Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Ոչ թե պետք է պայքարել բնության դեմ, այլ պետք է հարմարվել բնությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է` ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը

– Պարոն Գաբրիելյան, շատ մասնագետներ հայտարարում են, որ Հայկական լեռնաշխարհը կլիմայի կայունության գոտի է: Իրո՞ք այդպես է:

– Ընդհանրապես Հայկական լեռնաշխարհը կոչվում է լեռնային կղզի: Բանն այն է, որ ամբողջ լեռնաշխարհն իր կողքի տարածքներից մոտ 500 մետր բարձր է: Դրա համար էլ 19–րդ դարում գերմանացի գիտնական Էդուարդ Զյուսը, ուսումնասիրելով այն, անվանեց Լեռնային կղզի` լեռնային աշխարհի մեջ:
Իսկ ի՞նչ է նշանակում 500 մետր բարձր լինել: Մթնոլորտում ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մետրի վրա նվազում է 0,6 աստիճանով: Ուստի, արդեն կարող ենք պատկերացնել, թե այս տարածքն իր միջին ջերմաստիճանով որքանով կարող է տարբեր լինել իր կողքի տարածքներից:
Այս իմաստով Հայկական լեռնաշխարհը նաև էկոհամակարգային կղզի է: Այսինքն` այլ էկոհամակարգ ունի: Այն իր չափազանց հարուստ տեսականիով աշխարհի ունիկալ տարածքներից մեկն է: Վայրի բնության պաշտպանության միջազգային կազմակերպությունը աշխարհը բաժանել է 200 գոտու: Իր կենսաբազմազանությամբ և հարստությամբ կովկասյան էկոռեգիոնը 6–րդն է: Ի դեպ, այդ առումով Կովկասն էլ Հայկական լեռնաշխարհից բավականին տարբերվում է:

– Իսկ մենք կարողանո՞ւմ ենք նորմալ պահպանել մեր ունեցած այդ էկոհամակարգը:

– Բնականաբար նորմալ չենք պահպանում: Եվ ամբողջ աշխարհը նորմալ չի պահպանում: Եվ ես չէի ասի, թե այդ առումով մեզ մոտ ավելի կատաստրոֆիկ է վիճակը, քան այլ տեղերում է:
Կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակներում ես շատ եմ ճանապարհորդել տարբեր երկրներ ու տարածաշրջաններ: Աշխարհի` այս բնագավառի մարդկանց հետ, բնականաբար, ակտիվ շփումների մեջ ենք: Այլ երկրների համեմատությամբ մեզ մոտ վիճակն այդքան էլ վատ չէ: Եվ ամենակարևորը` մենք շանս ունենք այսօր այն փրկելու: Օրինակ, Եվրոպայում արդեն էկոհամակարգեր չկան, վերացրել են դրանք: Անգամ անտառի այն կտորները, որ տեսնում ենք, արհեստական անտառներ են:
Եվ երբ մեր երկիր են գալիս մասնագետները` էկոլոգները, տեսնելով մեր ունեցածը, մեզ ասում են, որ մենք մեր բնության «ղադրը» չգիտենք: Հաճախ իրենք են մեզ բացատրում, թե էկոհամակարգի առումով որքան բարձրարժեք է մեր երկիրը: Եվ որ այն պետք է պահպանել, պետք է փայփայել:

– Ձմռան շրջանում այս մառախուղը, որ կանգնում ու տևականորեն մնում է Երևանի, ընդհանրապես Արարատյան դաշտավայրի վրա, և՞ս պատահական չէ, դա՞ էլ է մեր բնության յուրահատկություններից:

 

– Այո, մառախուղը մշտապես եղել է մեզ մոտ: Նույնիսկ ժամանակին, երբ մենք ազգային հաղորդագրություն էինք պատրաստում, Մատենադարանի աշխատակից, պատմաբան–բանասեր Արտաշես Մարտիրոսյանը Մատենադարանից մի քանի նյութ տրամադրեց, ուր խոսվում էր Արարատյան գոգավորության ձմեռային մառախուղի մասին: Այնպես որ, դա ևս մեր բնության առանձնահատկություններից է:

– Իսկ բնության երևույթների դեմ պայքարում մարդը կարողանո՞ւմ է մեծ հաշվով հաջողության հասնել:

– Բնության դեմ ոչ թե պետք է պայքարել, այլ պետք է հարմարվել բնական երևույթներին: Կլիմայի փոփոխության կոնվենցիայում ևս այսպես է գրված: Մի օրինակ բերեմ` հիմա փորձում են պայքարել կարկտահարությունների դեմ: «Զենիթ» կոչվող համակարգերով կրակում են մթնոլորտ: Դրա միակ օգուտն այն է, որ վնաս չի տալիս:
Բայց կան կարկտահարության դեմ պայքարի նաև այլ միջոցներ: Եվ դրանք, միանշանակորեն, մի տեղ կարկտահարությունը կկանխեն, բայց մեկ այլ տեղ տեղումներ կառաջացնեն: Մի խոսքով` այդ միջոցները փոխում են տեղումների բաշխման ծավալները: Իսկ ո՞վ ասաց, որ մեկ այլ տեղ ավելի մեծ վնաս չեն տա, եթե այնտեղ տեղումները չլինեն, կամ էլ այնտեղ չեն վնասի, որտեղ տեղումները կգնան ու կթափվեն:
Եվ այսօր աշխարհն էլ է հասկացել, որ ոչ թե պետք է երևույթի վրա ազդել, այլ պետք է հարմարվել երևույթին այլ միջոցներով: Օրինակ` կարկտահարության դեպքում ցանցեր ներդնել, ապահովագրական համակարգեր ստեղծել և այլն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: