Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBank
Socity

Ամուլսարի «թակարդը», ծրագրերի ու ռեալ կյանքի միջև տարբերությունը. ինչպիսի՞ն էր բնապահպանական տարին.

Բնապահպանությունն այս տարի ևս ամենաքննարկվող ոլորտների շարքում էր: Քաղաքական բուռն զարգացումները ոչ միայն չստվերեցին այս ոլորտում առկա խնդիրները, այլև դրանք նոր լույսի ներքո երևացին: Բնապահպան Կարինե Դանիել յանն 2018թ.– ին մի շարք միտումներ է արձանագրել: Ոլորտում, այդուհանդերձ, այս տարվա ու այս պահի ամենակարևոր խնդիրն, ըստ բնապահպանի, շարունակում է մնալ Ամուլսարի հանքը:

«Այս հարցն այն թակարդն է, որում հայտնվել է երկիրը: Շատ դժվար է միանշանակ լուծում գտնելը: Այն, որ չի կարելի այնտեղ հանքարդյունաբերություն զարգացնել, միանշանակ է. վտանգները շատ մեծ են թե՛ Սևանի, թե՛ Ջերմուկի և թե՛ շրջակա բնակավայրերի ու բնության համար: Այդուհանդերձ՝ երկար ժամանակ է անցել, այդ կազմակերպությունը բավականին գումարներ է ծախսել և սոցիալական ծրագրեր իրականացրել: Ակնհայտ է, որ այս պարագայում կդիմի միջազգային դատարան, և Հայաստանը տույժերի առաջ կկանգնի: Իրականում նախորդ կառավարությունը մեծ դժվարության առջև է կանգնեցրել: Խնդիրը քննարկվել է դեռ նախորդ կառավարության ներկայացուցիչների հետ, հանդիպումներից մեկի ժամանակ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց՝ արդեն ուշ է: Հիմա առավել ևս ուշ է, իսկ լուծումները պետք է գտնվեն, բայց, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպե՞ս պետք է առաջնորդվել»,–oragir.site-ի հետ զրույցում ասաց բնապահպանը:
Կ. Դանիել յանը մի դրական հանգամանք է արձանագրել՝ կապված անտառների հետ. «ՄԱԿ–ի զարգացման ծրագրի աջակցությամբ անտառների հետ կապված շատ լավ նոր ծրագիր է իրականացվում, որտեղ ընդգրկված են մեր լավագույն անկախ փորձագետները, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչներ: Ես հույսեր եմ կապում այդ ծրագրի հետ»:

Նա միաժամանակ շեշտեց՝ լավ ծրագրերը շատ են, բայց հարցն այլ դաշտում է. «Օրինակ՝ Սևանի, ինչպես նաև թափոնների հետ կապված բոլոր ծրագրերը մշակված են, օրենքներ ևս կան, խնդիրն այն է, որ դրանք չեն իրականացվում: Սևանի հետ կապված ունենք ծրագրեր, թե ինչպես պետք է մշակել ափամերձ տարածքները, ջրի որակն ինչպիսին պետք է լինի, բայց այս տարի լճի այնպիսի մասշտաբի ծաղկում ունեցանք, որը երբևիցե չէինք ունեցել: Մեծ հաշվով՝ այստեղ մենք մեր ծրագրերի, պլանների ու ռեալ կյանքի միջև տարբերություն ունենք: Սա է մեր հիմնական խնդիրը: Եթե նայենք օրենքներին, պլաններին, ծրագրերին, ապա կարող ենք ասել, որ շատ դրական շարժեր ունենք, եթե ռեալ վիճակին, ապա հակառակն է»:

Կ. Դանիել յանն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, երկու կարևոր խնդիր է առանձնացնում՝ Սևանի հիմնախնդիր և հանքարդյունաբերություն. «Պետք է վերականգնել նախագահին առընթեր՝ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը: Իսկ հանքարդյունաբերությունը Հայաստանում ամենամեծ խնդիրն է, որն ուղղակի թունավորում է

շրջական միջավայրը և ազդում մարդկանց առողջության վրա»:

Կարինե Դանիել յանը հիշեցրեց օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած այն քննարկումը, որի ժամանակ անդրադարձ էր կատարվել նաև ՀՀ–ում քաղցկեղի դեմ պայքարին, հիվանդության բարձր տոկոսին:

«Իմ խորին համոզմամբ՝ հետևանքը շրջակա միջավայրի բացասական ազդեցությունն է: Մենք մեծ ուսումնասիրություն ենք արել այն մասին, թե որո՞նք են ՀՀ–ում այն ռիսկային գոտիները, որոնք կարող են ազդել առողջության վրա: Եվ, իհարկե, դուրս ենք եկել հանքարդյունաբերության վրա: Նախորդ իշխանությունները չընդունեցին այդ արդյունքները, առողջապահության նախարարությունից ասացին՝ «մեզ մոտ ամեն ինչ լավ է», և չկան հիմնավորումներ, թե ծանր մետաղներն են ազդում մարդկանց առողջության վրա: Ստացվում է՝ ամբողջ աշխարհում ազդում են, Հայաստանում՝ ոչ: Հիմա հույս ունեմ, որ մոտեցումը կփոխվի, իսկ մեզ կհաջողվի ցույց տալ, որ առաջին պլանում շրջակա միջավայրի՝ հատկապես ծանր մետաղների, բաց հանքերի, պոչամբարների ազդեցությունն է: Ամենամտահոգիչ իրավիճակը Սյունիքում և Լոռիում է: Հույս ունեմ, որ վերաբերմունքի փոփոխություն կլինի»,–ասաց նա՝ ընդգծելով, որ լինելով Հանրային խորհրդի էկոլոգիական հանձնաժողովի նախագահ՝ իրեն կհաջողվի նաև այդ խողովակով բարձրաձայնել նշված հարցերի մասին:

Որպես դրական միտում՝ նա խոսեց նաև մտավորականների խորհրդի կողմից ուղարկված նամակի արդյունքների մասին: Նա նշեց, որ նամակն ուղարկել են բնապահպանության նախարարությանը, առողջապահության մասնագետներին և վարչապետի պաշտոնակատարին. «Առաջարկել էինք զարգացման ուղղություններից հանել հանքարդյունաբերությունը: Առաջարկել էինք նաև գոնե ժամանակավորապես դադարեցնել մետաղային հանքերին նոր լիցենզիա տալու գործընթացը, ինչպես նաև հատուկ հանձնաժողով ստեղծել, ուսումնասիրել հիմնահարցը: Նշված հարցերը, կարծես, լուծման իրենց ճանապարհը հարթել են: Հանքարդյունաբերությունը փոխարինվել է նոր բարձր տեխնոլոգիաների մշակմամբ, որն ընդունելի է մեր կողմից, տեսնենք, թե ռեալ կյանքում ինչպես կարտացոլվի: Հանձնաժողովը ևս ստեղծված է, մեծ հաշվով՝ մենք որոշակի արդյունքներ տեսանք»: