Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
Economy

Արգելքների գոտիավորումը փոխվում է, իսկ վերահսկողության մակարդակը շարունակում է աճել

Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով շարունակում են գործել ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից, որոնք այդ հիվանդությունների նկատմամբ ունեն «անապահով» կամ «անորոշ» կարգավիճակ:

2018 թվականի դեկտեմբերի 14–ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի, բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի, ինչպես նաև բոլոր տեսակի կենդանի թռչնի, թռչնամթերքի, հումքի՝ փետուր, աղվամազ, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:

Սակայն հարց է ծագում, թե շուկաներում և խանութներում վաճառվող ռուսական ծագման խոզի մսին և թռչնամսին, որի սպառումն, ի դեպ, բավականին մեծ է, այն որքանո՞վ է առնչվում: Պարզվում է, որ վերը նշված մսամթերքի և այլ ապրանքատեսակների ներմուծումը ՀՀ տարածք վաղուց է արգելվել, սակայն ժամանակ առ ժամանակ դրանց աշխարհագրությունն է փոխվում, ինչի մասին ռուսական պատկան մարմիններն իրազեկում են գործընկեր կազմակերպություններին, իսկ տեղական կառույցներն էլ` իրենց երկրի ներմուծողներին և սպառողներին:

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը,oragir.site -ի հետ զրույցում անդրադառնալով սահմանափակումներին, նշեց, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծվող մսատեսակների ուղեկցող փաստաթղթերում պարտադիր նշվում է, թե տվյալ խմբաքանակը որտեղ է արտադրվել, որ ընկերության կողմից: «ՍԱՏՄ–ն փոխել է գոտիավորումը, և եթե նախկինում որոշ շրջաններից չէր թույլատրվում մսամթերք ներկրել, ապա հիմա այլ գոտիների համար են արգելքները գործում: Այսինքն, այս պահին ծառայությունը թույլ չի տալիս հրապարակված շրջաններից մսամթերք ներմուծել: Ինչ վերաբերում է փաստաթղթավորմանը, ապա Ռուսաստանում այն էլեկտրոնային համակարգով է իրականացվում: Եվ երբ իրենք գոտիավորում են իրականացնում և վտանգավոր գոտիների անունները հրապարակում են, այդ վայրերից ուղեկցող փաստաթուղթ այլևս չի տրվում: Քանի որ փաստաթղթավորումը էլեկտրոնային եղանակով է իրականացվում, այդ իսկ պատճառով այլևս հնարավոր չէ արգելված վայրերից մսամթերք ներկրել և այլ գոտիներից ուղեկցող փաստաթուղթ ներկայացնել»,– ասաց Գ. Ավետիսյանը:
Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ թեև ԵԱՏՄ տարածքից Հայաստան ներկրվող մսամթերքը սահմանային վերահսկողություն չի անցնում, սակայն այս պահին սահմանին ուժեղացված հսկողություն է իրականացվում: Այսինքն, եթե խանութներում և շուկաներում ռուսական ծագման մսամթերք է վաճառվում, ապա պետք է հանգիստ լինել: Ինչ վերաբերում է ընդհանրապես անվտանգ մսամթերք ձեռք բերելուն, ապա դրա առաջին նախապայմանը մսամթերքը շուկաներից և խանութներից ձեռք բերելն է, իսկ բակերում և մեքենաների բեռնախցիկից վաճառվող միսը եղել և շարունակում է վտանգավոր համարվել:

«Ամենակարևոր բանը, որ սպառողը չպետք է անի, վաճառքի պատշաճ պայմաններին չհամապատասխանող վայրերից միս գնելն է: Չի կարելի մեքենաների բեռնախցիկից կամ փողոցից միս կամ մսամթերք գնել: Ձուկը նույնպես չի կարելի փողոցից գնել, որովհետև կենդանական ծագման սննդամթերքը բարձր ռիսկային է համարվում և արագ է փչանում: Ուստի անկախ եղանակից, այն պետք է սառնարանային պայմաններում պահվի: Օրինակ, եվրոպական երկրներում ձկնամթերքի շուկաները մինչև կեսօր են աշխատում: Այսինքն, գիշերվա ժամին շուկա բերված ձկները, որոնք մինչև կեսօր չեն սպառվում, պարզապես թափվում են: Շատ կարևոր է հիշել, որ փողոցից չի կարելի մսամթերք գնել»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Իսկ այն խոսակցությունները, թե Ամանորի կապակցությամբ շուկաներում սկսել են Թուրքիայից ներկրված լոլիկ վաճառել, պարզվում է՝ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանում այս պահին թուրքական ծագման լոլիկ չկա:

«Այս պահին մենք Թուրքիայից ներկրված լոլիկ չունենք: Ունենք Ռուսաստանից, Վրաստանից ներկրված: Գուցե հետագայում նաև թուրքական լոլիկ նույնպես շուկայում վաճառվի, բայց տեսչական մարմինը խստացրել է Թուրքիայից Հայաստան լոլիկի ներկրման պայմանները: Այսինքն, Թուրքիայից Հայաստան ներկրվող բուսական ծագման մթերքները բուսասանիտարական վերահսկողությունից բացի սննդամթերքի անվտանգության վերահսկողություն են անցնում, որի ժամանակ ստուգվում է պեստիցիդների և թունաքիմիկատների մնացորդային նյութերի առկայությունը»,–ասաց Գ. Ավետիսյանը: