Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Politics

«Երբ թելադրողը մթնոլորտն է, պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում»

Քաղաքական բուռն զարգացումներով լի 2018 թվականի ավարտն ուղեկցվում է ոչ պակաս բուռն քննարկումներով: Տարին ամփոփվում է օպտիմալացման նախագծի շուրջ առկա բանավեճերով: «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը, ամփոփելով քաղաքական տարին, նախ անդրադարձավ վերոնշյալ նախագծին. «Ունենք մի իրավիճակ, երբ ընտրություններից հետո իշխող ուժը՝ հանձին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, հայտարարում է, որ նախարարություններն օպտիմալացվում են: Ինքնին գաղափարը լավն է, հատկապես այն պարագայում, երբ դրա արդյունքում քո աշխատանքն ավելի արդյունավետ ես անում: Բայց երբ օպտիմալացնում ես ինչ–որ չափով ֆինանսներ տնտեսելու և թիմի ներսում վերաբաշխումներ անելու համար, դա շատ վատ հետևանքներ է ունենալու: Բացի այդ, մենք նախորդ իշխանության ժամանակ քննադատում էինք, ասում, որ կան սուպերնախարարություններ, բայց այս պահին գնում ենք նույն ճանապարհով՝ ստեղծում ենք սուպերնախարարություններ, սուպերնախարար»,– Մեր հետ զրույցում ասաց Ա. Պողոսյանը՝ նշելով, որ 8 ամսվա ընթացքում չի եղել մի գերատեսչություն, որն արդյունավետ է աշխատել, ծրագրեր է ներկայացրել և ինչ– որ ռեֆորմներ է իրականացրել:

«Այս պահին իշխանության կողմից ամանորյա անակնկալներ ունենք, ըստ որի՝ մարդիկ փաստացի կանգնած են գործազրկության շեմին: Բացի այդ, նախագիծը չի դրվել հանրային քննարկման՝ մասնագիտական մոտեցում չկա: Թիմի ներսում մեկ–երկուսը որոշել են, որ պետք է օպտիմալացվի, և սկսել են այդ գործընթացը»,–նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ մարդկանց այս պահին պետական ապարատից դուրս թողնելն անտրամաբանական է:

Աղվան Պողոսյանը քաղաքական տարին, ընդհանուր առմամբ, բավականին բուռն է որակում: «2018թ. մեր անկախ պետականության մեջ յուրատեսակ էր: Եղավ իշխանափոխություն, իսկ ժողովուրդը հավատով էր լցված, հավատում էր, որ իր կյանքում բան է փոխվելու, քանի որ արդեն մերժել էր հին համակարգը: Իսկ փաստացի ի՞նչ ունենք 8 ամիս հետո: Նախկինում բողոքում էինք, որ գնաճ կա, անարդարություն կա, դատական համակարգն անկախ չէ, մեր արտաքին պարտքն աճում է, որովհետև կան թալանչիներ: Հիմա մենք շարունակում ենք նախորդը, բայց ավելի վատ տարբերակով: Այսինքն՝ եկել է մի պահ, երբ քաղաքական կոնտեքստում մենք համադրություն ենք դնում՝ նախո՞րդ, թե՞ ներկա իշխանությունն էր լավ: Երբ թելադրողը մթնոլորտն է, ինքնին պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում: Կան խնդիրներ, տնտեսությունը վատ վիճակում է, ունենք նաև արտաքին մարտահրավերներ, իսկ այդ մարդիկ չունեն տեսլական, իրենք չեն ներկայացնում առաջիկա 1, 2, 3 տարվա ինչ–որ ծրագիր, որով պետք է առաջնորդվեն: Օրվա կուրսով ինչ–որ իշխանություն է, իրենք իրենց որոշումներ են կայացնում, վերաբաշխումներ անում և այլն: Տարօրինակ իրավիճակ է, և վստահ եմ, որ ինչ–որ փուլից այն «պայթելու» է, որովհետև հասարակության մեջ գործող իշխանության նկատմամբ արդեն իսկ զայրույթ կա. մարդիկ իշխանության են եկել մի քանի կոդերով, որոնց թվում են աշխատավարձերի բարձրացումը, սոցիալական պայմանների բարելավումը և այլն: Բայց ավելի քան 8 ամիս է՝ ոչինչ չի փոխվել: Էլ չասեմ, որ առաջիկայում կարող է նաև գազի գինը թանկանալ»,– նշեց նա:

Աղվան Պողոսյանը շեշտեց՝ չի դասվում այն մարդկանց շարքին, որոնք 1–2 ամսվա ընթացքում պահանջելու են համակարգային փոփոխություններ. «Ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեսլական չունի: Մարդիկ իրավիճակին չեն տիրապետում, զարգացման ծրագիր չունեն, չկա որևիցե ուժ, հանձին «Իմ քայլը» դաշինքի, որը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դիրքորոշում կներկայացնի: Այդ մարդիկ չունեն դիրքորոշում նաև տնտեսության վերաբերյալ»:

Իսկ թե իրավիճակը շտկելու առումով ի՞նչ կտա 2019 թվականը, ի՞նչ է պետք պայթյունավտանգ իրավիճակից խուսափելու համար, Ա. Պողոսյանն ընդգծեց. «ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ունենք միանձնյա իշխանություն, կուտակված խնդիրներ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Կա պատասխանատվության մեծ չափաբաժին: Որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա մարդկանց մոտ երկրի զարգացման առումով տպավորություն թողնել, պետք է կտրուկ քայլերի գնա: Մարդիկ նոր իշխանություններից ակնկալիք ունեն, ըստ որի՝ իրենց կյանքում բան պետք է փոխվի: Իսկ այսօր իշխանությունն այդ քայլերը չունի: Երբ հասարակությունը մի քանի ամիս հետո կհասկանա, որ այս իշխանությունը մարտահրավերների նկատմամբ ադեկվատ չէ, արդեն կլինեն տարբեր օջախային պայքարներ: Երբ ԱԺ– ում ներկայացված ընդդիմություն չունենք, ամեն ինչ ձևավորվում է դրսում: Ես չգիտեմ, թե ինչ պետք է անի Ն. Փաշինյանը, բայց ուսումնասիրելով նրա իշխանության 7–8 ամիսները՝ հասկանում եմ, որ նրանք իրավիճակին չեն տիրապետում»:

Նա շեշտեց, որ եթե նախկինում ասվում էր, թե հակահեղափոխություն կա, ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն են խանգարում, ապա հիմա խանգարող որևէ հանգամանք չկա. «Հանրությունը վստահության քվե է տվել նրանց, և իրենք պարտավորված են այդ քվեն վերածել կոնկրետ արդյունքի: Եթե Ն. Փաշինյանը խորհրդարանում իրական այլընտրանք ունենար, մենք հակակշիռների մեխանիզմ և այլ պատկեր կունենայինք: Բայց ունենք մի իրավիճակ, որտեղ ընդդիմությունն էլ պետք է լինի Ն. Փաշինյանը, օրենսդիրում պետք է լինի Ն. Փաշինյանը, գործադիրում էլ: Նա պետականամետ մոտեցմամբ, ռեֆորմներ իրականացնող թիմ չունի, և ստացվում է մի վիճակ, որտեղ Ն. Փաշինյանն ամբողջովին վերցրել է պատասխանատվություն, ըստ որի՝ ինչ–որ «X» փուլից հետո հանրության առաջ պետք է հաշվետու լինի: Բայց մոռանում ենք, որ նախկինում ժողովուրդը փոփոխություններ իրականացնելու շանս է տվել տարբեր քաղաքական ուժերի և գործիչների: Հիմա շանսը Նիկոլ Փաշինյանին է տրվել՝ այսինքն՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում: Թե որքանով կստացվի նրա մոտ, ժամանակի խնդիր է, բայց որ հանրությունն արդեն պահանջատեր է, դա քննարկման ենթակա չէ»: