Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Տաքսիստը Նար-Դոսի փողոցում դաժանաբար սպանել է իր նախկին «շեֆին», ով իր սիրուհու ամուսինն էր

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ընթանում է Վահրամ Վ.-ի գործի դատական քննությունը:

Վահրամ Վ.-ն մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 1-ին, ժամը 14-ի սահմաններում Երևանի Նար-Դոսի ու Վարդանանց փողոցների հատման մասում Վահրամ Վ.-ն անձնական լարված հարաբերությունների պատճառով իջել է իր վարած մեքենայից, մոտեցել է մեկ այլ մեքենայի ղեկին նստած Արսեն Խ.-ին: Բաց պատուհանից նա փայտե մահակով՝ «բիտայով» հարվածներ է հասցրել Արսենին, ապա դանակով երկու անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին՝ սրտի շրջանին՝ պատճառելով սրտի, սրտապարկի վնասում:

Այնուհետև Վահրամը հեռացել է դեպքի վայրից:

Արսեն Խ.-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստացած վնասվածքներից մահացել է:

Վահրամը Արսենին ճանաչել է 2012 թվականից: Արսենը տաքսի-ծառայություն էր բացել, և Վահրամը այդ ծառայությունում աշխատել է որպես վարորդ: Տաքսի-ծառայությունում որպես հեռախոսավարուհի աշխատել է Արսենի կինը՝ Ալլան (անունը փոխված է):

Ալլան ու Արսենը ամուսնացել էին 2008 թվականին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում երեք անչափահաս երեխաներ ունեին՝ 7, 6 և 5 տարեկան:

Ամուսին ու երեք անչափահաս երեխաներ ունենալը Ալլային չի խանգարել ինտիմ հարաբերությունների մեջ մտնել որպես վարորդ իրենց տաքսի-ծառայությունում աշխատանքի ընդունված Վահրամ Վ.-ի հետ:

Վահրամը երկար չի աշխատել տաքսի-ծառայությունում: Նա ազատվել է աշխատանքից, բայց կապը Արաքսյայի հետ շարունակվել է:

Վահրամը քաղաքացիական ամուսնության մեջ է մեկ այլ կնոջ՝ Լյուսյայի հետ (անունը փոխված է), նրանց խնամքին մեկ անչափահաս երեխա կա…

Արսեն Խ.-ն իմացել է կնոջ ու Վահրամի կապի մասին: Նա սկսել է հետապնդել Վահրամին՝ միաժամանակ կնոջը պահելով իր կողքին:

Արսենի կինը՝ Ալլան, Վահրամի հետ նույնիսկ մեկնել է Մեղրի՝ ժամանակ անցկացնելու: Հետագայում ամուսինն իմացել է այդ մասին: Դրանից հետո Ալլան հաղորդում է տվել Մեղրիի ոստիկանությունում, իբր՝ Վահրամ Վ.-ն առևանգել էր իրեն, հասցրել Մեղրի ու այնտեղ բռնաբարել էր:

Այդ հաղորդումը ստուգվել ու չի հաստատվել:

Այնուհետև Ալլան մի անգամ էլ՝ արդեն Երևանում է հաղորդում ներկայացրել, թե Վահրամ Վ.-ն դանակահարել է իրեն: Քննությամբ պարզվել է, որ Վահրամը մատնանշված օրն ընկերոջ հետ գտնվել է բոլորովին այլ բնակավայրում՝ Ալավերդիում, Ալլան ինքն էր իրեն դանակահարել, իսկ Վահրամի դեմ սուտ մեղադրական հաղորդում էր տվել, չի բացառվում՝ ամուսնու պահանջով: Սուտ մատնություն կատարելու համար Ալլան դատվել ու պայմանական դատապարտության է ենթարկվել:

2015 թվականի օգոստոսի 31-ին Արսեն Խ.-ն իր տաքսի-ծառայության գրասենյակում հանդիպել և դաժան ծեծի է ենթարկել Վահրամին: Երբ վերջինս եղել է անգիտակից վիճակում, Արսենը միզել է նրա վրա, ծեծն ու մնացած գործողությունները տեսանկարահանել է, ապա ունեցած նյութերով սկսել է վարկաբեկել Վահրամ Վ.-ին, հայտարարել է, թե «փչացրել է» նրան:

Ծեծված Վահրամին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա երկու օր բուժվել է, բայց Արսենի դեմ բողոք չի ներկայացրել, Արսենը քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Այս ամենի հետևանքով ծայրահեղ լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արսեն Խ.-ի հետ, Վահրամը մտածել է, որ Արսենը շարունակում է հետապնդել իրեն:

Դեպքի օրը Վահրամն իր վարած մեքենան՝ սև գույնի «Նիվան», որը օրավարձով վերցրել ու որպես տաքսի էր վարում, տարել է ընկերոջ մոտ՝ նորոգելու: Փողոցում նկատել է իրեն հետևող Արսեն Խ.-ին: Նար-Դոսի ու Վարդանանց փողոցների հատման մասում կանգնեցրել է նրան, իր մեքենայի մեջ գտնվող «բիտան» վերցրել, իջել ու մոտեցել է Արսենի մեքենային: Վերջինս չի հասցրել դուրս գալ մեքենայից, նստած է եղել վարորդի տեղում, պատուհանը բաց է եղել:

Վահրամը նախ «բիտայով» է հարվածներ հասցրել Արսենին, ապա դանակի երկու հարված է հասցրել նրա սրտի շրջանում…

Դեպքի վայրում գտնվող ընկերը չի կարողացել միջամտել կամ խանգարել Վահրամին…

Դեպքից հետո Վահրամը տուն է գնացել, ապա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել է կատարածը…

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց Վահրամի քաղաքացիական կինը՝ Լյուսյան: Վերջինս ասաց, թե 2012 թվականից է ճանաչել Արսենին, այն ժամանակից, երբ Վահրամը աշխատել է նրա տաքսի-ծառայությունում:

2013 թվականից Լյուսյան «տարբեր տեղերից լսել է», որ Արսենը Վահրամին է փնտրում, որ Վահրամը ինտիմ կապի մեջ է Արսենի կնոջ՝ Ալլայի հետ…

Վկան ասաց, թե հանդիպել է ինչպես Ալլային, այնպես էլ Արսենին: Ալլան ասել է, թե ամուսնուց բաժանվել է: Արսենին, ում «Քաչալ» էին ասում, Լյուսյան խնդրել է չխայտառակել ամուսնուն, իրենց հանգիստ թողնել: Արսենն ասել է, թե Լյուսյայի դեմ ոչինչ չունի, բայց Արսենին ներել չի կարող. «Եթե ես ապրեմ, նա չի ապրելու…»:

2016 թվականի մայիսի 13-ին Վահրամը Լյուսյայի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, թե նկատել է, որ Արսենը մեքենայով հետևում է իրեն:

Դեպքի օրը Վահրամը կնոջն ու երեխային տարել է կնոջ ծնողների տուն: Որոշ ժամանակ անց կնոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, թե «վնասել է Արսենին»: Լյուսյան տաքսի է նստել ու շտապել է Վահրամի մոտ, վերջինս ասել է. «Չեմ հիշում՝ ինչ եմ արել, ոնց ա էղել, ավելի լավ ա գնամ ոստիկանություն ու պարզեմ…»: Եվ գնացել է ոստիկանություն:

Վկան նշեց, որ Վահրամն իրեն չի ասել Արսենին դանակով հարվածելու մասին, միայն ասել է, թե խփել է «բիտայով»՝ «վնասել է»:

Հրապարակվեց Լյուսյայի նախաքննական ցուցմունքի հատվածը, որտեղ նա հայտնել էր, թե Վահրամն իրեն ասել է՝ Արսենին խփել է դանակով: Լյուսյան, լսելով իր նախաքննական ցուցմունքը, ասաց, որ այն ճիշտ է, դատարանում դանակի մասին չասաց՝ միգուցե լարվածության պատճառով…

Դատարանում հարցաքննվելուց հրաժարվեց տուժողի իրավահաջորդը՝ սպանված Արսենի եղբայր Արմենակը: Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը:

Արմենակը հայտնել էր, թե ինքը կասկածել է «Ալլայի՝ որպես հավատարիմ կնոջ կերպարին»՝ նկատելով նրա շփումը իրենց տաքսի-ծառայության վարորդներից ՝ Վահրամի հետ:

Վկան բազմիցս զգուշացրել է եղբորը, բայց Արսենը սկզբում չի հավատացել, հետո Վահրամը ազատվել է աշխատանքից:

Երբ Արսենը տաքսի-ծառայության գրասենյակում դաժան ծեծի է ենթարկել Վահրամին, Արմենակն ասել է. «Ալլայի նման կինը տեղ չունի մեր տանը»: Բայց Արսենը Ալլային չի հեռացրել:

Դեպքի օրը Արմենակին զանգել ու ասել են, թե եղբայրը վթարի է ենթարկվել Չարենցի փողոցում: Արմենակը շտապել է դեպքի վայր, Արսենին արդեն հիվանդանոց էին տարել: Նրա մեքենայի մոտ ընկած էր փայտե «բիտա»: Մեքենայում ու նրանից դուրս արյան հետքեր կային…

Արմենակը գնացել է հիվանդանոց: Նրան տեսնելով՝ Ալլան փախել է հիվանդանոցից: Արմենակը հասկացել է, որ կատարվածը կապ ունի Ալլայի ու Վահրամի ինտիմ կապի հետ, որ եղբորը հարվածներ հասցնողը Վահրամն է եղել, քանի որ Արսենը այլ անձանց հետ թշնամական հարաբերությունների մեջ չի եղել:

Հունիսի 4-ին եղել է Արսենի հուղարկավորությունը, Ալլան էլ հեռացել է իրենց տանից, գնացել է ծնողների տուն:

Արմենակ Խ.-ն հայտնեց, թե չի ուզում հետագա դատական նիստերին ներկա գտնվել, բայց քաղհայցի պահանջ հավանաբար կներկայացնի, երբ խորհրդակցի իրավաբանի հետ:

Տուժողի իրավահաջորդն ասաց, թե իր կարծիքով այս ամենի մեղավորը մեկն է՝ Ալլան…

Հարցաքննվեց վկա Սաժինյանը, ում մոտ դեպքի օրը մեքենան նորոգելու էր տարել Վահրամը, և ով ներկա է եղել Արսենին հարվածներ հասցնելու պահին:

Վկան ասաց, թե նախկինում Վահրամից իմացել է, որ նա ինտիմ կապի մեջ է տաքսի-ծառայության տիրոջ կնոջ հետ: Վերջինիս ամուսինը մի անգամ ծեծել էր Վահրամին, նա հիվանդանոց էր ընկել: Վկան ասաց, թե հիվանդանոցում Վահրամին ճանաչել է ձեռքի «նակոլկից», նրա դեմքը ծեծից դարձել էր անճանաչելի…

Դեպքի օրը Վահրամը մեքենան տարել է վկայի մոտ՝ նորոգելու, բայց ասել է, թե Արսենը մեքենայով հետևում է իրեն: Վկան տեսել է Արսենին՝ մեքենայի ղեկին: Որոշել են Վահրամի վարած մեքենան տանել շենքի բակ՝ հեռացնել Արսենի աչքից, խուսափել հանդիպումից: Արսենը մեքենան վարել է իրենց հետևից, բայց հետո անցել է իրենց ու շարժվել է առաջ: Այդ ժամանակ Վահրամը մեքենայով գնացել է նրա հետևից, կանգնեցրել է նրան Նար-Դոսի ու Վարդանանց փողոցների հատման մասում, վերցրել է փայտե «բիտան», իջել է: Վկան էլ է իջել՝ մտածելով խանգարել, չթողնել, որ կռվեն:

Վահրամը մոտեցել է վարորդի տեղում նստած Արսենին՝ գոռալով. «Ի՞նչ ես ուզում»: Նա սկսել է հարվածել «բիտայով», հետո «բիտան» ընկել է, Վահրամը հարվածել է դանակով, որը մինչև այդ պահը վկան նրա մոտ չէր տեսել…

Վկան ասաց, թե փորձել է դանակը խլել Վահրամի ձեռքից, իր մատն էլ վնասվել է, բայց դանակը խլել չի կարողացել:

Հարվածներ հասցնելուց հետո Վահրամը դանակը ձեռքին հեռացել է Նար-Դոսի փողոցով:

Վկան ասաց, թե մինչև դեպքը ինքը Վահրամին նույնիսկ խնդրել է որոշ ժամանակով Երևանից հեռանալ, հեռու մնալ Արսենից՝ մինչև ամեն բան «նորմալանա»:

Վկան նշեց՝ Վահրամը երբեք չի ասել, թե պատրաստվում է խփել Արսենին, բայց միշտ ասել է, որ խնդիրը իր ինքնասիրությանն է վերաբերում:

Վահրամ Վ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանից տեղեկացա, որ պաշտպանական կողմի դիրքորոշմամբ՝ Վահրամ Վ.-ին պետք է մեղադրանք առաջադրվեր ոչ թե դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, որով Վահրամն իրեն մեղավոր չի ճանաչում, այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, որը հանգեցրել է տուժողի մահվանը: