Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Գագիկ Աղաջանյան. «Մարդը պետք է աննորմալ լինի, որ սառնարանային բեռնախցիկով պաստառի տեղափոխման ուղեկցող փաստաթուղթ ձևակերպի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկաթուղային տրանսպորտի մրցակցության մակարդակի բարձրացման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղին» հայտարարեց, որ իջել են Կավկազ–Փոթի միջազգային երկաթուղալաստանավային ճանապարհով բեռների փոխադրման սակագները: Դա հնարավոր է դարձել երկաթուղային ընկերության կողմից լաստանավի վրա տեղերի գնման և միջազգային գործընկերների հետ նոր գնային քաղաքականություն մշակելու շնորհիվ:
Նախկինում լաստանավով ցանկացած տեսակի բեռի մեկ վագոնի փոխադրման սակագինը կազմում էր 5 հազար դոլար, սակայն նոր սակագներով դեպի Հայաստան և Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կնվազի միջինը՝ 2 հազար դոլարով: Ու չնայած զեղչերը տարբերակված են, բայց բեռների որոշ տեսակների համար փոխադրման սակագները կարող են նվազել 80%–ով:
«Առաջարկվող զեղչերը թույլ կտան նաև կրճատել ապրանքների վերջնական արժեքը, ինչը ձեռնտու է և հայկական սպառողներին, և տեղական արտադրողներին:
Զեղչերը կիրառվելու են ոչ միայն Ռուսաստանից Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների, այլև Հայաստանի տարածքով Ռուսաստանից Իրան, ԱՊՀ երկրներից Ռուսաստանի տարածքով Հայաստան եկող բեռների համար»,– ասված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաղորդագրությունում:
«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ բեռնափոխադրող ընկերությունները նույնպես վերանայել են իրենց ծառայությունների սակագները և նախկինի համեմատ դրանք զգալիորեն նվազել են:
«Ընդամենը երկու տարի առաջ մեկ ավտոմեքենայով բեռի փոխադրման գինը Երևանից Մոսկվա կազմում էր մոտ 4500 դոլար: Հիմա այդ գինը նվազել է մինչև 3000 դոլար: Այսինքն 33%–ով գները նվազել են: Հիմա բեռնափոխադրողները սկսել են մի քանի հարյուր դոլարի տարբերությամբ նույն ծառայությունները մատուցել, ինչը թեև սկզբունքորեն չի կարող ազդել փոխադրվող ապրանքի արժեքի վրա, բայց տնտեսվարողները նույնիսկ դա են հաշվի առնում: Սա մրցակցություն է և լավ է, որ այնպիսի կազմակերպություն ինչպիսին «Հարավկովկասյան երկաթուղին» է, բեռնափոխադրումների շուկայում իր տեղն է ուզում զբաղեցնել և մրցակցության մեջ է մտնում: Եվ պետք չէ մոռանալ, որ չնայած ցանկացած երկրում երկաթուղային ընկերությունները դոտացիայով են աշխատում, բայց դրանք շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեն: Բացի այդ, երկաթուղին էկոլոգիական տեսանկյունից նույնպես ձեռնտու փոխադրամիջոց է համարվում ողջ աշխարհում»,– ասաց Գ. Աղաջանյանը:
Հարցին՝ իսկ ինչպես է պատահում, որ տնտեսվարողները օրինակ՝ պաստառի անվան տակ կարողանում են թռչնամիս տեղափոխել «Ապավենի» տնօրենն ասաց, որ բեռների փոխադրումը ողջ աշխարհում իրականացվում է տվյալ երկրում բեռը կապարակնքելու և համապատասխան ուղեկցող փաստաթղթով այն տեղափոխելու միջոցով: Այլ վերահսկողական մեխանիզմ չկա, բայց եթե մաքսավորները անբարեխիղճ գտնվեն, ապա կարող են տվյալ բեռի համար բոլորովին այլ ուղեկցող փաստաթուղթ ձևակերպել, իսկ ստացվող երկրում էլ աչք փակել դրա վրա:
«Եթե տվյալ երկրի մաքսավորն անբարեխիղճ է, ապա կարող է աչք փակել այդ ամենի վրա, իսկ միջանկյալ երկրների մաքսավորների համար, որտեղով անցնում է տվյալ բեռը, բոլորովին հետաքրքիր չէ, թե իրականում ինչ ապրանք է տեղափոխվում: Այլ հարց է, երբ բացահայտ սխալներ են լինում: Այդ ժամանակ արդեն տարանցիկ երկրում կարող են բացել և լրացուցիչ ստուգման ենթարկել տվյալ բեռը»,– ասում է Գ. Աղաջանյանը:
Ըներության տնօրենի խոսքով որևէ բեռնափոխադրող ընկերություն չի կարող նման ռիսկի գնալ: Բացի այդ, եթե թռչնամիսը սառնարանային բեռնախցիկներով է տեղափոխվում, իսկ պաստառը՝ ոչ, ուստի մարդը պետք է աննորմալ լինի, որպեսզի սառնարանային բեռնախցիկով պաստառի տեղափոխման ուղեկցող փաստաթուղթ ձևակերպի:
«Այսինքն, միայն դա արդեն կարող է կասկած հարուցել և նման փոխադրում իրականացնելը այդքան էլ հեշտ բան չէ և բավականին մեծ ռիսկեր է պարունակում»,– ասաց Գ. Աղաջանյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: