Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Ալեն Սիմոնյան, դուք Ձեր ամբողջ քաղաքական վաստակը անբարոյականությամբ եք վաստակել. Էդմոն Մարուքյան

Ես եւ Մանե Թանդիլյանը գտնվում ենք Արցախում, այսօր հանդիպել ենք Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, խմբակցությունների ղեկավարների հետ, նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի հետ հանդիպումներ ունեինք, որոնք երկար ժամանակ պլանավորել էինք՝ կապված գործող իշխանությունների լիազորությունների ժամկետի ավարտի հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 11–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Բայց, միաժամանակ, նաեւ Հայաստանից մեծ պահանջարկ կա, որ արձագանքենք այսօրվա՝ խորհրդարանում տեղի ունեցած մեր մեջքի հետևում մեջքից խփող իշխանությունների հայտարարություններին։ Երեք հարց կա, որոնք պետք է արձագանքեմ, նախ՝ Ալեն Սիմոնյան, Սասուն Միքայելյան եւ հետո՝ տիկին Մակունց։

Ալեն Սիմոնյան եւ պարոն Սասուն Միքայելյան։ Երկուսն էլ շահարկում են իրենց սրբություններին, այսինքն իրենց մայրերին իրենց գործած սխալների համար։ Նախ՝ Ալեն Սիմոնյանին պետք է ասեմ. Պարոն Սիմոնյան, այն ինչ-որ Ձեզ ասել եմ, ուղղված է կոնկրետ Ձեզ՝ Ալեն Սիմոնյան անձին, որովհետեւ դուք Ձեր ամբողջ քաղաքական վաստակը անբարոյականությամբ եք վաստակել, եւ այն, ինչ ասել եմ, Ձեզ է ուղղված, Ձեր քաղաքական անբարոյական գործունեությանը։ Ես պատրաստ եմ Ձեր մոր ձեռքը համբուրել, պատրաստ եմ գնալ Ձեր հոր՝ Ռոբերտի գերեզմանի վրա ծաղիկներ դնել։ Հետեւաբար, Ձեր հորն ու մորը մի խառնեք այս թեմայի մեջ։ Անընդհատ Դուք հայհոյում եք ինձ, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին, եւ ստացել եք Ձեր պատասխանը, Ձեր գործունեության գնահատականը։ Ես սրբություններ հարգող մարդ եմ, եւ որեւէ մեկի սրբությանը որեւէ պարագայում չեմ կպնում, որքան ուզում է՝ հունից հանեք»։

Պարոն Միքայելյան, ամբիոնից սպառնացել եք, որ Դուք մի կառույցի ղեկավար եք, որը կարող է վրեժխնդիր լինել իմ եղբոր նկատմամբ։ Ինչ-որ եղբայրս Ձեր մոր… էլի Դուք էլ եք սրբություն մեջ բերել։ Սասուն ջան, պարոն Միքայելյան ջան, իմ եղբայրը Ձեր սրբությանը, Ձեր մորը չի կպել։ Իմ եղբայրը, այո, վատ բաներ է ասել այն մարդու հասցեին, ով իմ վիզը կկտրի։ Եթե Դուք իմ վիզը կտրողն եք, ուրեմն Ձեզ է վերաբերվում, բայց եթե Դուք իմ վիզը կտրողը չեք, ինչո՞ւ եք Ձեզ վրա վերցրել։ Ես միշտ մտածել եմ, որ իմ վիզը կարող են կտրել թուրքերը՝ քնած ժամանակ, կռվի ժամանակ։ Պատրաստ եմ նույն ձեւ Ձեր սրբությունների ե՛ւ աջը համբուրել, ե՛ւ գերեզմանին ծաղիկ դնել։ Առաջ մի մղեք Ձեր սրբություններին։ Դուք ինքներդ ձեզ ձեզնով պաշտպանեք, մի սպառնացեք ԵԿՄ-ով, ազատամարտիկներով։ Այն օրը, որ դուք ինձ հարվածել եք, հազարավոր իմ հետեւորդներ ինձ զանգել են, եկել եմ նաեւ Բաղրամյան 19, Դեմիրճյան փողոց, որ վրեժխնդիր լինեն։ Ես թույլ չեմ տվել, որովհետեւ մենք այդ մշակույթի մարդիկ չենք։ Եկել եք ամբիոն, ցանկանում եք շահարկել իմ եղբոր հայտարարությունը։ Հայաստանում կա՞ որեւէ եղբայր, որը պատրաստ է հանդուրժել իր հարազատ եղբոր վիզը կտրելը։ Մարդ կա՞, որ իմ վիզը կարա կտրի, մի քանի օր անցել է, կտրող էիք, գայիք, կտրեիք։ Եղբայրս իր հայտարարությունը արել է, բան ունե՞ք անելու իր նկատմամբ, արեք՝ այդքան դուխ ունեք։ Անգիր գիտեք՝ ում հետ գործ ունեք, գիտեք, որ մի հատ խփեք, 67 հատ ստանալու եք, ի՞նչ եք ամբիոնից խոսում, մեծ մարդ եք։ Ապօրինի գույք եք շահարկում, մի հատ Հրազդան քաղաքում Ձեր ապօրինի գույքը գնացեք, հայտարարագրեք, հիմքերը ներկայացրեք իրավապահ մարմիններին, հիմնավորեք, թե 2003 թվականին ընտրությունների ժամանակ ինչ եք արել, նոր կխոսենք։ Խաչատուր Սուքիասյանի գույքն էլ պետք է ապօրինի գույքի հետ կապված ստուգվի ծայրից ծայր»,– ասել է Մարուքյանը։