Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
Culture

«Ոչ թե պետք է նստել ու ասել, որ որակ չկա, այլ ար­ժա­նի աշ­խա­տանք­նե­րը ֆի­նան­սա­վո­րել»

«Մեր մշակույթն անցումային փուլում է, անցում ենք կատարում դեպի ավելի առողջ մթնոլորտ և առողջ մշակույթ: Թվում է, թե այս բառը կապ չունի մշակույթի հետ, բայց շատ կարևոր է, որ քո ներսում, ինչպես նաև թատերական կյանքում մթնոլորտն առողջ լինի, որովհետև հենց դրանից էլ ծնվում են լավ գործեր», - «Փաստի» հետ զրույցում ասում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը՝ խոսելով մշակույթի ներկայիս վիճակի մասին:

Հարցնում եմ այդքան չարչրկված առաջարկ-պահանջարկի մասին: Դերասանուհին նշում է, որ մեզ մոտ միտում կա թերագնահատել մեր հեռուստադիտողին, թատերասեր հասարակությանը: «Շատերն ասում են՝ «մարդիկ թատրոն չեն սիրում», «ինչ ուզում են, այդ ենք ցույց տալիս»: Այդպիսի բան գոյություն չունի: Հաճախեք թատրոններ, դիտեք բարձրարժեք ներկայացումներ և կտեսնեք, որ հանդիսատեսը մեծ սիրով է հաճախում թատրոն և պատրաստ է անգամ երկրորդ անգամ գալ՝ նույն ներկայացումը դիտելու, և պահանջել դրանից էլ ավելի բարձրարժեք գործերի բեմականացում: Ի վերջո, մշակույթը պետք է թելադրողը լինի, և եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է մեր արժեքները բարձրացնի, հանդիսատեսին մատուցի որակյալ աշխատանք: Մեր թատրոնում ունենք նոր ձևաչափով նախագծեր, նոր ձեռնարկներ, ներկայացումներ ու հյուրախաղեր: Համազգային թատրոնը բուռն կյանքով է ապրում: Եթե չլիներ հանդիսատեսը, չլիներ պահանջարկը, չէր կարող լինել նման ակտիվություն գոնե մեր թատրոնում: Հենց միայն սրա համար մեր հանդիսատեսին բարձր եմ գնահատում», - նշում է Տաթև Ղազարյանը:

Նա տեղեկացնում է, որ վերջերս հանդես են եկել նոր ձևաչափով: «Դա թատերականացված ընթերցանություն է: Հայաստանում առաջին թատրոնն ենք, որ անդրադարձանք այս ձևաչափին: Մեծ մտավախությամբ առաջին փորձն արեցինք, որովհետև վստահ չէինք՝ արդյոք այդ ձևաչափին հանդիսատեսը պատրա՞ստ է: Սկզբում խաղացինք ծանոթների, ընկերների և հյուրերի համար: Սա բավական մեծ արձագանք ստացավ: Այժմ արդեն ունենք երեք անուն ներկայացում այս ձևաչափով: Սա վկայում է այն մասին, որ հանդիսատեսը պատրաստ է ընդունել լավ նախագծերը», - ընդգծում է մեր զրուցակիցը:

Արձագանքում եմ՝ սա փաստում է նաև այն մասին, որ թատրոնն էլ ցանկություն ունի զարգանալու, նորամուծություններով հանդես գալու: «Իհարկե: Եթե թատրոնը չունենա ցանկություն, մեկ օր կամ նույնիսկ մեկ ժամ կարծի, որ իր համար ամեն ինչ ստացված է, կայացած է և էլ ոչինչ չունի անելու, ապա նույն րոպեին թատրոնը կարելի է փակել և հեռանալ: Թատրոնի զարգացմանը նպաստում են հյուրախաղերը, փառատոնները: Վերջին վեց ամսվա ընթացքում 4 փառատոնի ենք մասնակցել, շուտով մասնակցելու ենք Մոսկվայում և Լիտվայում կայանալիք փառատոններին: Արդեն հրավերներ ունենք Բրեստից և այլ երկրներից: Վերջին փառատոնից մրցանակներով և «գրան պրիով» ենք վերադարձել: Փառատոնները հնարավորություն են տալիս գնալ այլ երկրներ, տեսնել նրանց մշակույթը, զարգանալ, նաև քո մշակույթը հրամցնել օտարներին», - փաստում է Համազգային թատրոնի դերասանուհին:

Բայց չէ՞ որ հյուրախաղերի մեկնելու, թեկուզ նաև ներկայացում բեմադրելու համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Տաթև Ղազարյանը համաձայնում է. «Եթե պետությունը շատ ավելի առողջ ու բարի աչքով նայեր թատրոններին և ընդհանրապես մշակույթին, կունենայինք ավելի տպավորիչ ներկայացումներ, ֆիլմեր, մշակութային այլ միջոցառումներ: Այս ամենն անում ենք մինիմալ ֆինանսական միջոցներով, երբեմն՝ պարզապես առանց միջոցների: Ճիշտ է, պետական թատրոններին տրվում է որոշակի աջակցություն. ամեն ամիս պետությունը վճարում է աշխատավարձ, բայց աջակցությունը դրանից այն կողմ չի անցնում: Կարծեմ տարին մեկ անգամ որոշակի գումար է հատկացվում ինչ-որ մի ներկայացման համար: Սրանք խնդիրներ են, որոնց մասին պետք է պետությունը մտածի: Ոչ թե պետք է նստել ու ասել, որ որակ չկա, այլ արժանի աշխատանքները ֆինանսավորել: Օրինակ, կարող է ստեղծվել մի հանձնախումբ, որը կայցելի մշակութային օջախներ, կդիտի ներկայացումները և ամենաարժանիներին կտրամադրի ֆինանսական միջոցներ», - ասում է դերասանուհին:

Անդրադառնում ենք նաև մշակույթի նախարարության միաձուլմանը կրթության և գիտության նախարարությանը: Մեր զրուցակիցը կարծում է, որ եթե ցանկանում են գործ անել, ամեն ձևով էլ կանեն՝ լինի առանձին նախարարություն, թե միավորվի մեկ այլ նախարարության հետ: «Այս դեպքում անունը կարևոր չէ, կարևորը, որ գործընթացը կայանա: Հույս ունեմ, որ այս միավորումը չի խանգարի լավ արժեքներ ստեղծելուն և գործեր կատարելուն», - ասում է Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ