Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
Politics

Հետընտրական Հայաստան՝ կեղծ օրակարգերով ու կուլիսային ռիսկերով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Հետընտրական Հայաստանի քաղաքական քննարկումներն ակնհայտորեն կորցրել են այն ռիթմն ու հագեցվածությունը, որ նկատվում էր քարոզարշավի օրերին: Իշխանությունները կարծես անցել են ընդհատակ ու ենթադրաբար զբաղված են ԱԺ–ում ու գործադիրում քաղաքական դերակատարների վերաբաշխմամբ: Համեմատաբար հանդարտ, նախատոնական տրամադրությունների ֆոնին աչքի է ընկնում խորհրդարանական նոր ընդդիմության ներսում որոշակի հակասությունների սրում: Մեծ հաշվով, իհարկե, տրամաբանական է, որ քաղաքական համակարգը, որը ձևավորվում է զրոյից, հագեցված է լինելու սեփական դիրքավորումները հաստատել փորձող ուժերի միջև մրցակցությամբ: Ընդհանրապես մրցակցությունը քաղաքական ուժերի միջև, հատկապես հրապարակային դաշտում ողջունելի երևույթ է, ու հեղափոխական Հայաստանի դրական առանձնահատկություններից մեկը: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ներքաղաքական մրցակցության բովանդակությունը չի համապատասխանում հեղափոխական ակնկալիքների նշաձողին: Բացակայում է մրցակցության, փոխադարձ քննադատության բովանդակային մասը, փոխարենը գերիշխում է անձնական մակարդակի հասնող հակաքարոզչությունը: Արդյունքում հանրային օրակարգը, որ կարիք ուներ հեղափոխական առաջարկների, փոխարենը ստանում է քաղաքական փաթեթավորմամբ, բայց անձնական մոտիվներով հագեցած կեղծ օրակարգեր:

Նմանատիպ կեղծ օրակարգերից են, օրինակ, բիզնեսի ու քաղաքականության տարանջատման մասին վերջին քննարկումները: Ինքնին բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը կեղծ օրակարգ չէ, կեղծ է դրա մատուցումը, այդ մատուցման իրական ու հայտարարված նպատակների հակասությունը, դրա տակ ակնհայտ երևացող տողատակը: Բիզնեսի ու քաղաքականության տարանջատման խնդիրն, ընդհանրապես, այնքան հագեցած է ու բազմաշերտ, որ հնարավոր չէ, օրինակ, այդ խնդրի լուծումը պատկերացնել որևէ ուժի կամ անձի քաղաքականության մեջ լինել–չլինելուց: Այդ խնդիրը պահանջում է ինչպես դրա համակարգային վերլուծություն, այնպես էլ համակարգային լուծումներ:

Նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է բիզնեսի և քաղաքականության կապ ու դրանց տարանջատում: Խոսքը հատկապես մեծ բիզնեսի մասին է: Անհնար է պատկերացնել, որ մեծ բիզնեսը չունենա քաղաքականության հետ հատման ու հակադրման գծեր: Խնդիրը այդ շահերի հակադրման ու հատման արտահայտման ձևերի մեջ է: Օրինակ Միացյալ Նահանգներում այդ շահերը արտահայտվում են լեգալ լոբբիստական կառույցների միջոցով, որոնք այս կամ այն խոշոր կապիտալի շահերը լոբբինգ են անում Սենատում կամ Կոնգրեսում: Եվրոպական երկրներում էլ քիչ չեն կուսակցություններ, որոնք վայելում են խոշոր կապիտալիստների աջակցությունը, ինչը իհարկե չի նշանակում, թե ծառայեցվում են այդ կապիտալիստների անձնական ու նեղխմբային շահերին: Այնպես որ, միայն մակերեսային սահմանմամբ խնդրի ախտորոշումը տալ հնարավոր չէ, պետք է հասկանալ, թե ինչ ունենք մենք և ինչ ենք ուզում:

Եվ հետո, նույնիսկ եթե խնդիրը ախտորոշված է ճիշտ, ապա դրա լուծումը հաստատապես լոկալ չէ: Խնդրի համակարգային լուծումը ենթադրում է այնպիսի մեխանիզմների ու երաշխիքների ներդրում, որ որևէ իրավիճակում մեծ բիզնեսը չկարողանա մտնել քաղաքական դաշտ ու թելադրել իր կամքը: Այդ մեխանիզմներից է , օրինակ, կուսակցությունների մասին նոր օրենքի ու կարգավորումների ներդրումը, որը, դիցուք, հստակ կֆիքսի կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմները: Վերջերս, օրինակ, պարզ դարձավ, որ խորհրդարան անցած ու չանցած շատ ուժեր ֆինանսավորման հետ կապված ունեն որոշակի ստվերային ռիսկեր, երբ, օրինակ, նվիրատուն նվիրաբերում է քառապատիկ անգամ ավելի շատ գումար, քան կա նրա հայտարարագրում: Նման օրինակներ ու դրանց լուծման մեխանիզմներ էլի կարելի է թվել: Բայց լավ կլիներ, որ դրանով զբաղվեինք ոչ թե մենք, այլ այն ուժերը, որոնք իբրև համակարգային փոփոխությունների անվան տակ հետապնդում են լոկալ ու կոնկրետ նպատակներ, թիրախներ:

Մեծ հաշվով, իհարկե, Հայաստանի քաղաքական դաշտում նախկինում էլ են եղել վեհ նպատակների քողի ներքո անձնական ու լոկալ նպատակահարմարությունից դրդված նախաձեռնություններ: Սակայն հիմա, երբ քաղաքականությունից ու քաղաքական ուժերից հանրության սպասելիքները որակապես այլ մակարդակի են, հանրային սպասումներն ու ակնկալիքները նոր իրավիճակում մսխելը հղի է քաղաքական համակարգը կրկին հետ գցելու և նախորդ խաղի կանոնների դաշտ վերադարձնելու: Այս իմաստով շատ կարևոր է, որ ցանկացած ուժ, որ հանդես կգա համակարգային փոփոխությունների դրոշակով, հասարակության կողմից ստանա հստակ պարզաբանող հարցեր՝ բացառելու համակարգայինի անվան տակ լոկալ նպատակների իրացման հնարավորությունն ու քաղաքականության ներխմբային, ստվերային, կուլիսային ռիսկը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում