Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Երկակի ստանդարտներ. իշխանությունը՝ փողոցային դժգոհության դեմ հանդիման.

Իշխանափոխությունից հետո բավական ակտիվացել են տարատեսական սոցիալական դժգոհության դրսևորումները, լինեն դրանք գործադուլ, Կաթողիկոսի, գյուղապետի հրաժարականի պահանջ, թե մեկ այլ բան: Մի կողմից հասկանալի էր, որ երկրում կուտակված խնդիրները իշխանափոխությամբ չէին ավարտվելու և նույնիսկ համաժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ավելի լոկալ մակարդակով դուրս էին սպրդելու դժգոհության նոր դրսևորումներ: Մեկ այլ կողմից էլ, պետք էր հեղափոխության համաժողովրդականության հանգամանքը դառնար մեկնակետ, որպեսզի իշխանությունը դուրս հաներ խնդիրների լուծումը պերմանենտ դժգոհությունների ցիկլից՝ դրանք տեղափոխելով ավելի համակարգային հուն:

Այս իմաստով իշխանությունը որոշակի կաշկանդվածություն ունի, քանի որ գալով իշխանության փողոցային շարժման միջոցով՝ դժվար է մարդկանց նախատել նույն բանի համար: Մյուս կողմից էլ այդ փողոցային զանազան ակցիաները կաթվածահար են անում նոր իշխանությունների առանց այդ էլ բարդ աշխատանքը: Ինչ–որ պահից Փաշինյանն, ամեն դեպքում, փորձեց խնդրի լուծում առաջարկել՝ հորդորելով, օրինակ, գյուղապետի հրաժարական պահանջողներին ապահովել գոնե գյուղի բնակչության կեսի ստորագրությունները ու ուղարկել իրենց:

Ինչպես տեսանք, սակայն, նույնիսկ ընտրություններից հետո փողոցային տարբեր դրսևորումները չեն պակասել: Ավելին, եթե սկզբում այդ դրսևորումները կրում էին հեղափոխության իներցիան, հիմա դրանք առաջանում են արդեն ընթացիկ պրոցեսների արդյունքում: Օրինակ Էջմիածնում և գլխավոր դատախազության մոտ Մանվել Գրիգորյանի կալանքից ազատման դեմ բողոքի ցույցերը: Կամ օպտիմալացման վտանգի առջև հայտնված գերատեսչությունների աշխատողների ակցիան: Այսինքն, փաստացի ունենք առնվազն երեք մոտիվ, որոնք փողոցում ու հրապարակներում տարատեսակ ակցիաների հնարավորությունը բարձրացնում են: Կուտակված ահռելի դժգոհություններ, հեղափոխության իներցիա, ընթացիկ խնդիրներ: Ընդ որում, սա՝ իշխանության ահռելի լեգիտիմության պայմաններում, ինչը արդեն իսկ տարօրինակ է: Տարօրինակ այն առումով, որ մի կողմից կան բազմաթիվ դժգոհության դրսևորումներ, թեկուզև ոչ ուղղակի հասցեագրված իշխանությանը, մյուս կողմից կա բավական մեծ լեգիտիմություն: Խնդիրը հետևաբար կամ հանրային տրամադրությունների և ընտրության արդյունքների որոշակի անհամատեղելիությունն է, կամ էլ փողոցային պայքարի՝ որպես քաղաքական պայքարի հիմնական գործիքակազմի պոպուլյարիզացիան, որի «հաջողության» հեղինակները իշխանությունն ու Փաշինյանն են:

Գուցե ժամանակին փողոցն ու հրապարակը հռչակելով որպես քաղաքական հիմնական հարթակ՝ Փաշինյանն ու կողմնակիցները փորձում էին կարճատև, պահի քարոզչական ու քաղաքական խնդիրներ լուծել: Բայց փաստացի հիմա, երբ նրանք արդեն ամբողջական իմաստով իշխանություն են, փողոցը որպես քաղաքական թիվ մեկ հարթակ հռչակելը տալիս է իր պտուղները: Հետևաբար իշխանությունը վաղ թե ուշ պետք է բախվի այս խնդրին ու դիրքորոշում հայտնի:

Դիրքորոշումները, ցավոք, հակասական են: Մի դեպքում այդ դիրքորոշումն արդարացնում է ցուցարարների մոտիվացիան՝ դուրս գալ դատարանի որոշման դեմ, մեկ այլ դեպքում այդ դիրքորոշումը հեգնում է մշակույթի նախարարության աշխատակիցների հնարավոր գործադուլը: Երկակի ստանդարտները այս հարցում ավելի վտանգավոր են, քան նույնիսկ լռությունը, որովհետև փաստացի սկսում են փողոցին թելադրել իշխանության օրակարգ, սոցիալական դժգոհության մեջ դնել արհեստական չափանիշներ, որը վտանգ ունի ոչ միայն խլացնել իրական հնարավոր դժգոհությունը, որ չի համապատասխանում իշխանության օրակարգին, այլև դաշտ է բացում զանազան քաղաքական արկածախնդիրների համար, ովքեր գերազանցիկի պես կարող են յուրացնել իշխանության համար համակրելի դժգոհության ձևերն ու բովանդակությունը և դա դարձնեն, օրինակ, քաղաքական վերելքի կամ կոմերցիայի առարկա: