Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
uncategorized

ՀՀԿ–ական «պայքարի բովով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արարատի մարզը հերթական անգամ ուշադրության կենտրոնում է։ Արդեն իսկ հայտնի է, որ մարզի ՀՀԿ–ական թեկնածուներ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի ու նրանց կողմնակիցների միջև տեղի է ունեցել բախում և ծեծկռտուք։
Ի դեպ, հետաքրքիր է, որ ոչ վաղ անցյալում «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չէր բացառել նման միջադեպերը հանրապետականների միջև՝ նշելով, թե որևէ մեկը տարատեսակ միջադեպերից ապահովագրված չէ։
Միևնույն ժամանակ այս փաստը ցույց է տալիս, որ ընտրական գործընթացները առաջիկայում համեմված են լինելու բազմաթիվ նման դեպքերով և որ ամենահետաքրքիրն է, նման միջադեպերի գլխավոր հերոսները լինելու են հենց հանրապետականները։ Այս միջադեպը հերթական անգամ վկայում է այն մասին, որ Հանրապետական կուսակցության մեջ մեծ թիվ են կազմում սեփական շահագրգռություններով հայտնված տարատեսակ անձինք, որոնք պատրաստ են խորհրդարանական մանդատի համար կատաղի պայքար մղել և թիմակիցների, և մրցակիցների հետ։
Նման միջադեպերը գալիս են ապացուցելու այն փաստը, որ Հանրապետականի կուռ և գաղափարական պլատֆորմն ընդամենը չափազանցված հռետորաբանություն է, քանի որ այս կուսակցության շարքերը համալրված են անձանցով, ովքեր վայրկենական կարող են հայտնվել այլ ճամբարում, եթե ինչ–որ կերպ կուսակցության որդեգրած ճանապարհը կվնասի նրանց շահերին։ Նման չինովնիկներն ու գործարարները, բնականաբար, չեն կարող ոչ միայն Հանրապետականի, այլև ցանկացած այլ կուսակցության համար կայուն հիմք լինել։
Մյուս կողմից նման միջադեպերը ավելի են պարզեցնում իրավիճակը Հանրապետականի վերին էշելոնների համար, քանի որ այսօրինակ դեպքերից են պարզ դառնում այն անհատները, որոնք առավել օգուտ կարող են բերել կուսակցությանը։ Հասկանալի է, այդ օգուտը չի նշանակում կուսակցության վարկանիշի աճ կամ քաղաքական կապիտալ, այլ ընդամենը ցույց է տալիս, թե որ գործիչները կարող են ավելի շատ ձայներ ապահովել, ուղղորդել ընտրողներին և այլն։
Սակայն մյուս կողմից՝ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված այս միջադեպերը որոշակիորեն ջլատում են Հանրապետական կուսակցությունը, քանի որ ինչպես արդեն նշվեց, այստեղ հավաքված են անհատներ, ովքեր հետապնդում են իրենց անձնական շահերը, իսկ այն պահից սկսած, երբ կուսակցությունը այս կամ այն կերպ չի ապահովում այդ շահը, վերջիններս պարզապես կարող են հեռանալ կուսակցությունից։ Նման շրջադարձի պարագայում Հանրապետականը զրկվում է իր հիմնական ձայն ապահովողներից, քանի որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս կուսակցության իշխանությունը հիմնված է տարբեր հեղինակությունների, գործարարների ու պարզապես հարուստների վրա, որոնք էլ ապահովում են հիմնական ընտրազանգվածը։
Թե ինչ կլինի Հանրապետականի հետ գլխավոր ձայն բերողներին կորցնելու պարագայում, ըստ էության, այնքան էլ դժվար չէ կանխատեսել։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: