Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
Socity

Անլուծելի հարցեր չկան, լավ աշխատել է հարկավոր.

Երկրի անվտանգության համար բացառիկ նշանակություն ունեցող, բայց երկար տարիներ չլուծվող մեկ հարց ևս կարելի է լուծված համարել: Ու թեև 2015 թվականին կառավարության կողմից հաստատվել էր «Այրում–Ջիլիզա» սահմանային հսկիչ անցակետ կառուցելու ծրագիրը, սակայն նախորդ իշխանությունների օրոք այն կյանքի կոչել այդպես էլ չէր հաջողվել: Իշխանափոխությունից հետո, սակայն, այս հարցը առաջնայիններից էր, որը կյանքի կոչվեց և կարճ ժամանակում հիմքից կառուցվեց սահմանային հսկիչ անցակետ, որը համապատասխանում է պահանջվող բոլոր չափանիշներին և, բացի այդ, կարող է այլ հարցեր նույնպես կարգավորել:

 

«Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» 2015 թվականի մայիսի 21–ի համաձայնագրով և ՀՀ ԵՏՄ անդամակցության Ճանապարհային քարտեզով նախատեսված է, որ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցառումների շրջանակներում այսուհետ հնարավոր է երկաթգծի վրա գտնվող բեռի ֆիտոսանիտարական վերահսկողություն իրականացնել»,– ասաց ՀՀ ԿԱ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Շինարարները հոգ են տարել, որպեսզի շինությունը հարմար լինի կայարանամերձ հատվածում աշխատելու և տեղում ներկրվող սննդամթերքից նմուշառում իրականացնելու և փորձաքննության ենթարկելու համար: Շինությունն ունի բարձր սեյսմակայունություն, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ հետագայում կառույցի պահպանման հարցում որևէ լրացուցիչ խնդիր չծագի:

 

Կարճ ասած՝ կարելի է արձանագրել, որ ոչ միայն նախորդ իշխանությունների օրոք սկսված ու չավարտված՝ երկրի անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակության հարց է լուծվել, այլ երկրի ու բոլորիս համար մի կարևորագույն խնդիր, որի բացակայությունն անցած 30 երկար ու ձիգ տարիներին թույլ չէր տալիս երկաթգծով ներկրվող ապրանքը հենց սահմանին մանրակրկիտ բուսասանիտարական լաբորատոր փորձաքննության ենթարկել:

Սահմանային այս հսկիչ կետի կառուցման ֆինանսական ծախսերը հոգացել է ՌԴ–ի կառավարությունը ԵԱՏՄ անդամ երկրներին ֆինանսատնտեսական օգնություն տրամադրելու ընդհանուր ծրագրի շրջանակներում: «Իրականացված ծրագիրը երկար ժամանակ կյանքի չէր կոչվում, քանի որ փաստաթղթային ձևակերպումները ավարտին չէին հասցնում, ինչի պատճառով շինարարությունը սկսելու հնարավորություն չկար: Իմ նշանակումից մի քանի օր հետո մեկնեցի Մոսկվա և ստորագրեցի այդ պայմանագիրը: Փաստորեն, այս կարճ ժամանակահատվածում զրոյական վիճակից ստացանք այն ամենն, ինչ անհրաժեշտ էր, և հիմա կարող ենք ասել, որ երկաթուղուն կից սահմանային անցակետում սահմանված պահանջներին համապատասխանող սանիտարական, բուսասանիտարական սահմանային ստուգում իրականացնելու լաբորատորիա ունենք, ինչը շատ կարևոր ձեռքբերում է»,– ասաց Գ. Ավետիսյանը:

 

 

Այս սահմանային անցակետերում երկաթգծով ներկրվող բեռից բացի հնարավորություն կա բեռնատար մեքենաներով ներկրված բեռի զննություն նույնպես իրականացնել: Ներկրողներն այլևս հնարավորություն կունենան ոչ թե կիլոմետրեր կտրել, ներկրված բեռի նմուշը Երևանում փորձաքննության ենթարկելու համար, այլ նմուշների ստուգումը տեղում իրականացնել, վնասատուներին տեղում վնասազերծել և ապա շարունակել ճանապարհը: Նման հնարավորությունը թույլ կտա նաև այլ մաքսակետերում բեռնատարների կուտակումները բացառել:

 

«Այսուհետ հնարավորություն ունենք սկսած տնկիներից, վերջացրած տախտակներով, որոնք երկաթուղով մտնում են մեր երկիր, տեղում տեսչական ստուգում և վերահսկողություն իրականացնել և նոր միայն բեռը բաց թողնել: Այսինքն, կարելի է ասել, որ բոլոր պայմանները ստեղծված են ոչ միայն երկաթգծի վրա, այլև մեքենաներով ներկրվող ապրանքի սահմանային կատարյալ վերահսկողություն իրականացնելու համար»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Ի դեպ, ծրագրի իրականացման վրա ծախսվել է 220 մլն ռուսական ռուբլի, որը տրամադրել է Ռուսաստանի կառավարությունը: Այսինքն, սահմանային անցակետի վրա ծախսված գումարը ոչ թե լրացուցիչ ֆինանսական բեռ է ավելացնելու Հայաստանի կառավարության ուսերին, այլ ամողջությամբ տրամադրվել է Ռուսաստանի կառավարության կողմից:

 

Ռուսաստանի «Ռոսգրանստրոյ» ընկերության շինարարական բաժանմունքի ղեկավարի տեղակալ Իգոր Բոբովսկին, խոսելով շինության՝ ստանդարտներին համապատասխանելու մասին, նշեց, որ կազմակերպությունը ՌԴ տարածքում նման կառույցներ հիմնելու հարուստ փորձ ունի, իսկ հայաստանյան անցակետն իրոք բավարարում է ԵԱՏՄ մաքսային անցակետի համար սահմանված բոլոր պահանջվող չափանիշներին:

«Ասեմ ավելին, որ եթե Հայաստան մուտք գործի ամբողջությամբ վնասատուներով վարակված ապրանք, ապա այս անցակետը հնարավորություն կտա ամբողջ բեռը վնասազերծել և հանրապետություն ներկրել ամբողջությամբ վարակազերծված ապրանք: Մեր կազմակերպության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն այս նախագիծը կյանքի կոչելու, աշխարհագրական առանձնահատկություններից ելնելով՝ ՌԴ–ից բավականին հեռավորության վրա գտնվող այս վայրում նման լաբորատոր վերահսկողություն իրականացնելու հնարավորություն ունեցող նման բարձրորակ անցակետ կառուցելուն օժանդակելու համար: Ցանկանում եմ նաև նշել, որ հայաստանյան շինարարական կազմակերպությունն իր հերթին ապահովեց պրոֆեսիոնալ բարձր մակարդակ և կարողացավ այս ընթացքում անխափան աշխատել: Հույս ունեմ, որ հետայսու նույնպես մենք կկարողանանք արդյունավետ համագործակցել»,– ասաց Ի. Պոբովսկին:

 

«Սմարթ» ընկերության գործադիր տնօրեն Արսեն Առաքելյանը, ով ապրում և աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում, նշեց, որ սննդամթերքի անվտանգությունն ամենակարևորագույն հարցերից մեկն է, ինչը չի կարելի աչքաթող անել: Նման լաբորատոր– անցակետեր կառուցելու հարուստ փորձ ունեցող ընկերության ղեկավարի խոսքով, «Այրում–Ջիլիզա» սահմանային լաբորատոր– հսկիչ անցակետն իր հնարավորություններով լավագույններից է համարվում:

«Անկեղծորեն պետք է ասեմ, որ Երևանին մոտ կամ Այրում կայանի հարևանությամբ որևէ շինություն կառուցելը բավականին տարբեր հասկացություններ են: Օրինակ, շինանյութ հասցնելն անգամ լուրջ խնդիր էր, բայց ինչ վերաբերում է որակին, ապա ուրախությամբ պետք է նշեմ, որ հայկական ընկերության կողմից կառուցած այս շինությունը համապատասխանում է Հայաստանում գործող բոլոր պահանջներին: Այսինքն, կարող ենք ասել, որ այսպիսով Հայաստանում կառուցված սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացման սահմանային այս անցակետը համապատասխանում է ԵԱՏՄ տարածքում գործող այն բարձր ստանդարտներին, ինչպիսին, որ գործում է ՌԴ–ում»,– ասաց Ա. Առաքելյանը: