Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
uncategorized

ՀՅԴ–ն նահանջում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բազմասեր Առաքելյանը չի ստանա «կարոտած» ծեծը

Արագածոտնի մարզի Փարպի գյուղում ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրված Բազմասեր Առաքելյանի ու ՀՅԴ համակրի միջև արձանագրված միջադեպը, ինչպես ՀՅԴ ներկայացուցիչներն էին նկարագրել՝ ծեծը, սպառնում էր դրամատիկ զարգացումներ ունենալ, եթե, իհարկե, ՀՅԴ–ն չնահանջեր իր հայտարարությունից:
Նշենք, որ ՀՅԴ ներկայացուցիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Գեղամ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում կիրակի օրը «Պատգամավոր Առաքելյան Բազմասերի սիրտը ծե՞ծ է սիրում» վերտառությամբ գրառումում նշել էր , որ Արագածոտնում վիճակը լարված է, ու ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված, «ԲՀԿ–ից փախած պատգամավոր» Բազմասեր Առաքելյանը կողմնակիցների հետ Փարպի գյուղի իր տանը դաժանորեն ծեծել է համագյուղացուն, որը քվեարկելու է ոչ թե իր, այլ Դաշնակցության օգտին, ու նրան արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Բացի դա, ըստ Մանուկյանի, ծեծը շարունակվել է այլ տեղ. մարզիկ–պատգամավորն ու կողմնակիցները հարձակվել են նաև տուժածի եղբոր վրա, սակայն այս անգամ, անազնիվ, մի քանի տասնյակով մեկի դեմ տարբերակը չի գործել, ու նրանք պատասխան են ստացել։
Չնայած, ըստ ՀՅԴ–ականի գրառման՝ մարզում դաշնակցականները հայտարարում են, որ իրենց ցանկացած համակիր ու կուսակցական ընկեր անպաշտպան չի մնա, «Բազմասերն էլ իր այդքան «կարոտած» ծեծն էլ անպայման կստանա, երեկ արդեն ՀՅԴ–ականները խուսափողական պատասխաններ էին տալիս՝ հիմնականում հայտարարելով, թե տեղյակ չեն կատարվածից:
ՀՅԴ Արագածոտնի պատասխանատու Համբարձում Կարապետյանը մարզում լարվածության մասին «Փաստի» հարցին խուսափողական պատասխան տվեց` ասելով, որ ինքը Երևանից նոր է գնացել մարզ ու տեղյակ չէ կատարվածից, իսկ Փարպի գյուղի ՀՅԴ պատասխանատուն մարզպետ Գաբրիել Գյոզալյանն է: Արագածոտնի մարզպետը հրաժարվեց գնահատական տալ կատարվածին՝ հայտարարելով, որ ինքը չէ Փարպի գյուղի պատասխանատուն:
ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Հայրապետյանը «Փաստի» հարցին, թե ինչ իրավիճակ է մարզում և եթե բախում լինի, ինչ են պատրաստվում անել, ասաց. «Կարծում եմ` Դաշնակցությունը ցանկացած իրավիճակից հաստատ արժանապատիվ դուրս կգա»: Հայրապետյանը այդպես էլ ուղիղ չասաց՝ ՀՅԴ պատասխան քայլը կլինի՞, թե՞ ոչ:
Արագածոտնում ՀՅԴ ռեյտինգայիններից ամենաանցողիկը համարվող «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանը «Փաստի» հետ զրույցում նույնպես ասաց, որ տեղյակ չէ կատարվածի մանրամասներին: «Էդ երիտասարդին էլ չեմ ճանաչում անձնապես: Նախկինում իր հոր, հորեղբոր հետ բավականին մտերմիկ, ընկերական հարաբերություններ են եղել: Պիտի հասկանամ՝ պատճառն ինչ է եղել և իրականությունը որն է: Եթե իրականությունն այն է, ինչպես ներկայացվում է, միանշանակ դատապարտելի է նաև իմ կողմից: Մի բան գիտեմ, որ այդ երիտասարդների հայրը իրենց հետ բարեկամական կապեր ունի»,– ասաց նա:
Մեր հարցին, թե ՀՅԴ–ի կողմից պատասխան ծեծը սպասվում է Բազմասեր Առաքելյանին, ՀՅԴ թեկնածուն ասաց. «Ես չեմ կարծում, որ էդ մակարդակով մենք պետք ա միմյանց պատասխանենք: Եթե մենք օրինական երկիր ենք, պետք է ամեն ինչ օրինականության սահմաններում լինի: Վենդետայի տարբերակները ես բացառում եմ»:
Այս պահվածքով, թերևս, Դաշնակցությունը տեղի է տալիս ՀՀԿ–ի հետ կոալիցիոն համագործակցությանը: Երեկ արդեն մամուլում Բազմասեր Առաքելյանը հայտարարել է, թե այդ ամենն արվում է մարզում իր վարկանիշի վրա սև գիծ թողնելու նպատակով, և որ ինքն իրեն թույլ չի տա մարդ կանչի տուն ու ծեծի:
Մինչ այդ, ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից միջադեպի վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180–181–րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: