Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

«Եվրոմոթորս»-ի շուրջ կեղծ լուրեր են տարածում. պահանջում են ներողություն խնդրել (տեսանյութեր, փաստաթղթեր)

Օրերս հայտնի դարձավ, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ «Եվրոմոթորս» ընկերությունն արդեն տևական ժամանակ է՝ հրաժարվում է վճարել BMW ավտոսրահի կառուցման համար: Ըստ շինարարությունը կատարած ընկերության՝ խոսքը մոտ մեկ միլիոն դոլարի կամ ավելի կոնկրետ՝ 465 մլն դրամի մասին է:

«Եվրոմոթորս» ընկերության բաժնետեր և գործադիր տնօրեն Ջաբեր Ալմարզուքին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նշեց, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը սեփական շահադիտական նպատակներով «Եվրոմոթորս» ընկերության հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել և իրենք ապացույցներ ունեն․ ««Եվրոմոթորս» և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ դեռևս 2016 թվականին վերջիններին վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ՝ 3.285.000 դոլարը։ Մենք շատ լավ գիտենք հայ ժողովրդին, նրանց հյուրընկալությունը և հուսով ենք՝ կլինի նաև արդարացի արդարադատություն։ Մենք Զարուհի Սարգսյանին ասել ենք՝ եթե խնդիր է տեսնում, ապա դիմի համապատասխան մարմիններին, որպեսզի հարցը կարգավորվի, բայց ինքը դիմել է գրեթե բոլոր տեղերը, նախագահների կամ վարչապետների վերահսկողական ծառայություններին, բացի դատարանից։ Մենք ամենևին դեմ չէինք, որպեսզի գային և շինարարական հետազոտություններ կատարեին, արդյուքում պարզ դարձավ, որ «Եվրոմոթորսը» վճարել է բոլոր գումարները։ Մենք տեր ենք կանգնելու մեր արդար իրավունքներին, մեզ համար կարևոր է, որ վերականգնվի արդարությունը»,- նշեց Ալմարզուքին։

Նրա խոսքով՝ իրեն զարմացրել են հատկապես հայաստանյան մամուլի հրապարակումները․ «Մենք ներդրումներ ենք կատարել աշխարհի 7 երկրում, սակայն առաջին դեպքն էր, երբ հանդիպեցի մամուլի գրառման՝ առանց մյուս կողմին լսելու»։

Հարցին՝ հնարավո՞ր է աղմուկը բարձրացվել է Գագիկ Ծառուկյանի դեմ՝ քաղաքական նկատառումներից ելնելով, «Եվրոմոթորս» ընկերության բաժնետերն ասաց․ «Ես չեմ ուզում խոսել քաղաքականությունից և մեկնաբանություններ անել, բայց նման խոսակցություններն, անշուշտ, ազդում են գործարարի իմիջի վրա և չեմ բացառում, որ կունենան նաև այդպիսի նկատառումներ։ Մենք ողջունել ենք երկրում կատարված հեղափոխությունը և կարծում ենք, որ արդարությունը կհաղթի և հնարավորություն կտա ավելի շատ ներդրումներ կատարելու։ Ես կրկին շնորհակալություն եմ հայտնում պարոն Ծառուկյանին, որ իր վստահությամբ հնարավորություն է ընձեռել ներդրումներ անել Հայաստանում։ Նկատել եմ, որ նա ներդրումներ անելիս առաջնային է համարում ոչ թե իր, այլ ժողովրդի ու երկրի շահը»,- ասաց ընկերության բաժնետերը։
Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես չի միջամտում ընկերության աշխատանքներին, և իր մոտ զարմանք է առաջացնում վերջինիս կողմից՝ նման անվերապահ գործընկերային վստահությունը։

«Եվրոմոթորս» ընկերության ադմինիստրատիվ տնօրեն Աբրահամ Տանակէօզեանն էլ ներկայացրեց ապացույց հանդիսացող բոլոր փաստաթղթերը, ապա նշեց՝ Զարուհի Սարգսյանից պահանջում են հանդես գալ ասուլիսով և ներողություն խնդրել «Եվրոմոթորս» ընկերությունից, Գագիկ Ծառուկյանից և Ջաբեր Ալմարզուքիից։

Տանակէօզեանի խոսքով՝ ըստ փորձագետների կողմից արված եզրակացությունների՝ «Եվրոմոթորսը» ոչ միայն քիչ չի վճարել, այլև մի բան էլ ավել է վճարել, և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունը պետք է որոշակի գումար վերադարձնի․ «Եթե դատարանի վճռով ետ վերադարձվեն ծախսված գումարները, մենք պատրաստվում են դրանք նվիրաբերել մանկատներին»,- ընդգծեց նա։

 

Սոնա Հարությունյան