Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

«Հաց բերողի» օրակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սասնա ծռերի» իրականացրած գործողությունից հետո, հանրության մեջ մեծ համակրանք սկսեց վայելել «Հաց բերողը»` Արթուր Սարգսյանը: Դատարանը որոշեց կալանավորել Արթուր Սարգսյանին: Այնուհետ, առողջության հետ անհամատեղելի լինելու պատճառով, Արթուր Սարգսյանի կալանքը փոխվեց ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցով: Օրեր առաջ, անհասկանալի պատճառներով, Սարգսյանին նորից կալանավորեցին: Հասկանալի է, որ հաշվի առնելով Արթուր Սարգսյանի առողջական վիճակը և այն հանգամանքը, որ նա հասարակության համար բացարձակ վտանգ չի ներկայացնում, ավելին` առանձնապես կապ չունի հիշյալ գործողության հետ, այս քայլն իշխանության բիրտ ուժի հերթական դրսևորումն էր` ամենավայրենի մեթոդաբանությամբ:
Սարգսյանի կատարած քայլի և հուզական դաշտի մասին շատ են խոսել: Նրա անձնազոհությունն այդ դրվագում անգամ քննարկման ենթակա չէ: Փաստ է, որ կայացել է: Ընդունենք սա և փորձենք այլ կերպ դիտարկել նրա կալանավորման խնդիրը: Իրականում, այս քայլով, իշխանությունը կիրառում է բավականին ստոր հնարք: Նա Սարգսյանին դարձնում է միջոց, թիրախ, նախընտրական գործընթացներում, հասարակության, այսպես ասած, ակտիվիստների խմբին այլ ուղղությամբ ուղղորդելու համար:
Նրանք, իրենց կամքից անկախ, մի կողմ թողնելով քաղաքական–քաղաքացիական պայքարի և դրսևորումների այլ բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ էին այս փուլում, լծվում են Արթուր Սարգսյանի շահերի պաշտպանությամբ: Գաղտնիք չէ, որ ՀՀԿ–ն, այդ դաշտում չունի աջակիցներ:
Ուստի այս քայլով, նրանք ջլատում են մյուս կուսակցությունների կամ քաղաքական թևերի ուժերը` անկախ այն հանգամանքից, թե այս կամ այն ակտիվիստը, որ ուժին է հարում: Մյուս կողմից, այսպես ասած, ոչ իշխանական, բայց իրականում իշխանության համար աշխատող ռեսուրսների միջոցով, «Հաց բերողին» դարձնում են լակմուս:
Այն ուժը, որը պայքարեց Սարգսյանի ազատության համար, իրական ընդդիմադիր է: Սրան գումարվում է նաև այն հուզական ռեակցիաների մնացուկները, որոնք դեռ պահպանվել են ամառվա լարված ամիսներից և պատկերն ամբողջանում է:
Իհարկե, ոչ իշխանական դաշտի կարկառունները ևս ձեռքերը ծալած չեն նստի և կսկսեն էժանագին քաղաքական դիվիդենտներ շահել այս ամենի շուրջ: Նրանք արդեն իսկ սկսել են այդ գործընթացը: Աբսուրդի գագաթնակետն այն է, որ այդ մասին անգամ բարձրաձայնում է Հեղինե Բիշարյանը: Անձ, որը ներկայացրած կուսակցությունն իշխանության հետ հավասարազոր պատասխանատու է «Մարտի 1–ի» ողբերգության համար:
Մյուս կողմից` «Հաց բերողի» գործոնը շահարկելով, ռեժիմը, այսպես ասած, զբաղմունք է տալիս այն չկողմնորոշված ու ինչ–որ չափ նաև ռադիկալ ուժերին: Նրանք այս փուլում պարապ էին: Նրանցից որոշները հայտարարել էին, թե չեն սատարելու քաղաքական դաշտի որևէ ուժի կամ ընդհանրապես չեն մասնակցելու ընտրական գործընթացներին:
Սակայն գաղտնիք չէ, որ այդ մարդիկ հիմնականում իրենց տեսակով ակտիվ անձնավորություններ են և ինչ–որ պահի կարող է չդիմանային քաղաքական հորձանուտում և որոշակի քայլեր ձեռնարկեին: Այդ քայլերը, հաստատապես կարող ենք ասել, որ չէին լինի ի նպաստ օրվա իշխանությանը: Տրամագծորեն տեղի կունենար հակառակը:
Այսպիսով, ձևավորելով «Հաց բերողի» կեղծ օրակարգը, իշխանությունը փակում է վերոնշյալ բոլոր խնդիրները և ուղղորդում որոշակի խմբերի` թեկուզ իրենց կամքից անկախ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: