Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Վերելակների փոխարինման գործընթացի համար կպահանջվի շուրջ 2 տարի.հարցում

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, մեկնաբանելով Երևանի բյուջեի նախագծով նախատեսված քաղաքապետարանի գործողությունների առաջնահերթությունները և մոտեցումները, նշել էր. «Վերելակային ֆոնդի պահպանման ծախսերը մի բան են, մի այլ բան է վերազինման և նորացման ֆոնդը: Մենք նվազեցրել ենք վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերը: Այս ֆոնդն ուռճացված էր առնվազն 3 անգամ: Պահպանման ու շահագործման աշխատանքները, պարզ է, որ շատ ավելի էժան կարելի էր ձեռք բերել, քան արվել է: Վերելակային ֆոնդի կրճատման արդյունքում աշխատանքների և շահագործման ծավալ չի փոխվել ու չի փոխվելու:

Եթե որևէ պահի պարզվի, որ վերելակային ֆոնդի շահագործումն ունի նոր միջոցների կարիք, քան մենք պլանավորել ենք, այդ միջոցները կան: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ Երևան քաղաքն ունի բավարար ֆինանսական միջոցներ, որ առաջին անհրաժեշտության հոգսերը հոգա:

Պետք է շեշտեմ, որ այսօր աշխատանքներ ենք տանում վերելակների փոխարինման ծրագրի ուղղությամբ, որի արդյունքում հին վերելակ քաղաքում չի մնալու: Ծրագիրն իրականացվելու է մունիցիպալ պարտատոմսերի թողարկմամբ: Սա աննախադեպ պրոյեկտ է լինելու ոչ միայն մեր երկրի համար, այլև տարածաշրջանում որևէ քաղաքապետարան նման ծրագիր չի իրականացրել»:

Հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն խնդրելով պարզաբանել.

1. Ի՞նչ ասել է մունիցիպալ պարտատոմսեր, և ինչպե՞ս է իրականացվելու դրանց տեղաբաշխումը, ի՞նչ սկզբունքով են դրանք գործելու: Արդյո՞ք դրանով վերելակների փոխարինման գործընթացի վրա ծախսվող գումարը կրկին չի դրվելու բազմաբնակարանների բնակիչների վրա:

2.Եթե ասվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում քաղաքում այլևս հին վերելակներ չեն մնա, ապա խոսքը ի՞նչ ժամկետների մասին է: Այսինքն, ե՞րբ է նախատեսվում սկսել և ավարտել այդ գործընթացը:

3.Ինչպե՞ս են որոշվելու առաջնահերթությունները՝ ըստ շահագործման տարիների քանակի՞, թե՞ այլ սկզբունքով:

4. Ընդհանրապես, ներկայում քանի՞ վերելակ կա Երևանում, և դրանցից քանի՞սն ունեն ամբողջապես փոխելու կարիք:

Երեկ ստացել ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը, ուր մասնավորաբար նշված է. «Ի պատասխան Ձեր հարցման առաջին կետի՝ տեղեկացնում ենք, որ մունիցիպալ պարտատոմսերը համայնքների կողմից թողարկվող պարտատոմսեր են, որոնք համայնքի լրացուցիչ նպատակներով լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման աղբյուր են հանդիսանում: Դրանք ծառայում են որպես այլընտրանք վարկային միջոցներին: Դրանց տեղաբաշխումը իրականացվում է շուկայում՝ մասնագիտացված տեղաբաշխողների միջոցով: Այս պահին դեռևս քննարկման փուլում է, թե վերելակների փոխարինման գործընթացի ֆինանսավորման համար ինչպիսի եղանակ կընտրվի:

Ձեր հարցման 2–րդ կետի վերաբերյալ նշենք, որ վերելակների փոխարինման գործընթացի համար դրա մեկնարկից սկսած կպահանջվի շուրջ 2 տարի:

Վերելակների փոխարինման առաջնահերթությունը որևէ սկզբունքով դեռևս որոշված չէ: Նաև տեղեկացնենք, որ մայրաքաղաքում ներկայումս կա շուրջ 4200 վերելակ:

Նախնական գնահատականներով, փոխարինման կարիք կունենա 3500–ը: Այս ցուցակները լրացուցիչ ճշգրտման կարիք կունենան վերելակների փոխարինման նախագծի մշակման ընթացքում»: