Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
World

Ո՞ւմ է ձեռն­տու Հա­րա­վա­յին Կով­կա­սում առ­ճա­կատ­ման առ­կա­յու­թյու­նը

regnum.ru-ն «Արդյո՞ք Վրաստանում կհայտնվի «սեփական» Ղարաբաղ» վերնագրով հոդվածում գրում է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հունիսի վերջին մտադիր է պաշտոնական այց կատարել Բաքու: Հարցերի շարքում Դավիթ Գարեջի վանքի խնդիրն է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքի հետ վիճելի սահմանին: Նրա խոսքերով, սա այն հարցն է, որը «հնարավոր չէ չլուծել»: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքու կատարած այցից հետո կոչ արեց Ադրբեջանին՝ ավարտել երկրների միջև սահմանազատման գործընթացը և հատկապես Դավիթ Գարեջի վանքի հատվածում: Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք դա Զուրաբիշվիլիի անձնական նախաձեռնությունն էր, թե՞ արդյունք էր «վրացիների շրջանում էթնիկ և կրոնական ինքնության աճող զգացմունքների»: Փաստն այն է, որ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ «իրենց պարտքն է երկրին տալ իր հավերժական սահմանները, առանց որի չի լինի սահմանված տարածք և լիարժեք անկախություն»: Դրանից հետո Վրաստանում նկատվեց վանքի խնդրի քաղաքականացման գործընթաց, որը ինքնըստինքյան այս թեման կապում է «Ադրբեջանի օկուպացիայի հետ»: Այս ամենը այնքան հեռուն գնաց, որ անգամ Համայն Վրաստանի պատրիարք Իլ յա Երկրորդը դիմեց ժողովրդին՝ զանգվածային բողոքներից հրաժարվելու կոչով: Այնուամենայնիվ, պատրիարքի կոչում կարևորագույն նրբերանգներ կան:

Նախ և առաջ նա հայտարարել է, որ քանի դեռ եկեղեցին չի մասնակցում քննարկումներին, և կան հնարավորություններ ադրբեջանական կողմի հետ հարաբերությունների կարգավորման համար, պետք չէ կոպիտ հայտարարություններ ու գործողություններ կատարել: Երկրորդ՝ նա կոչ է արել Վրաստանի և Ադրբեջանի իշխանություններին արդարության հաստատման համար ակտիվացնել ինտենսիվ երկխոսությունը: Երրորդն այն է, որ, ըստ պատրիարքի, «մեկ այլ ուժ ուզում է ստեղծել շատ լուրջ խնդիրներ, որին ցավոք աջակցում են ինչպես մի, այնպես էլ մյուս երկրում, բայց պետք չէ ենթարկվել սադրանքների»: Ճիշտ է, չկա հստակություն, թե որն է «այլ ուժը» և որ երկրներում է այն «աջակցություն գտնում»: Այնուամենայնիվ, արձանագրենք, որ նման հայտարարությունները հենց այնպես չեն հնչեցվում, հատկապես, երբ նշվում է, որ «լարվածության օջախի ստեղծումը պետք է անընդունելի լինի ադրբեջանական կողմի համար»: Դրանից ելնելով՝ ակնհայտ է դառնում, որ Վրաստանը հրաժարվում է ճանաչել Դավիթ Գարեջի վանքի տարածքի ստատուս-քվոն և համարում է, որ այս համալիրի ամբողջ տարածքը պետք է լինի իր իրավասության տակ: Փոխարենը, Ադրբեջանին առաջարկվում է տարածքային զիջումներ սահմանի այլ հատվածների վրա: Բաքուն բացառում է նման հնարավորությունը` հաշվի առնելով այն, որ այդ վանքը իր պատմության մի մասն է: Եթե վրացիները պնդում են, որ այն ազգային քրիստոնեական սրբություն է, ապա ադրբեջանցիները հայտարարում են, որ վանքը պատկանում է տասներորդ դարից առաջ գոյություն ունեցող կովկասյան Ալբանիայի ժամանակաշրջանին, իսկ իրենք նրանց հետնորդներն են: Վրացի պատմաբանները համաձայն չեն և հայտարարում են, որ թուրք-ադրբեջանցիները ոչ մի կապ չունեն Կովկասյան Ալբանիայի հետ, և նրանք հայտնվել են տարածաշրջանում միայն 11րդ դարում: Ներկա իրավիճակը արդեն սկսել է մտահոգություն առաջացնել Վրաստանում բնակվող մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների շրջանում: Այս կապակցությամբ Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրեսի նախագահ Ալի Բաբաևը դիմել է երկու պետությունների իշխանություններին՝ խնդիրը լուծելու խնդրանքով: Ընդ որում, նա, ի տարբերություն պաշտոնական Բաքվի, կարծում է, որ «Դավիթ Գարեջին ուղղափառ ժառանգության հուշարձան է, որի 99% -ը գտնվում է Վրաստանի տարածքում, և այն Վրաստանի պատմական ժառանգության սեփականությունն է»: Նման դիրքորոշումը բացատրելը պարզ է: Բաքվում լավ տեղեկացված են, որ վրացական իշխանությունները առայժմ դեռ ոչ բարձրաձայն, բայց իրապես քարոզում են այն կարծիքը, որ Վրաստանի ադրբեջանական բնակչությունը «եկվոր» է, խնդիրներ ունի մայրենի լեզվով լիարժեք կրթություն ստանալու հարցում, հասարակության տարբեր ոլորտներում չունի ներկայացվածություն և այլն: Ավելին,ամեն ինչ ցույց է տալիս, որ Թբիլիսին չի ցանկանում էթնիկ ադրբեջանական համայնքների ամրապնդումը: Վրացի քաղաքական գործիչները փորձում են նվազեցնել մեկ ազգի ներկայացուցիչների՝ միևնույն տարածքում կոմպակտ բնակվելը: Սա Վրաստանի իշխանությունների խտրական քաղաքականությունը խթանող հիմնական գործոններից մեկն է Բորչալիում (Բորչալի շրջանում բնակվում են ադրբեջանցիներ, այն այժմ հանդիսանում է Քվեմո Քարթլիի շրջանի մի մասը): Ըստ որոշ կարծիքների, Բորչալին կասկածվում է Թբիլիսիից «հնարավոր անջատողականության» մեջ: Թբիլիսին հիշում է, թե ինչ խնդիրներ են առաջացել Բորչալիի պատճառով 19181919 թվականներին, երբ Բորչալին հայտարարեց «Գարապապագ» անկախ պետության ստեղծման մասին, ընդ որում, այն որոշել էր միավորվել ոչ թե Ադրբեջանի, այլ, այպես կոչված, Արազ-թրքական Հանրապետության հետ, որը ներառում էր Նախիջևանի, Արաքս գետի ավազանի Սուրմալուի և Կարսի Հանրապետության հողերը՝ ներառյալ Ախալցխա-Ախալքալաք տարածքը: Սա այն պատմական կմախքն է, որը Դավիթ Գարեջի վանքի շուրջ պատմության հետագա սրացման դեպքում կարող է դուրս բերվել պահարանից: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես Բաքուն և Թբիլիսին, որը որոշակի ներքաղաքական ճնշման ներքո է, կփորձեն սահմանային գոտում լարվածությունը վերացնել: Ռազմավարական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ, վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին կարծում է, որ Թբիլիսին պետք է հրաժարվի «պատմական հուշարձանների և նախկինում Վրաստանին պատկանող հողատարածքների հետ կապված խնդիրները արգելքի տակ պահելու» իր քաղաքականությունից:

Նրա խոսքերով, «Դավիթ Գարեջի համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի վրա ազդել են շահագրգիռ քաղաքական ուժերը, սակայն կոնկրետ քաղաքական ուժերի ազդեցությունը հստակ չի երևում:

Կովկասի փորձագետ Մամուկա Արեշիձեն կարծում է, որ ներկայումս «եռման կետը և այս հարցի ճգնաժամը Վրաստանում անցել է», բայց «ապագայում նոր դժգոհություններ կարող են սկսվել, եթե այդ խնդրի մասին երկար ժամանակ չխոսվի, և իրավիճակից կարող են օգտվել նրանք, ում ձեռնտու է Հարավային Կովկասում շարունակական առճակատման առկայությունը»: Իսկ ո՞ւմ է դա պետք:

Կամո Խաչիկյան