Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
Politics

Ընտրություններն անցողիկ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրությունները, ինչպես գրեթե ամեն ինչ, անցողիկ են, սակայն ընտրությունների արդյունքն առնվազն 5 տարի որոշիչ է դառնում երկրի զարգացման տեմպերի, ուղղությունների և ընդհանրապես, երկրի հասարակական– քաղաքական միջավայրի համար։ Սակայն սրանից զատ, ընտրությունները հաճախ թափանցում են նաև քաղաքացիների կենցաղ, դառնում անգամ ընտանեկան ու սոցիալական վեճերի ու բախումների պատճառ։ Շատ ավելի հաճախ ընտրապայքարը սկսում է դուրս գալ կոռեկտության սահմաններից հայաստանյան տիպի և մակարդակի հասարակություններում և այս տեսանկյունից պատահական չէ, որ անգամ պաշտոնական քարոզարշավը դեռ չմեկնարկած, մենք արդեն ականատես ենք մի շարք միջադեպերի ու ծեծկռտուքների։
Երևույթն անշուշտ դատապարտելի է, սակայն դատապարտելուց և քննադատելուց առաջ հարկ է նաև հասկանալ երևույթի պատճառն ու հետևանքը։ Ընդ որում հետաքրքիր է շեշտել, որ Արարատի մարզում կատարված հայտնի միջադեպերի գլխավոր դերում էին նույն հանրապետական թիմի ներկայացուցիչները։ Այստեղ, կարծես թե, բացահայտվում են բոլոր խաղաքարտերը, քանի որ այս միջադեպերը բացարձակ չունեն ո՛չ քաղաքական հենք, ո՛չ էլ քաղաքական ենթատեքստ, այլ ավելի շուտ խմբավորման կամ կլանի ներսում ընթացող ուժերի վերադասավորության գործընթացի արդյունք են։ Սակայն այս ամենից զատ էլ, գուցե հասարակական զարգացման և ավելի մեծ հավանականությամբ ընտրական այս գործընթացներում ներգրավված անձանց բավական ցածր գիտակցության և ինտելեկտուալ զարգացման մակարդակի պատճառով, մենք տեսնում ենք երևույթներ, որոնք ակնհայտորեն ստվեր են գցում ամբողջ գործընթացի վրա։
Մյուս կողմից՝ պետք է նշել, որ այս իրողությունները չեն կարող դառնալ գործընթացի բնորոշիչներ, ինչի մասին հաճախ խոսվում է, քանի որ անկախ նրանից պատգամավորության թեկնածուն ծեծել է իր համագյուղացուն, թե ծեծկռտուք սարքել մեկ այլ թեկնածուի հետ, ընտրական գործընթացի բովանդակությունը դրանից չի փոխվում, իսկ նման միջադեպերը դառնում են ընդամենը լրատվական փսևդոսենսացիայի նյութ։
Սակայն նման միջադեպերը միաժամանակ դառնում են հանրային ուշադրությունը շեղող հանգամանքներ, քանի որ այս կամ այն ծեծկռտուքի մասին լուրը շատ ավելի լայն ուշադրության է արժանանում, քան քաղաքական ուժի կամ գործչի ծրագիրը, հայեցակարգը, վերլուծությունը, արդյունքում հանրությունը դառնում է ընդամենը կեղծ սենսացիաներ սպառող և կորցնում է սթափ վերլուծական մոտեցումը իրավիճակի և գործընթացների նկատմամբ։ Դժվար է ասել, նման իրավիճակը միտումնավոր է ստացվում, թե ակամա, սակայն փաստն այն է, որ հանրային անտարբերությունը և գործընթացների նկատմամբ մակերեսային վերաբերմունքն առավելապես բխում են վարչակարգի շահերից, անգամ թե ասենք որևէ աղմկահարույց պատմության մեջ հայտնվում են նույն վարչակարգի ներկայացուցիչները։ Անգամ այս դեպքում, վարչակարգն օգտագործում է եղելությունը, այսպես ասած, գոլորշի բաց թողնելու էֆեկտ ստանալու համար։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: