Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Հայաստանը նույնքան «երջանիկ» է, որքան Ֆրանսիան ու Իտալիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե հավատանք New Economic Foundation բրիտանական հետազոտական կենտրոնի ցուցանիշներին, որը զբաղված է աշխարհի երկրների երջանկության մակարդակի չափումներով, ապա «ամենաերջանիկ» պետությունը կարելի է համարել Կոստա–Ռիկան: 151 երկիր ներառող հետազոտության արդյունքներով Կոստա–Ռիկան առաջատարն է, որի երջանկության ինդեքսը կազմում է 64:
Հայաստանը ևս ներառված է այս հետազոտության մեջ: Ըստ բրիտանացի մասնագետների, մենք՝ հայերս, բավական երջանիկ ենք: Մեր երկրի երջանկության ինդեքսը կազմել է 46 և այդ 151 երկրների ցուցակում 53–րդն ենք: Ի դեպ, Ուզբեկստանը, որը նույնպես երջանկության նույն ինդեքսն ունի, մեզնից մի աստիճան ցածր է տեղաբաշխված բրիտանացիների կողմից կատարված հետազոտության սանդղակում:
Հայաստանը գրեթե նույնքան «երջանիկ» է, որքան եվրոպական երկրներ՝ Ֆրանսիան, Շվեդիան ու Իտալիան: Բավական հուսադրող ցուցանիշներ են: Մնում է, որ նույնքան վստահ լինենք կայուն ապագայի և բարեկեցիկ կյանք ունենալու առումով: Չնայած, որ հենց հետազոտության արդյունքները պարունակող հրապարկման մեջ հստակ կերպով գրված է, որ երջանկության համաշխարհային ինդեքսը համակցված ցուցանիշ է, որը չափում է աշխարհի երկրների և առանձին շրջանների հաջողություններն ու ձեռքբերումները՝ իրենց բնակիչներին երջանիկ կյանք ապահովելու հնարավորությունների տեսանկյունից:
Մեզ հարևան Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի և Հայաստանից հարյուրավոր անգամներ զարգացման մակարդակով առաջ գտնվող շատուշատ այլ երկրների բնակիչները, պարզվում է՝ հայերիցս ավելի «դժբախտ» են: Համենայն դեպս, այս մասին են փաստում միջազգային կազմակերպության կողմից կատարված հետազոտության արդյունքները:
Հավելենք, որ հետազոտությունը հաշվարկվել է New Economic Foundation բրիտանական հետազոտական կենտրոնի մեթոդիկայով՝ Friends of the Earth բնապահպանական կազմակերպության, World Development Movement մարդասիրական կազմակերպության և միջազգային անկախ փորձագետների խմբի հետ համատեղ, ովքեր իրենց աշխատանքներում վերլուծական մշակումների հետ միասին օգտագործել են նաև ազգային ինստիտուտների և միջազգային կազմակերպությունների վիճակագրական տվյալները:
Հետազոտության նպատակն է ցույց տալ այն հարաբերական էֆեկտիվությունը, որի միջոցով երկրներն օգտագործում են տնտեսական աճն ու բնական ռեսուրսները՝ սեփական քաղաքացիների համար երջանիկ կյանք ապահովելու նապատակով: Ռեյթինգի կազմողներն ընգծում են, որ այն երկրներում, որտեղ մեխը դրվում է արտադրության զարգացման, ինչպես նաև տնտեսական աճի վրա, մարդիկ, որպես կանոն, ավելի երջանիկ չեն դառնում, քանի որ տնտեսական թեորիաները, որոնց հետևում են այդ պետությունների իշխանությունները, ոչ մի ընդհանուր բան չունեն այդ մարդկանց իրական կյանքի հետ:
Ինդեքսը չափում է յուրաքանչյուր երկրի բնակչության բավարարվածության մակարդակը և նրանց կյանքի միջին տևողությունը՝ այդ մարդկանց կողմից օգտագործվող բնական ռեսուրսների քանակի հարաբերակցությամբ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: