Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Economy

Տիգրան Խաչատրյանը եւ Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցության հարցերը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է պատվիրակությանը եւ նշել, որ նախորդող քննարկումները եղել են խիստ արդյունավետ եւ օրակարգում ներառված հարցերը դրանց շարունակությունն են։

Վասիլիս Մարագոսը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ արտահերթ ընտրությունները, նոր պայմաններ են ստեղծում ցանկալի արդյունքներին հասնելու համար։ «Այս ակնհայտ առավելություններն անհրաժեշտ է կապիտալիզացնել եւ օգտագործել, քանի որ ներդրողների կողմից, իսկապես, կա հետաքրքրվածություն։ Եվրամիությունն, իր հերթին, պատրաստակամ է աջակցել իրականացվող բարեփոխումներին», - նշել է նա:

Նախարար Խաչատրյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է ներդրողների համաժողով կազմակերպելու հեռանկարը, որն, ըստ կողմերի՝ կարող է երկխոսության եւ առաջարկությունների ներկայացման արդյունավետ հարթակ դառնալ՝ հնարավորություն ընձեռելով նպատակներից անցնելու գործնական քայլերի։ Անդրադարձ է եղել նաեւ համաժողովի անցկացման հետ կապված այլ հարցերի։

Տիգրան Խաչատրյանը եւ Վասիլիս Մարագոսը քննարկել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից պատրաստվող վերլուծությունը Հայաստանի տնտեսության ոլորտների կառուցվածքի վերաբերյալ, որի հիման վրա կկազմվի ներդրումների կարիքների ուղեցույց՝ բարեփոխումներ իրականացնելու նպատակով։

Նախարար Խաչատրյանը նշել է, որ խիստ կարեւոր են մեծ փորձառություն ունեցող պրոֆեսիոնալ այդ կառույցի դիտարկումները առկա իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի կառավարության ծրագրով ամրագրվելիք գերակա ուղղությունների շուրջ առաջիկա քննարկումները եւ ձեռնարկվելիք միջոցառումները։

Նախարարը կարեւորել եւ գնահատել է Եվրամիության կողմից տրամադրվող եւ՛ տեխնիկական եւ՛ բյուջետային աջակցության գործընթացը եւ հայտնել, որ այն շարունակում է մնալ ՀՀ-ԵՄ համագործակցության կարեւոր բաղդրիչը. ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով կշարունակվեն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ինչպես նախկինում սկսված բարեփոխումները, այնպես էլ կնախաձեռնվեն նոր՝ արդիական եւ իրավիճակին համահունչ բարեփոխումներ:

ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը կարեւոր դեր ունի ԵՄ տարեկան գործողությունների ծրագրերի ներքո ընթացող գործընթացների համակարգման եւ ապահովման հարցում, եւ ԵՄ կողմն ակնկալում է ծրագրերի վերջնական հաստատման ընթացակարգերի վերանայում, պարզեցում եւ արագացում:

ԵՄ պատվիրակները տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի հետ քննարկել են նաեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ EU for Business ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվող նախագծերին վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ենթակառուցվածքների ծրագրերին առնչվող հարցերին