Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
Politics

ԼՂ հարցն ու Թուրքիայի նեոօսմանական ձգտումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իսլամաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Ըստ ադրբեջանական մամուլի` հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ կարևորություն ունեցող մի շարք հարցերի: Պետք է ենթադրել, որ Ալիևի ու Էրդողանի ուշադրության կենտրոնում եղել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը` փետրվարի 25–ի դեպքերից հետո այդ զույգը պայմանավորվել էր շուտափույթ հանդիպել:
Թե կողմերը կոնկրետ ինչ են պայմանավորվել, դժվար է ասել: Բայց համաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահը ներկաներին կոչ է արել «վճռականություն դրսևորել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»: Ըստ նրա` «այդ կոնֆլիկտը առկա է ավելի քան 20 տարի, բայց դեռևս լուծված չէ: Ուստի անհրաժեշտ է այդ հարցը բարձրացնել յուրաքանչյուր միջազգային հարթակում»: Ավելի վաղ, Էրդողանի խորհրդական Յալչին Տոպչուն հանդես էր եկել կոչով «հայ–ադրբեջանական պատերազմը դարձնելու օրակարգ երկու միլիարդ մահեմադականից յուրաքնաչյուրի համար»: Համաժողովի հարթակը հակահայկական քարզչության համար օգտագործելուց չի խուսափել նաև Ադրբեջանի նախագահը: Քանի որ Հայաստանը չի կատարում ՄԱԿ ԱԽ–ի բանաձևերը, ապա, ըստ Ալիևի, միջազգային կառույցները պետք է շրջափակումներ կիրառեն Հայաստանի դեմ:
Այն, որ Բաքուն և Անկարան հնարավոր բոլոր առիթներն օգտագործում են ԼՂ հարցը իսլամական աշխարհի ընդհանուր օրակարգ դարձնելու համար, վաղուց գաղտնիք չէ: Դա ոչ միայն փորձ է խնդիրը տեղափոխելու կրոնական, քաղաքակրթական հարթություն, այլև փոխելու հակամարտության կարգավորման գործող ձևաչափը կամ գոնե դրան այլընտրանք ստեղծելու: Բայց իսլամական աշխարհի ոչ բոլոր ներկայացուցիչներն են, որ ոգևորվում են այդ հեռանկարով: Ու խնդիրը միայն այդ երկրների` հայամետ դիրքորոշումը, այդ հարցում չեցոքություն պահելու կամ էլ ինչ–որ առումով Արևմուտքին չհակադրվելու ցանկությունը չէ:
Վերջին շրջանում Թուրքիան փորձում է իրացնել խալիֆայական իր ձգտումները` հիմնված նեոօսմանիզմի դոկտրինի վրա: Շուտով այդ երկրում տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որի նպատակն է երկիրը դարձնել նախագահական: Շատ փորձագետների և հենց թուրքական ընդդիմության կարծիքով` այն միտված է երկրում խալիֆայության վերականգնմանը, կրոնական բաղադրիչի ուժեղացմանը: Հաջորդ քայլը` Թուրքիան ցանկանում է, որ ստեղծվի մահմեդական աշխարհի գերագույն հոգևոր իշխանություն` ի դեմս ԻՀԿ–ի ղեկավարի: Երրորդ` ԻՀԿ–ն պետք է հանդես գա որպես իսլամական աշխարհի ամենաազդեցիկ միջազգային կազմակերպություն, որը կկարողանա հանդես գալ որպես գլոբալ մակարդակի վերազգային քաղաքական խաղացող: Ու այս ամենը, բնականաբար, Թուրքիայի գլխավորությամբ:
Բայց արդյո՞ք այդ հեռանկարը դուր է գալիս իսլամական աշխարհին կամ գոնե ԻՀԿ–ի անդամ երկրներին: Այդ կազմակերպության առնվազն երկու անդամ` Ղազախստանն ու Իրանը հենց իրենք ունեն նման հավակնություն` դառնալու մահմեդական աշխարհի առաջնորդներ: Բացի այդ, կրոնական նույնությունը դեռևս հիմք և երաշխիք չէ, որ այդ երկրների քաղաքական շահերն ու հետաքրքրությունները համընկնում են: Կոնկրետ այս պահին մահմեդական տարբեր երկրներ տարբեր դիրքորոշումներ ունեն Սիրիայի հարցով, ընդհանրապես Մերձավոր արևելքում տիրող վիճակի վերաբերյալ: Շահերի բախումն ակնհայտ է Իրանի և նրա շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրադրության առնչությամբ: Մյուս կողմից, կոնկրետ Ադրբեջանի դեպքում, Իսրայելի հետ նրա համագործակցությունը այնքան էլ միանշանակ չի ընդունվում:
Թերևս սրանք են պատճառները, որ ԼՂ հարցը մահմեդական աշխարհի ընդհանուր օրակարգ դարձնելու Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերը այդպես էլ արդյունք չեն տալիս: Ու դժվար էլ տան:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: