Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Հայ գիտնականները գտել են ադրբեջանցիների ու թուրքերի հարձակումներից ազատվելու ու նրանց լռեցնելու ձևը

Անդրադառնալով հայտնաբերված նախնադարյան մարդու ազդոսկրին և ձկան ողնաշարի մասնիկներին՝ Լևոն Եպիսկոպոսյանը հայտնեց, որ Ալեքսանա Ղուզեն ունի հստակ տվյալներ՝ այնտեղ մարդու ապրելու վերաբերյալ 

Արցախի Քարինտակ գյուղի հարավ­ արևմուտքում գտնվող Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են նախնադարյան մարդու ազդոսկր և ձկան ողնաշարի մասնիկներ,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը:

«Արցախը Հայկական լեռնաշխարհի այն տարածքն է, որը լի է պատմական հուշարձաններով: Պեղումները սկսկել ենք 2002 թվականին՝ Ազոխի քարանձավում, որտեղ 1960-ական թվականներին պեղումներ էին կատարում ռուսներն ու ադրբեջանցիները: Այն, ըստ էության, ոչ թե համալիր, այլ քարանձավ է, որտեղ 13 մետր խորությամբ մշակութային շերտ կա և պարունակում է մոտ 300.000 տարվա պատմություն: Այդ համալիրը բնակեցված է եղել վաղ նեանդերթալյան մարդու ժամանակաշրջանից: Ուսումնասիրեցինք նաև մյուս քարանձավները և առանձնացրեցինք Ալեքսանա Ղուզեն, որը գտնվում է անտառում: Ղուզե նշանակում է ստվերի տակ: Քարանձավն ունի եզակի նշանակություն: Այստեղ, ի տաբերություն Ազոխի, ԴՆԹ-ի պահպանման պայմանները շատ լավն են: Այսինքն, եթե գտնենք մարդու ոսկորներ, բեկորներ՝ 30.-40.000 տարվա վաղեմությամբ, ապա ԴՆԹ-ն անջատելու հավանականությունը շատ մեծ է, իսկ, ահա Ազոխի քարանձավի վերևի շերտը 100.000 տարվա հնություն ունի և մեր բազմաթիվ փորձերը ցույց տվեցին, որ ԴՆԹ անջատելն անհնար է, այն քայքայվել է: Սա նշանակում է, որ գենետիկական տվյալները չենք կարողանա համեմատել տարբեր շերտերում»,-նշեց հնէաբանական արշավախմբի ղեկավարը:

Անդրադառնալով հայտնաբերված նախնադարյան մարդու ազդոսկրին և ձկան ողնաշարի մասնիկներին՝ Լևոն Եպիսկոպոսյանը հայտնեց, որ Ալեքսանա Ղուզեն ունի հստակ տվյալներ՝ այնտեղ մարդու ապրելու վերաբերյալ.

«Գործիքներ, ոսկորներ գտնելը դա ապացուցեց, իսկ անցած տարի էլ մեր նախնիներին պատկանող մեկ ատամ գտանք, որը 6-6.5 հազար տարվա վաղեմություն ուներ: Հաջողվեց պարզել նաև ԴՆԹ-ն: Այս գտածոն ևս մեկ անգամ վկայում է ժառանգական անընդհատության փաստի մասին:

Հայտնաբերեցինք նաև ազդոսկրի բեկոր, որն այնքան էլ լավ չի պահպանվել, բայց հուսով ենք, որ որոշակի գենետիկական նյութ կգտնենք այդ գտածոյից:

Գտել ենք նաև մոտ 70-80 սմ երկարություն ունեցող ձկան ող»,-մանրամասնեց բանախոսը:

Միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավարի հաղորդմամբ՝ շուտով մեծ հոդված կհրապարակվի արտասահմանյան գործընկերների հետ, որտեղ ցույց են տալիս անընդհատությունը.

«Սա թույլ է տալիս պնդել, որ հայ ժողովուրդը կենսաբանորեն բնիկ ժողովուրդ է: Մենք 6-7 հազար տարի առաջ ապրած բնակչության հետնորդներն ենք»,-նշեց Լևոն Եպիսկոպոսյանը:

Հնէաբանի հաղորդմամբ՝ պեղումները շարունակական են լինելու և կատարվելու են տարբեր երկրներից ժամանած իրենց գործընկերների հետ.
«Այսպիսի փորձ կա: Երբ առանց գործընկերների ենք հոդված հրապարակում, ապա մեզ վրա են հարձակվում ադրբեջանցիներն ու թուրքերը, իսկ երբ աշխատանքը տպագրում ենք գործընկերների հետ՝ լռում են»,-եզրափակեց նա: