Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
World

Բաքուն առաջ է քաշում հետաքննող մեխանիզմների տեղակայման պայմանը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը կհամաձայնի շփման գծում տեղակայել հետաքննող մեխանիզմներ, եթե դա դիտվի որպես հայկական զորքերի դուրսբերման գործընթացի մաս: «Ապա թե ոչ, ի՞նչ իմաստ ունի Ադրբեջանի ներսում ամրագրել որոշակի «սահմաններ», եթե Հայաստանը նույնիսկ չի մտածում զորքերի դուրսբերման մասին»,– օրերս հարց էր բարձրացրել ադրբեջանական մամուլը:
Փաստորեն ստացվում է, որ Ադրբեջանն ասում է` այո, մենք համաձայն ենք, բայց: Ու այդ բայցով առաջ քաշում հայկական կողմի համար անհնարին պայման: Բնական է, որ հայկական կողմը մերժելու է այն: Քանի դեռ բանակցային գործընթաց իրականում չկա, քանի դեռ բոլոր հարցերը պայմանավորված չեն, ի՞նչ զորքերի դուրսբերման մասին կարող է խոսք լինել: Բայց հենց դա էլ Ադրբեջանի ցանկությունն է` հայկական կողմը մերժում է, և իրենք ազատվում են պատասխանատվությունից` հիմա թող Երևանը մտածի: Իսկ պատասխանատվությունից ազատվելով նրանք կարող են քիչ թե շատ դիմակայել այն միջազգային ճնշմանը, որը գործադրվում է ադրբեջանական կողմի վրա` Վիեննայի ու Սանկտ–Պետերբուրգի համաձայնությունները կատարելու ուղղությամբ:
Շփման գծում վերջին ամիսների լարվածությունը, ադրբեջանական կողմից պարբերական դարձած դիվերսիոն գործողությունները, խոշոր տրամաչափի զենքի կիրառումը, արդյունքում` գրեթե ամեն օր դարձած մարդկային կորուստները միջազգային հանրությանը նորից հիշեցնում և ստիպում են ավելի հետևողական լինել վերը նշված համաձայնությունների իրականացումը կյանքի կոչելու հարցում:
Այս առումով միանգամայն օրինաչափ էին վերջին մի քանի օրերին Արևմուտքից եկող նախազգուշացումները: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարել է, որ քննարկումը դրական է եղել, սակայն նշանակալի առաջընթաց չկա: «Համապատասխան պայմանների ստեղծման դեպքում մենք պատրաստ ենք գործարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Բայց մենք չենք կարող կողմերի փոխարեն որոշում կայացնել»,– ասել է Զանիերը:
Նրան հաջորդեց արդեն ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ելույթը Անվտանգության խորհրդում: «Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և կողմերին կոչ ենք անում անել հնարավոր ամեն բան լարվածությունը թուլացնելու համար,– ասել է նա:
Վիեննայի ու Սանկտ–Պետերբուրգի համաձայնությունները լիովին կատարելու անհրաժեշտության մասին երկու օր առաջ հայտարարեց նաև ՌԴ արտգործնախարարը: Իսկ ավելի վաղ` այս ամսվա սկզբին Ֆրանսիայի նախագահ Օլանդն էր հայտարարել շփման գծում նման լարված վիճակի անհանդուրժելի լինելու մասին:
Փաստորեն, հայկական զորքերի դուրսբերման պայմանը առաջ քաշելով` Ադրբեջանը փորձում է վիժեցնել հետաքննությունների մեխանիզմի տեղակայումը: Սա այդ երկրի համար նորմալ երևույթ է: Վիեննայից ու Սանկտ–Պետերբուրգից հետո Ադրբեջանը նախ կտրուկ մերժել, հետո համաձայնել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը: Ընդ որում, առաջարկել էր դիտորդական առաքելության թիվն ավելացնել ընդամենը 7–ով: Ու էլի պայման առաջ քաշել` եկեք ավելացնենք 7 հոգով, սակայն նրանց չտեղակայենք շփման գծում, այլ նրանց ուղարկենք Բաքու, Երևան և Թբիլիսի, և հետո թող թույլտվություն հարցնեն Ադրբեջանից` գան, թե չգան: Հետո ինքն էլ վիժեցրել էր թեկուզ 7 մանդատի ավելացումը` վետո կիրառելով ԵԱՀԿ–ի հանձնաժողովների որոշումների նկատմամբ:
Թե Բաքվի այս խաղը դեռ որքան կձգձգվի, դժվար է ասել: Որ Արևմուտքն ու հայկական կողմը երկու ձեռքով կողմ են հետաքննող մեխանիզմների տեղակայմանը և դիտորդական առաքելության ընդլայնմանը, հաստատ է: Իսկ Ռուսաստանի դեպքում խնդիրը մի փոքր այլ է: Թեպետ պաշտոնական հայտարարություններում ռուսական կողմը համաձայնություն է հայտնում, սակայն իրականում Վիեննայի ու Սանկտ–Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումն այնքան էլ չի բխում նրա շահերից: Դրանց իրագործման պարագայում շփման գծում իրավիճակը մեծապես կհանդարտվի: Իսկ դա նշանակում է, որ Մոսկվան այլևս քիչ տարածք կունենա մանևրելու և սեփական շահերը լուծելու համար կողմերին միմյանց դեմ օգտագործելու ու խաղարկելու համար: Շատ փորձագետների կարծիքով, Բաքուն նման համառ ձևով մերժում է Վիեննայի պայմանավորվածությունները, քանի որ թիկունքում ունի հենց Մոսկվայի համաձայնությունը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: