Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Մելիք Սաֆարյանի հովանավորությամբ՝ երիտասարդների ծրագրերը կյանքի կկոչվեն

«Պետական գործիչների երիտասարդական դպրոց» հասարակական կազմակերպությունն արդեն երեք տարի է՝ ակտիվ գործունեություն է ծավալում հասարակական, բարեգործական ոլորտներում և երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթության ապահովման ասպարեզում:

Օրեր առաջ, շարունակելով ՊԳԵԴ-ում ավանդույթ դարձած հանդիպումների շարքը՝ տարբեր ոլորտի հաջողակ անհատների հետ, կազմակերպության երիտասարդներն առիթ ունեցան հանդիպելու «Ծառուկյան» դաշինքի կողմից թիվ 2 ընտրական տարածքում վարկանիշային կարգով առաջադրված Մելիք Սաֆարյանի հետ:
Նշենք, որ թիվ 2 ընտրական տարածքը ներառում է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները:
Մելիք Սաֆարյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է արձանագրել բավականին լուրջ հաջողություններ՝ թե՛ բիզնեսում, և թե՛ իր համայնքում, որտեղ նրան ճանաչում են որպես պատվախնդիր և երկրի համար սրտացավ մարդու:

Մինչ օրս ՊԳԵԴ-ի երիտասարդների հետ հանդիպած հյուրերից «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող թեկնածու Մելիք Սաֆարյանն այն բացառիկ անհատն էր, որ երիտասարդների հետ հանդիպմանը եկել էր իր զավակների հետ և երիտասարդների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերվում էին նրա անձնական-ընտանեկան հարցերին, երիտասարդների հանդեպ իր դիրքորոշմանը, կրթության և երիտասարդների արտագաղթի խնդիրներին, առանց երկմտելու և վարանելու բերում էր իր և իր զավակների օրինակը, թե որքան հեշտությամբ նրանք բազմաթիվ առիթներ ունեցել են և ունեն՝ վայելելու առավել քան հաճելի և հեշտ կյանք՝ արտերկրում, բայց իրենց հայրենիքին, հողին և մեր սահմաններին կանգնած տղաներին չդավաճանելու, ինչ-որ կերպ նրանց գործը շարունակելու համար՝ նրանք փորձում են թեկուզ դժվարությամբ, բայց շարունակել իրենց գործը Հայաստանում և իրենց ներդրումն ունենալ մեր երկրի տնտեսության զարգացման մեջ:
Իսկ, որ պարոն Սաֆարյանի խոսքը խիստ համահունչ էր իրականությանը, դրանում մեր երիտասարդները համոզվեցին ինչպես նրա որոշ բիզնես նախագծերի մասին տեղեկանալով, այնպես էլ կատարած բարեգործական միջոցառումների մասին իմանալով, որոնց մասին ինքը՝ Սաֆարյանը, նախընտրեց չբարձրաձայնել:

Երիտասարդների հետ բաց ու անկաշկանդ, մտերմիկ զրույցի ավարտին Մելիք Սաֆարյանը մեծ անակնկալ մատուցեց կազմակերպության երիտասարդներին. Նա խոստացավ առաջիկայում հովանավորել ՊԳԵԴ-ի երիտասարդների այնպիսի կրթական ու հասարակական ծրագրեր, որոնց պահանջը իսկապես կա մեր հասարակության և երիտասարդների մոտ: Նա առաջարկեց երիտասարդներին՝ կարճ ժամանակահատվածում իրեն ներկայացնել մի քանի այդպիսի ծրագիր, որոնք, ըստ իրենց առաջնահերթության, կսկսեն իրականություն դառնալ՝ երիտասարդների միջոցով, երիտասարդների համար՝ Սաֆարյան ընտանիքի աջակցությամբ:

Պետական գործիչների երիտասարդական դպրոցը մեկ անգամ ևս արձանագրում է, որ պետական մտածողությամբ մարդկանց միայն պետական պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների միջավայրում չէ, որ պետք է փնտրել: Իրական հերոսները շատ սովորական ընտանիքներից են, պետության հենասյուները պատվախնդիր գերդաստաններից են: Մենք հպարտ ենք, որ հենց այդպիսի մարդիկ են սատար կանգնում ՊԳԵԴ-ին և մեր երիտասարդությանը: