիմալ խորը, մաքսիմալ ամբողջ ուժով: ԱՀԿ-ն փետրվարից առաջարկներն արել է, որ պետք է աշխատանք տանել բնակչության հետ: Այսինքն պետք է մշակվի հստակ ռազմավարություն բնակչության հետ հաղորդակցման, պետք է բնակչությանը տրվի լիարժեք ինֆորմացիա, որ բոլոր շերտերը պաշտպանված լինեն վիրուսից, որ չառաջանա խուճապ: Խուճապ չի լինում, երբ բնակչությունն ստանում է լիարժեք ինֆորմացիա, մատչելի եւ կիրառելի ինֆորմացիա: Արդյոք առողջապահության նախարարի կողմից տրված ինֆորմացիան եղել է լիարժեք, արդյոք եղել է պաշտպանող, սովորեցնող, վարքագիծ մշակող: Իհարկե ոչ: Խուճապը դրանից է առաջացել, որ տեսնում էին՝ ինչ է կատարվում աշխարհում, բայց չէին ստանում համապատասխան գիտելիքներ եւ տեղեկատվություն, որ կարողանան իրենց պաշտպանել»:

Նա անդրադարձավ նաեւ հակահամաճարակային միջոցառումների պլանավորմանը. «Ամբողջ փետրվարը ԱՀԿ-ն ուղղորդել է, առաջարկել է երկրներին մշակել հակահամաճարակային ռազմավարություններ, գնահատել իրենց կարողությունները, գնահատել, թե ինչ պաշարներ ունենք եւ նախապատրաստվել համաճարակին: Դա իրականացված չէր: Հաջորդը այդ ռազմավարության պլանավորումն էր նախարարի կողմից: Նա հայտարարել էր, որ այս վիրուսն ունենալու է սեզոնայնություն, այսինքն ջերմաստիճանը բարձրանա, վիրուսը նահանջելու է: Նորից դա հակասում էր մեր ունեցած տվյալներին: Պանդեմիաները չունեն սեզոնայնություն: 

 

Շարունակություն..