Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
uncategorized

Համաշխարհային կառավարման կարևորագույն լծակը կարող է մի ձեռքից անցնել մյուսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը

– Պարոն Մանուչարյան, այս ընտրություններով մեր երկիրն ո՞ւր կարող է գնալ:

– Երկու պլանավորում կա` կապված ընտրությունների հետ: Մեկն այն է, ինչ մեզնից դուրս է, ինչ մեզ հրամցվել է 30 տարի առաջ, երբ կանգնած էինք քաղաքակրթական ընտրության առջև: Մեզ մեր արևմուտքի «բարեկամներն» առաջարկեցին ներկա մոդելն ու ասացին, որ այն շատ արդյունավետ համակարգ է: Մեր այդ` «խորհրդատուներն» ասացին, որ այսպես է պետք կառուցենք երկիրը: Եվ մենք մտանք ընտրությունների գործընթացի մեջ, ձևավորեցինք բազմակուսակցական համակարգ և այլն, և այլն:
Արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, երբ 25 տարի է մենք ընտրում ենք այն ուժին, որին ամենից շատ ատում ենք: Սերժ Սարգսյանը հիմա ի՞նչ է ասում մեզ: Ասում է` հաղթելու է «Հանրապետական» կուսակցությունը: Եվ բոլորս էլ գիտենք, որ այդպես է լինելու: Որովհետև ամենից շատ ժողովուրդն ատում է «Հանրապետական» կուսակցությանը:
Եվ ամենակարևորը` եվրոպական նույն կառույցները, որ մեզ հրամցրել են այս համակարգը, գրանցում են, որ, իրոք, մեր ժողովուրդն այնքան աննորմալ է, որ 25 տարի ընտրում է ամենաատելիներին, որոնք անդադար կողոպտում են երկիրը:

– Ասում եք` 30 տարի առաջ մեզ հրամցրեցին այս համակարգը: Իսկ մենք այլ տարբերակ ունեի՞նք, կարո՞ղ էինք այլ ուղղությամբ գնալ:

– Անկասկած, կարող էինք: Մենք մեր կառավարման համակարգը ձևավորել էինք դեռևս 1988–1990 թվականներին, երբ կար կազմակերպված ժողովուրդ: Այդ համակարգն ապահովում էր երկրի անկախությունը, նրա արդյունավետ կառավարումը և ժողովրդի մասնակցությունն այդ կառավարմանը: Որևէ մարդ դուրս չէր մնում երկրի կառավարումից: Բոլորը մասնակցում էին իրենց կոմպետենտության, իրենց հնարավորությունների շրջանակներում:
Ամենակարևորը` հասկանում էին երկրի զարգացման ընդհանուր ուղղությունը որն է, կողմնակից էին դրան և իրականացնում էին այն: Սա շատ կարևոր վիճակ է, և այն, ըստ էության, պատմության ապագան է:
Այսօր մարդկությունը այս հարցերն է դնում իր առջև և փորձում է անցնել կառավարման նոր համակարգի: Այս մասին մարդիկ արդեն խոսում են ամենուր` Եվրոպայում, Ամերիկայում, այլուր: Ընդգծում են, որ գործող համակարգն անընդունելի համակարգ է և նրա համար է, որպեսզի մանիպուլյացնեն մարդկանց` ժողովուրդներին և պահպանեն գոյություն ունեցող աշխարհակարգը: Երբ աշխարհի ողջ հարստությունը և իշխանությունը կուտակվում է մեկ կետում, իսկ ժողովուրդները կողոպտվում ու շահագործվում են:

– Իսկ այդ մոդելն ինչպե՞ս կարելի է կոչել, որը ձեր ասելով կարող էինք ունենալ 1988–ին: Անուն ունի՞ այն:

– Աշխարհի կառավարող շրջանակները, որոնք տպում են գրքեր, նկարահանում են ֆիլմեր, ղեկավարում են ինֆորմացիոն համակարգերը և այլն և այլն, չէին կարող թույլ տալ, որ այն անուն ունենար: Բայց եթե մենք ցանկանանք, կարող ենք կոչել այսպես` ժողովրդի կառավարում:
Իսկ որ ասում են ժողովրդավարություն, կեղծիք է. այն պատրանք է ստեղծում, որ իբր թե ժողովուրդը մասնակից է երկրի ղեկավարմանը:

– Իսկ ձեր նշած համակարգի պարագայում իշխանություններն ինչպե՞ս պետք է ձևավորվեին` ո՞չ ընտրություններով:

– 1988–1990 թվականներին իշխանությունն իրականում ձևավորվում էր: Եվ տեսնում էինք, թե ինչպես: Ի հայտ, բեմահարթակ էին գալիս այս կամ այն բնագավառից, այս կամ այն ուղղությանը հարող համապատասխան կարողություններ, գիտելիքներ, մասնագիտական որակներ ունեցող մարդիկ: Դեռ խորհրդային ժամանակներում կային աշխատավորական կոլեկտիվների խորհուրդներ: Ամեն մի գործարան, բացի տնօրինությունից, ուներ այսպիսի խորհուրդ, որը կազմված էր լավագույն մասնագետներից` լավագույն բանվորներից, ինժեներներից: Այս խորհուրդների ղեկավարները այն թվերին ժողովրդական շարժման կողմից հրավիրված էին որպես երկրի տնտեսության կառավարող մարմիններից մեկը:
Այսինքն` երկրի զարգացման ստրատեգիան և վերահսկողությունն իրականացվում էր այսպիսի ժողովրդական մարմինների միջոցով: Իսկ այն ադմինիստրացիան, որ այսօր գոյություն ունի, զուտ կատարող է:

– Դոնալդ Թրամփի ընտրությունն ի՞նչ ցույց տվեց, որ իրո՞ք փլուզվում է երկրների կառավարման ժողովրդավարական, ձեր ասած` ախտավոր, համակարգը:

– Առայժմ աշխարհը բուռն բախումների մեջ է: Թրամփի ընտրությունը ցույց տվեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօրվա համաշխարհային կարգի իրականացման թիվ մեկ գործիքն են: Մյուսներն առավել ենթակա են նրան:
Եվ` մեկ էլ այս երկրում կատարվում է մի բան, երբ մի շրջանակ վերցնում է իշխանության կարևորագույն լծակը և փորձում է նրանով այլ ուղղությամբ տանել թե Միացյալ Նահանգները, շատ առումներով` թե նաև մարդկությանը: Քանզի Միացյալ Նահանգներն աշխարհի ամենաազդեցիկ երկիրն է:
Բայց կհաջողվի՞ այն, թե` ոչ, ցույց կտա ապագան: Որովհետև աշխարհով մեկ հուժկու բախումներ են տեղի ուենում: Տեսնում են ցույցեր, երթեր, գործողություններ` կապված Միացյալ Նահանգների հետ, սկսած Ավստրալիայից ավարտված Լատինական Ամերիկայով, Եվրոպայով, Աֆրիկայով: Որովհետև շատ կարևոր բան է տեղի ունենում. համաշխարհային կառավարման կարևորագույն լծակը կարող է մի ձեռքից անցնել մյուսը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: