Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank
uncategorized

«Նման բան Գագիկ Բեգլարյանը չէր կարա ասեր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գարեգին Նուշիկյանը՝ Կենտրոնից չառաջադրվելու պատճառների մասին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Նուշիկյան ասոցիացայի նախագահ, «Բուրմունք» խանութների սեփականատեր, Գարեգին Նուշիկյանը «Փաստի» հետ զրույցում պնդեց, որ ՏԿ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը չէ պատճառը, որ ինքը Կենտրոնում չի առաջադրվել ՀՀԿ–ից:

Մամուլի տեղեկություններով, Նուշիկյանը նեղսրտել է ՀՀԿ–ից, քանի որ Կենտրոնից նրա չառաջադրվելու հարցում մեծ է եղել ՏԿ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դերակատարումը, ով Սերժ Սարգսյանի մոտ հետևողականորեն լուրեր է տարածել, որ Նուշիկյանը Կենտրոնում էլեկտորատ չունի և անցած ընտրություններին վարչական ռեսուրսի միջոցով է պատգամավոր դարձել։

Նշենք, որ Կենտրոն համայնքում ՀՀԿ–ից առաջադրվել է Գագիկ Բեգլարյանի եղբարը՝ Հակոբ Բեգլարյանը։

«Փաստը» մի քանի հարց ուղղեց Գարեգին Նուշիկյանին:

– Պարոն Նուշիկյան, Դուք պատրաստվում էիք ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրվել Կենտրոնում, ի՞նչն էր պատճառը, որ նման կտրուկ փոփոխություն եղավ:

– Պատճառները շատ էին, որ չառաջադրվեմ: Ես ասել էի՝ հնարավոր է առաջադրվեմ: Ամենակարևորը՝ մարդկային փոխհարաբերությունները ես առաջին պլանում դրեցի: Ես էդ դառը փորձն ունեմ 2012 թվականից (Այդ ժամանակ Նուշիկյանն առաջադրվել էր «Հայէկոնոմբանկի» նախագահ Սարիբեկ Սուքիասյանի դեմ – Մ. Խ.):

– Մամուլում տեղեկություն կա, որ Գագիկ Բեգլարյանն է դերակատարություն ունեցել այդ հարցում: Մասնավորապես Սերժ Սարգսյանին հասցրել է, թե Դուք ձայներ չունեք Կենտրոնում, որ վարչական լծակներով եք ընտրվել, քանի որ մտավախություն է ունեցել, որ Դուք հաղթելու ավելի մեծ շանսեր ունեք, քան իր եղբայրը:

– Նման բան բացարձակ չի եղել: Նման բան չէր կարա Բեգլարյանն ասեր: Որոշումը իմն է եղել, ես բազմիցս ասել եմ:

– Սակայն չէ՞ որ Դուք նրա եղբոր հաղթանակին ակնհայտ սպառնալիք էիք, Դուք Հակոբ Բեգլարյանից ավելի ճանաչված եք ու ընտրվելու շանսերը Ձերն էին:

– Մենք մի թիմով էինք հանդես գալու: Ակնհայտ չէր, թե ով կընտրվի: Համենայն դեպս՝ որոշումը իմն է եղել: Ոչ մեկի ասելով չի եղել, որ նախագահին ինչ–որ բան ասեն, նախագահն էլ որոշի, որ ես պետք է չառաջադրվեմ: Նման բան չի եղել: Որոշումը իմն ա եղել:

– Միգուցե Գագիկ Բեգլարյանը փորձել է Ձեզ համոզել, որ չառաջադրվեք:

– Բացարձակ, բացարձակ: Ես Գագիկ Բեգլարյանի հետ ընդամենը մի քանի օր առաջ եմ խոսել: Դրանից առաջ շփում չեմ ունեցել իր հետ:

– Իսկ Գագիկ Բեգլարյանը Ձեզ խնդրե՞լ է աջակցել իր եղբորը:

– Ոչ, չի խնդրել, մենք հեռախոսով ենք խոսել: Արարատ Զուրաբյանի հետ էլ եմ խոսել: Ոչ Բեգլարյանն է խնդրել աջակցել, ոչ Զուրաբյանը: Ես իմ չառաջադրվելով արդեն բոլորին աջակցել եմ և՛ Հակոբ Բեգլարյանին, և՛ Արարատ Զուրաբյանին, և՛ Հրանտ Բագրատյանին:

– Մամուլում տեղեկություն կա նաև, որ Դուք այս ընտրություններում պաշտպանելու եք Արարատ Զուրաբյանին՝ Ձեր պարտքը տալու համար, քանի որ նախորդ ընտրություններում ինքն էլ ձեզ է պաշտպանել:

– Ես ոչ մեկին ոչ մի բան պարտք չեմ: Ոնց ինձ Արարատ Զուրաբյանն է օգնել ընտրությունների ժամանակ, նույն ձևով էլ Բեգլարյան Գագիկն է օգնել, դաշնակցությունը, «Ազատ դեմոկրատները»: Բոլորն էլ ինձ օգնել են: Նման խնդիր չկա, ես ինչ–որ մեկին պարտք չեմ, որ պարտքս վերադարձնեմ:

– Ի վերջո, Հանրապետականի հետ շարունակելո՞ւ եք, թե ոչ:

– Հանրապետականի հետ, իհարկե, շարունակելու եմ համագործակցությունը, հատկապես տնտեսական հանձնաժողովի հետ: Եթե կարող եմ օգտակար լինել, ինչո՞ւ չաջակցեմ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: