Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Politics

Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հրապարակման ժամանակ հրապարակվում է նաև խորհրդարան անցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների քանակը: Պատգամավորական մանդատների թվի որոշման հրապարակման պահից սկսած ընտրություններին մասնակցած կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կարող են արդյունքները բողոքարկել ՀՀ Սահմանադրական դատարանում:

Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով արդյունքները բողքարկելու ժամկետը սկսվում է հաշվարկվել որոշման հրապարակման պահից սկսած մինչև 5–րդ օրը, ժամը 18.00–ն ընկած ժամանակահատվածը: ԸՕ 100–րդ հոդվածի պահանջով կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին մանդատներ տրամադրվում են ԿԸՀ արձանագրության համաձայն, որով և գրանցում են համապետական և տարածքային ցուցակներից ընտրված ԱԺ պատգամավորներին: Սա նույնպես իրականացվում է տրամադրվող մանդատների թվի արդյունքների հրապարակումից հետո սահմանված 5– օրյա ժամկետի ավարտից հետո, եթե կրկին մինչ այդ որևէ բողոք չի ներկայացվել Սահմանադրական դատարան:

Այսինքն, բողոքների վիճարկման ժամկետների հետ կապված Սահմանադրական դատարան դիմել–չդիմելուց է կախված մանդատների տրամադրման արձանագրության հրապարակման և, ըստ այդմ, ԱԺ կազմավորման օրը:

Այս պարզ հաշվարկների արդյունքում ստացվում է, որ մինչև դեկտեմբերի 21–ը ԿԸՀ–ն որևէ գործառույթ չի իրականացնելու, որից հետո արդեն ԸՕ–ով սահմանված կարգի համաձայն կիրականացնի թեկնածուների գրանցումը: ԿԸՀ–ի կողմից թեկնածուների գրանցումն իրականացնելուց հետո արդեն ԱԺ–ն կհամարվի կազմավորված և հենց այդ օրն էլ կհայտարարվի նաև ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստն անցկացնելու օրը:

ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, նոր ընտրված խորհրդարանի առաջին նիստի օրը սահմանվում է ԱԺ կազմավորման օրվանից հետո երկրորդ երկուշաբթի օրը:

Կարճ ասած, եթե ՍԴ–ում ընտրության հետ կապված հարցեր չվիճարկվեն, ապա ԱԺ կազմավորման օրվանից հետո երկրորդ երկուշաբթի օրը կկայանա ԱԺ 7–րդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստը: ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ դեկտեմբերի 21–ին հաջորդող երկրորդ երկուշաբթին դեկտեմբերի 31–ն է, որը պաշտոնապես ոչ աշխատանքային օր է: Դրան հաջորդող երկուշաբթին՝ հունվարի 7–ը, կրկին ոչ աշխատանքային օր է: Այդ իսկ պատճառով էլ, եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա ամենայն հավանականությամբ, 7–րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա հունվարի 14–ին:

Ինչ վերաբերում է շրջանառվող մեկ այլ հարցին, ապա վարչապետի ընտրություն չի լինելու: Առաջին նիստի օրը վարչապետը նշանակվելու է ՀՀ նախագահի կողմից:

«7–րդ գումարման ԱԺ առաջին նիստի օրը ՀՀ նախագահի հրամանագրով ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն կնշանակվի ՀՀ վարչապետ: Այսինքն, մենք վարչապետի ընտրություն չենք ունենալու»,– ասաց Վ. Այվազյանը:

Խոսելով նախորդ՝ մի կողմից 2017–ին, մյուս կողմից՝ 2018–ին ԱԺ–ում վարչապետի ընտրություն իրականացնելու մասին, Վ. Այվազյանը նշեց, որ մինչ այդ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ չէր մտել ուժի մեջ և գործում էին անցումային դրույթները:

«Հիմա արդեն մենք անցումային դրույթներ չունենք և Սահմանադրությունն ամբողջությամբ մտել է ուժի մեջ: Ուստի, այսուհետ ՀՀ վարչապետը նշանակվելու է ՀՀ նախագահի կողմից: Այսինքն, անկախ այն հանգամանքից ԱԺ–ի հերթական, թե արտահերթ ընտրության արդյունքում է ձևավորվում խորհրդարանը, վարչապետը նշանակվում է, իսկ վարչապետի ընտրություն տեղի է ունենում գործող վարչապետի և կառավարության հրաժարական տալու դեպքում միայն, ինչը մենք ունեցել ենք այս տարի»,– ասաց Վ. Այվազյանը:

Պատասխանելով հարցին, որ՝ եթե ընտրությունների արդյունքներով մի կուսակցության չհաջողվի մեծամասնություն ունենալ, այդ դեպքում ՀՀ նախագահն ինչպե՞ս պետք է վարչապետին նշանակի, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը պատասխանեց.

«Երբ որևէ կուսակցություն մեծամասնություն չունենա, ապա կուսակցությունները կոալիցիաներ պետք է կազմեն վարչապետի թեկնածուի շուրջ: Այսինքն, կոալիցիա կազմելու հիմքում վարչապետի թեկնածու ունենալն է լինելու, ով էլ կրկին նախագահի հրամանագրով կնշանակվի վարչապետ»,– ասաց Վ. Այվազյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում