Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
Socity

Նախարարին կձերբակալե՞ն

Դատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջ հետզհետե թեժացող աղմուկից, որ, պետք է նկատել, միանգամայն օբյեկտիվ հիմքերի վրա է գոյանում, Արտեմ Ասատրյանին ապագայում լավ օրեր չեն սպասվում. եկել է հատուցման ժամանակը:

Ասում են՝ Ասատրյանի գերատեսչությունում հատկապես վերջին շրջանում ողջ թափով ստուգումներ են ընթանում, որոնց արդյունքում հաջողվել է «ջրի երես դուրս բերել» չափազանց խոսուն ու ցցուն խախտումներ, որոնք բազմաթիվ թելերով գնում-հասնում են նախարար Ասատրյանին: Թե ինչով է պայմանավորված Ասատրյանի գերատեսչության նկատմամբ որոշ մարմինների կողմից դրսևորվող հետաքրքրասիրությունը, իհարկե, խոսակցության առանձին թեմա է, բայց, որ այդպիսի ուշադրության կարիք նախարարությունը վաղուց էր զգում, անհերքելի իրողություն է. բացահայտված փաստերն, իրոք որ ցցուն կերպով ցույց են տալիս այն բոլոր թերացումներն ու չարաշահումները, որ տարիներ ի վեր բնորոշ է եղել այս համակարգին՝ ծայրից ծայր:

Իսկ բացահայտված դեպքերն, ինչ խոսք, բազմաբնույթ են՝ սկսած տարրական կոռուպցիոն դրսևորումներից մինչև ամենաստոր թալան ամենախոցելի խավերից: Թվենք դրանցից մի քանիսը՝ 2016թ-ին ԱԱԾ կողմից այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմի բացահայտում, 2017թ-ին դատախազությունում նախարարության ենթակայության տակ գտնվող «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված ճչացող փաստերի վերաբերյալ քրեական գործի հարուցում: Իսկ ահա վերջերս էլ քրեական գործ էր հարուցվել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ կապված՝ առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար: Մի խոսքով՝ հարուցված քրեական գործերի պակաս այս նախարարությունը չի զգում:

Այն, որ Հայաստանի պետական կառավարման ողջ համակարգը խորապես վարակված է «կոռուպցիա» կոչվող ախտով, հայտնի էր ի սկզբանե. այս ճշմարտությամբ ոչ ոքի այսօր անակնկալի չես բերի: Բայց որ բանը կհասներ սոցիալապես խոցելի խավերի նկատմամբ անխնա թալանին, քչերը կարող էին երևակայել. Ասատրյանի իմացությամբ ու անմիջական թողտվությամբ տեղի ունեցած կոռուպցիոն դրսևորումները ոչ միայն օրենքի տառի խախտում են, այլև, որ ոչ պակաս կարևոր է, ընդգծված անբարոյական, քանի որ թալանը տեղի է ունենում մի կառույցում, որն ի սկզբանե կոչված է կարիքավորների մասին հոգ տանելուն, նրանց խնամելուն, այնինչ ճիշտ հակառակ պատկերի են ականատես դառնում:

Այնպես որ՝ դատելով ամենայնից, դատելով նախարարության շուրջ օրըստօրե է՛լ ավելի մեծ ռեզոնանս ստացող աղմուկից՝ կարելի է ենթադրել, և դա, ըստ էության, անվիճարկելի է, որ առաջինն, ով ներկա կառավարությունում ստիպված կլինի հրաժեշտ տալ իր նախարարական պաշտոնին, Ասատրյանն է լինելու, ու դեռ պետք է ուրախանա, եթե հաջողվի այդքանով գլուխը պրծացնել. այս տարիների ընթացքում այնքան է հասցրել մեղանչել սեփական խղճի առաջ, որ աթոռի կորստով փոխհատուցելն իսկական արքայություն կլիներ իր համար:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ