Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
uncategorized

Վարդան Հարությունյան. «Եթե Վիգեն Սարգսյանը ղեկավարում է ՀՀԿ ցուցակը, արդեն բանակը քաղաքականացվում է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իրականում Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ բանակը ընտրությունների ժամանակ պիտի ծառայի միայն իշխանությանը և աշխատի միայն իշխանության օգտին և ոչ որևէ մեկ ուրիշի օգտին, հակառակ դեպքում՝ պատժվելու է»,– այս մասին «Փաստի» հետ զրույցում տեսակետ հատնեց «Իրավունքի և ազատության կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ զինվորական ղեկավարության հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը:
«Սերժ Սարգսյանը չէ այն մարդը, որը պետք է այդ մասին խոսի, որովհետև հիմնական դերակատարն ու մեղավորը նաև ինքն է եղել, որ բանակը ընտրությունների ժամանակ միշտ օգտագործվել է, բայց որ բանակը պետք է լինի ապաքաղաքական և չմիջամտի, դա աքսիոմաներից մեկն է»,– ասաց իրավապաշտպանը:
Նշենք, որ ԶՈՒ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է. «Հատուկ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են և ապաքաղաքական: Այո՛, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը: Սակայն նախընտրական քարոզչության և իր պաշտոնական լիազորությունների իրականացման որևէ խաչաձևում չի լինելու:
Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու, և մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են»:
Իրավապաշտպանի կարծիքով՝ այն, որ Վիգեն Սարգսյանը ղեկավարում է ՀՀԿ ցուցակը, արդեն խոսում է այն մասին, որ բանակը քաղաքականացվում է, որովհետև դա անթույլատրելի է: «Եթե Սերժ Սարգսյանը գնացել է և նման ելույթ է ունեցել, նշանակում է մտահոգվելու տեղ ունի, բայց ես կարծում եմ՝ մտահոգություններն այնքան էլ տեղին չեն»,– ասաց Հարությունյանը՝ հավելելով. «Չեմ կարծում, որ բանակը կարող է կանգնել Սեյրան Օհանյանի կողքին, քանի որ միշտ կանգնած է եղել իշխանության կողքին, այլընտրանք չունեն: Իսկ բանակի ղեկավարությունը իշխանության մի մասն է և լիովին օգտվում է իշխանական բոլոր «առավելություններից»»:
Ըստ Վարդան Հարությունյանի՝ բանակը երբևէ Հայաստանում չի եղել ապաքաղաքական, միշտ էլ ներգավվել է քաղաքական գործընթացներում՝ հատկապես Սերժ Սարգսյանի միջամտությամբ և հրահանգներով:
«Սերժ Սարգսյանը կանգնած է բանակի ակունքներոմ, և մշտապես է բանակն օգտագործվել ընտրական պրոցեսներում: Իսկ եթե Սեյրան Օհանյանը փորձի ներգրավվել բանակը ընտրական գործընթացներում, դրանով ոչնչով չի տարբերվելու իշխանություններից, որոնք հենց էդպես են վարվում»,– նշեց Հարությունյանը:
Իրավապաշտպանը չի բացառում, որ առաջիկայում քրեական գործեր բացվեն Սեյրան Օհանյանի ու նրա կողմնակիցների դեմ. «Ամեն ինչ հնարավոր է, վերջին տարիների իրականությունը ցույց է տալիս, որ յուրայիններին կարող են հետապնդել, բանտ նստեցնել: Եթե իրենց առաջ խնդիր դնեն պատժելու, անպայման կգտնեն ճանապարհը»:
Այլ հարց է, որ բանակում շատ վատ կարող են վերաբերվել Սեյրան Օհանյանի դեմ հնարավոր քրեական հետապնդմանը, և դա թերևս հասկանում է իշխանությունը:
Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ եթե Սերժ Սարգսյանն ուզում էր բանակը հեռու պահել կուսակցական խաղերից, Վիգեն Սարգսյանին չպետք է դարձներ կուսակցական: «Եթե դա էդպես է, ուրեմն պաշտպանության նախարարն արդեն ներքաշված է կուսակցական խաղերի մեջ, վերջ»,– ասաց Քոչարյանը՝ շարունակելով. «Եթե էդպես էին մտածում, թող բանակը հանեին ընտրություններից: Էդպիսի առաջարկներ ժամանակին կային, որ բանակը չմասնակցի ընտրություններին, որովհետև այն շատ հեշտ է օգտագործել իշխանության համար: Եթե էդպիսի բան կար, ի՞նչ իմաստ ուներ պաշտպանության նախարարին դարձնել կուսակցական: Կուսակցական նախարարի պարագայում խոսել այդ մասին, մի քիչ անիրատեսական է: Բանակը մասնակցում է ընտրություններին և քարոզարշավը, այսպես թե այնպես, բանակին առնչվելու է: Բանակի զինվորականները պետք հեռուստացույցը միացնեն և հետևեն քարոզչությանը: Եթե ուզում են բանակը որևէ բանի չմասնակի6, թող բանակին արգելեն ընտրություններին մասնակցել: Դա ամենաճիշտ ճանապարհը կլիներ: Հիմա պաշտպանության նախարարը կուսակցական է: Վերջ: Դրանով արդեն բանակը ներքաշված է կուսակցական խաղերի մեջ»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: