Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
uncategorized

Իշխող կուսակցության ձախողումները փաստորեն ոգևորում են իր ընտրազանգվածին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդյո՞ք «նոնսենս» չէ, երբ այս կամ այն կուսակցության իշխանության օրոք արձանագրված տնտեսական ցուցանիշների նվազման, երկրի արտաքին ու ներքին պարտքի աճի, էկոլոգիական և այլ խնդիրների ավելացման պայմաններում, ընտրողներն իրենց ձայնը կարող են կրկին վստահել նույն այդ կուսակցությանը՝ հաշվի չառնելով, թե այդ տարիների ընթացքում երկիրն առաջ գնալու փոխարեն ինչպիսի տեմպերով է գահավիժել անդունդ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պատասխանելով հարցին ասաց, որ պետք է հաշվի առնել, որ այս ընտրություններից առաջ փոխվեց «Ընտրական օրենսգիրքը» և ինչպես ընդդիմադիր կուսակցությունների անդամները, այնպես էլ միջազգային կառույցները փաստում են, որ նոր պայմաններով կարելի է անցկացնել նորմալ ընտրություններ, իսկ ընտրողները կարող են իրենց քվեն տալ այն կուսակցությանը ում նախընտրում են:
«Տեսախցիկները տեղադրված են, ստորագրված ընտրական ցուցակները հրապարակվելու են և մի շարք մեխանիզմներ կան վերահսկելու այս ընտրությունները: Այս պայմաններում ժողովուրդն ում կընտրի նա էլ կլինի իշխանություն կամ ընդդիմություն: Այս պահին տեսական դաշտում գնահատականներ պետք չէ տալ: Քարոզարշավը կմեկնարկի, կուսակցություններն իրենց մոտեցումները կհրապարակեն, արվածի և չարվածի մասին կխոսեն, հետո կերևա, թե ժողովուրդն ում է հավատում և ում է նախընտրում»,– ասաց Հ. Սահակյանը:
Պատգամավորն ասաց, որ տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում Հայաստանին հաջողվել է սոցիալական կարևորագույն խնդիրներ լուծել և թեև փոքր, բայց՝ առաջընթաց արձանագրել: ՀՀԿ–ի ներկա կարգախոսը լինելու է «Անվտանգություն, առաջընթաց» և այդ գաղափարի ներքո էլ կուսակցությունը կներկայացնի իր առաջիկա ծրագրերը:
Խոսելով Կառավարության ներկայացրած և ներկայում ԱԺ–ում քննարկվող օրենսդրական այն նախագծի մասին, որով առաջարկվում է Կարմիր գրքում գրանցված բույսերից 1 կգ ապօրինի հավաքելու համար քաղաքացիներին տուգանել 10–20 հազար դրամով, 15 հազար դրամով տուգանել ապօրինի կորսան անդրկովկասյան մողեսիկին վնասելու դեպքում: Իսկ թիթեռների, ճպուռների, բզեզների և մրջյունների ապօրինի ոչնչացման համար գործադիրն առաջարկում է տուգանել 3000 դրամով: Տուգանքի չափերից բացի նոր նախագծով, սակայն չի խոսվում բնության հատուկ պահպանվող տարածքները հսկող աշխատակիցների անվտանգության ապահովման մասին, որը գործադիրը պետք է որ ավելի կարևորեր, քան ասենք՝ մրջյուններինը կամ ճպուռներինը, պատգամավորն ասաց, որ հարցը կարևոր է և բարձրացված խնդիրները Բնապահպանության նախարարության ու հատկապես նախարարի ուշադրության կենտրոնում են:
«Այդ թեմայով ես զրուցել եմ նախարարի հետ: Դրանք աստիճանաբար լուծվող խնդիրներ են, բայց բավականին վայրերում արդեն կա առաջընթաց: Ազգաբնակչությունն էլ իր հերթին պետք է հետևողականորեն օգնի, որպեսզի բոլորս կարողանանք պահպանել մեր շրջակա միջավայրը և բնությունը»,– ասաց Հ. Սահակյանը:
Օգտվելով առիթից գարնան առաջին օրվա կապակցությամբ Հ. Սահակյանը մաղթեց, որ բոլորի ընտանիքներում ծաղիկը, սերը և ջերմությունը երբեք չպակասի:
«Գարունն իր հետ բերում է ծաղիկ, բերում է սեր, բերում է ջերմություն… Մաղթում եմ, որ նախևառաջ այդ ամենը ոչ միայն մեր բոլորի ընտանիքներում լինի, այլ՝ մեր մեծ երկրում ու հայրենիքում: Եվ հասկանանք, որ տարվա եղանակների նման քաղաքական դաշտը նույնպես պտտվում է: Ու պետք չէ միայն ցուրտ ձմռան հիշողությունները պահել, այլ հարկավոր է մնացած բոլոր եղանակների նման պայծառ ապագայի մասին մտածել»,– ասաց Հ. Սահակյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: