Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
Politics

Հայաստանը դիրքավորվում է` Նալբանդյանի ու Սարգսյանի հարցազրույցների հետքերով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օր է` Հայաստանի արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը իրար հետևից հարցազրույցներ են տալիս ռուսական РИА Новости–ին, որտեղ խոսում են հայ–ռուսական հարաբերություններից, ԼՂ հակամարտության կարգավորումից ու Հայաստանի համար առավել զգայուն հարցերից: Դատելով այդ հարցազրույցնից` Հայաստանը փորձում է դիրքավորվել, ինչ–որ կերպ արձագանքել այն նոր իրողություններին ու զարգացումներին, որոնք տեղի են ունենում և տարածաշրջանում, և դրա սահմաններից դուրս:
Աշխարհին կարծես մարտահրավեր նետած Թրամփը իր նոր արտաքին քաղաքականությունն է հրամցնում: ԱՄՆ–Եվրոպա հարաբերություններում գոյանում են նոր երանգներ, որոնք տանում են դրանց էլ ավելի ամրապնդմանը, ի հեճուկս բոլոր կանխատեսումների ու սպասումների: Իրանի հետ հարաբերությունների սրացումը, Իսրայելի հետ հարաբերությունների նոր ստարտը, ԱՄՆ–Ռուսաստան հարաբերությունների այդքան տարփողվող, բայց հետզհետե ավելի մշուշոտ դարձող մերձեցումը նոր իրողություններ են ձևավորում: Տարածաշրջանում էլ իրադարձությունները բավականին արագ են զարգանում: ՆԱՏՕ–ի ենթակառուցվածքներն ընդլայնվում են դեպի Սև ծով: Էստոնիայից մինչև Բուլղարիա ընկած պատնեշն ամրացվում է` գումարած Սև ծովի ակվատորիան: Իսկ Ադրբեջան–Թուրքիա–Իսրայել ձևավորվող տանդեմը լավ բան չի հուշում: Ու այս պայմաններում Հայաստանն ստիպված է հաշվի նստել նոր իրողությունների հետ և փորձել վերանայել սեփական արտաքին քաղաքականությունը` հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների ֆոնին:
Ու այս առումով երկու կարևորագույն օղակների ղեկավարների հարցազրույցները, թերևս, պատահական չեն: Միայն թե դրանց թողած տպավորությունները տարբեր են:
Եթե Վիգեն Սարգսյանն անվերապահ երդում է տալիս ռուսներին, Էդ. Նալբանդյանը շատ ավելի սթափ ու ձիգ է իր գնահատականներում` հատկապես հայ–ռուսական հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: «Այն տպավորությունն ստացա, որ Հայաստանը բավականին առիթներ ունի դժգոհելու Ռուսաստանի հետ մեր հարաբերություններից: Եվ պարոն Նալբանդյանն արձանագրում է այդ փաստը: Բացի այդ, նա նոր իդեաներ է առաջ քաշում առ այն, որ այո, Հայաստանը պետք է պատշաճ հարաբերություններ ունենա Արևմուտքի հետ: Եվ որ Մոսկվայում այդ հարաբերությունները չպետք է ընկալեն որպես իրենց դեմ ուղղված քայլ»,– կարծում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Հայ–ռուսական հարաբերությունների ներկայի վիճակը շատ բանով պայմանավորված է թերևս ԼՂ հակամարտության առկայությամբ ու դրան ածանցող հարցերի բարդ հանգույցով: Այս առումով խիստ ուշագրավ են Նալբանդյանի դիտարկումները, որոնք բավականին հիմնավոր հակադարձում են ռուսական լրատվականի, կարելի է ասել, պրոադրբեջանական հարցադրումներին: Խոսքը և ադրբեջանցի փախստականների, և ԼՂ հարցի քննարկումը ՄԱԿ–ի հարթակ տեղափոխելու, և Բաքվին ռուսական ռազմատեխնիկական աջակցության մասին է:
Թերևս կարելի է համարել, որ հայկական կողմն սկսում է գիտակցել Ռուսաստանի, մեղմ ասած, ոչ անկողմնակալ դիրքորոշումը ԼՂ հարցում և փորձում փոխել մարտավարությունը: 2017 թ. բավականին ռիսկային է պատերազմական գործողությունների վերսկսման առումով: Հայկական կողմը սա լավ է գիտակցում: Պատահական չէ, որ իր հարցազրույցում Վիգեն Սարգսյանը, պատասխանելով սպառազինությունների մրցավազքի և դրա արդյունքում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության հարցին, հիշել է Չեխովի հայտնի խոսքը պատից կախված հրացանի մասին: Այս առումով հայկական կողմի համար կարևոր է գործընթացը պահել բացառապես Միսնկի խմբի շրջանակներում և հասնել Վիեննայի պայմանավորվածությունների կատարմանը, ինչից Ադրբեջանը խուսափել և խուսափում է ոչ առանց ռուսական կողմի աջակցության:
Այսօր Մինսկի ձևաչափի դեմ հանդես է գալիս երեք երկիր` Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը: Վերջինս, իհարկե, ոչ բացահայտ: Բայց այդ մասին վկայում են ռուսական կողմի ջանքերը, որոնք ուղղված են Մինսկի պրոցեսից անջատ` Ռուսաստան–Հայաստան–Ադրբեջան հանդիպումներ նախաձեռնելուն և դրանց շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելուն: Այս առումով այս պահին Հայաստանի համար թերևս քննության նման մի բան կլինի այն հանգամանքը, թե արդյո՞ք կհամաձայնենք Լավրով–Նալբանդյան–Մամեդյարով հանդիպմանը, որի մասին բավականին երկար ժամանակ խոսում է Մոսկվան և որին իր համաձայնությունը տվել է Բաքուն, բայց որից մինչ երեկ խուսափում էր Երևանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: