Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
Politics

Թափանցիկության դեֆիցիտ. ցանկություն կա, թաքցնելու բան, կարծես թե, չկա, բայց....

Ակնկալվում էր, որ նոր իշխանությունները պետք է հակված լինեն թափանցիկ լինել իրենց աշխատանքում, քանի որ իշխանության էին եկել մի կողմից համաժողովրդական գործընթացի արդյունքում, հետևաբար հաշվետու էին սովորականից ավելի շատ մարդկանց ու սովորականից ավելի մեծ չափաբաժնով: Մյուս կողմից էլ իշխանության էին եկել՝ նախորդների դեմ պայքարի արդյունքում, իսկ թափանցիկության բացակայությունն, ընդհանրապես հասարակությունից օտարումը նախորդ իշխանությունների առանցքային թերություններից էր:

Ավելին՝ նոր իշխանության անդամներից շատերը ժամանակին եղել են մեդիադաշտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այսինքն՝ ներկայացրել են ոլորտներ, որոնք ինքնին հիմնված են թափանցիկության վրա: Սակայն այժմ նկատվում է, որ չնայած կա թափանցիկ լինելու առերևույթ ցանկությունը, միաժամանակ կարծես թե չկա թաքցնելու ոչինչ, բայց այդպես էլ չի ձևավորվում թափանցիկության ինստիտուտը:

Այլ կերպ ասած՝ արժեքային կողմնորոշիչների դաշտում թափանցիկությունը կա և առաջնային է, բայց պետական կառավարման մեջ որպես գործառույթ այն չկա բավարար չափով, չեն ներդրվել մեխանիզմները:

Օրինակ՝ գլխավոր տոնածառի կամ Երևանի քաղաքային բյուջեի հետ կապված քննարկումներում հստակ երևում է վերը ասվածի տրամաբանությունը: Հանրային շահագրգիռ շրջանակների կողմից արվող հարցումների և հնչեցվող հարցադրումներից հետո քաղաքապետարանը բավական բովանդակալից արձագանքում է հուզող թեմաներին, բայց դա անում է ուշացումով: Ստացվում է, որ գործ ունենք ոչ թե թափանցիկության, այլ պարզաբանման հետ: Թափանցիկության ինստիտուցիոնալիզացման դեպքում այդ պարզաբանումները կհնչեին նախքան դրանց հանդեպ հանրային որոշակի լարվածության առկայությունը:

Խնդիրն ավելի մասշտաբային կերպով արտահայտվում է իշխանության ավելի բարձր օղակների ու քաղաքական թիմի մակարդակով: Քարոզարշավի հագեցած ընթացքից հետո իշխանությունները հայտնվել են կտրուկ լռության միջավայրում: Բնականաբար զբաղված են կառավարության նոր կազմն ու ԱԺ–ում իրենց ներկայացվածության հարցերը քննարկելով: Իհարկե, ի տարբերություն նախորդ իշխանությունների, լռությունը գոնե երբեմն խախտվում է ու հնչում են որոշակի անուններ, որոնք հավակնում են այս կամ այն պաշտոնին: Բայց նախորդի հետ համեմատությունը սխալ ու ոչ արդյունավետ մեթոդ է նախ հենց իշխանությունների համար, քանի որ նախորդների սխալներն այնքան շատ էին, որ ցանկացած չափանիշով համեմատության դեպքում թեկուզև մեկ կետով առավելությունը ընդգծելու է նորերի առավելությունը հների հանդեպ: Իսկ հեղափոխությունը մեկ կետով առավելության վրա հիմնվել չի կարող, իր էությամբ այն ոչ թե պետք է դնի նախորդի, հնի հետ համեմատվելու ու սեփական դրականը ընդգծելու նպատակ, այլ սահմանելու այնպիսի մի նշաձող, որ համեմատվի ինքն իր հետ, իր այսօրվա ու վաղվա ձեռքբերումները համեմատի:

Ըստ այդմ, կենսական է, որ թափանցիկության խնդիրը, որ համառորեն շրջանցվեց ԱԺ ընտրություններից առաջ դաշինքի ցուցակի կազմման գործընթացում, չշրջանցվի գոնե հիմա, ու հասարակությանը ոչ թե երբեմն տեղեկացնեն այս կամ այն որոշումների մասին, այլ հաշվետու լինեն ավելի համակարգային կերպով: Ընդ որում, դա չթողնելով միայն վարչապետի վրա:

Հատկապես, որ ինֆորմացիոն վակուումը լցվում է տարատեսակ արտահոսքերով, ու վտանգ կա, որ թափանցիկության փոխարեն մենք կրկին կունենանք, այսպես կոչված, «կեղտ մաքրելու» հաղորդակցային այն բովանդակությունը, որ ունեինք նախկինում: Քանիցս խոսել ենք, որ ներկուսակցական դեմոկրատիան առանցքային է ընդհանրապես պետական մակարդակով դեմոկրատական մոդել ունենալու համար: Թափանցիկությունն այդ ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմներից մեկն է: Հատկապես, երբ խոսքը համաժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած ուժի մասին է, մեծանում է հաշվետվողականության շրջանակը, հետևաբար նաև թափանցիկության անհրաժեշտությունը: