Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''
Politics

Հետընտրական «գորդյան հանգույց» կամ ինչո՞ւ չի շնորհավորում Պուտինը

Դեկտեմբերի 10-ի ընտրությունների արդյունքներից առավել լրատվամիջոցների քննարկման թեման է դարձել` ե՞րբ պիտի ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորի վարչապետ Փաշինյանին, կամ ինչո՞ւ չի շնորհավորում:

Մի կողմից` շնորհավորական ուղերձները միջպետական հարաբերությունների մաս են, որ գրվում ու հղվում են գրեթե ավտոմատ, մյուս կողմից` նույն այդ ուղերձները միջպետական հարաբերությունների արտացոլումն են` միայն դիվանագետներին հասու նրբություններով:


Հայաստանյան իշխանափոխությանը Կրեմլը միայն առաջին հայացքից չեզոք վերաբերվեց: ՀԱՊԿ-ում զարգացումները հաստատում են, որ եվրասիական մենթալիտետը և ժողովրդավարությունը միմյանց խորթ հասկացություններ են: Եվրասիական տարածքի` գործնականում ցմահ նախագահները` նախ 2015-ին չէին ընկալում` ինչո՞ւ Հայաստանը փոխեց կառավարման մոդելը և ո՞ւմ հետ պիտի հիմա հարցերը կարգավորեն: Նրանց բացատրեցին, որ կապ չունի Սերժ Սարգսյանը նախագահ է, թե` վարչապետ: Բայց 2018-ը նրանց փաստի առաջ կանգնեցրեց, երբ Ս.Սարգսյանը հեռացավ ու նրան փոխարինեց արտահերթ ընտրություններով լեգիտիմ իշխանություն ստացած Նիկոլ Փաշինյանը:

Պատահական չէ, որ ռուսական լրատվամիջոցներն այդքան հաճախակի էին հարցազրույցներ վերցնում Ռոբերտ Քոչարյանից ու նրան փորձում Հայաստանում դարձնել ընդդիմության առանցք: Նույնքան պատահական չէ, որ երկար ժամանակ ռուսական ԶԼՄ-ները հայտարարում էին, որ ընտրություններում հայտնի չէ` ո՞վ իշխանության կգա Հայաստանում, թեպետ նման հարց փաստացի չկար:

Եվրասիական տարածքի համար ամենավտանգավոր գործոնը իրենց երկրներում ցույցերի ժամանակ պարբերաբար հնչող կոչերն էին (հատկապես Ռուսաստանում)` «Մենք էլ ենք ուզում Հայաստանի նման»:

Եվրասիական տարածքի հակահայկական ներգործությունը կանխելու համար Փաշինյանը ապրիլ-մայիսին օրը մեկ հայտարարում էր, որ ՀՀ արտաքին քաղաքական վեկտոր չի փոխելու ու հավատարիմ է մնալու իր պարտավորություններին:

ԵԱՏՄ-ում այդ հայտարարություններն ընդունվում էին մեծ վերապահությամբ` կապրենք` կտեսնենք: Արևմուտքում հիասթափության ու իրավիճակի անփոփոխության տեսակետ էին ձևավորում (պատահական չէ, որ հեղափոխությունից հետո բնավ չարագացավ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը, որ բնական պիտի լիներ` իբրև արձագանք Հայաստանում ժողովրդավարության վերահաստատմանը): Ստացվեց, որ Փաշինյանը չստացավ եվրասիական տարածքի վստահությունը և կորցրեց Արևմուտքի վստահությունը:


Այնուամենայնիվ` դիվանագիտական ընթացակարգերը պահպանելով` արդեն դեկտեմբերի 10-11-ին Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի հաղթանակը շնորհավորեցին ԵՄ-ն ու Պետդեպարտամենտը, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, հարևաններից առաջինը Վրաստանն էր, հետո` Իրանը, իսկ եվրասիական տարածքն առայսօր լռում է` Մոսկվայի գլխավորությամբ: Այս հարցը դառնում է լրատվամիջոցների գլխավոր նյութ, մինչդեռ ամեն ինչ պարզ է ու պետք չէ հերթական անգամ վկայել, որ Հայաստանը ինքնիշխան պետություն չէ ու ակնկալում է իր ինքնիշխանության հերթական ճանաչումը ստանալ եվրասիական տարածքից:

Չկա նման խնդիր: Ու չպիտի լինի, որ տարատեսակ «կոլերովները» չմեկնաբանեն, թե Փաշինյանին շնորհավորելը Պուտինի մակարդակը չէ: Առավելևս անհեթեթ էր` Պուտինի` Նիկոլ Փաշինյանին չշնորհավորելու հարցն ուղղել Մարիա Զախարովային` արժանանալու նրա կծու լեզու պատասխանին: Հայաստանում նաև անընդհատ հիշում ու հիշեցնում են, որ նախկինում Պուտինն առաջինն էր շնորհավորում Սերժ Սարգսյանին, երբ ԿԸՀ-ն չէր հրապարակել վերջնական արդյունքները: Այո, որովհետև Սարգսյանի իշխանության պատասխանատուն ու շահառուն էր, իսկ Փաշինյանի դեպքում ամեն ինչ անորոշ ու անհայտ է: Առավել ևս այն Փաշինյանի, որ դեկտեմբերի 6-ին չընդունեց Նազարբաև-Լուկաշենկո պակտը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ:

Ի դեպ՝ երեկ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է Ստանիսլավ Զասին և կրկնել, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ երկրների ղեկավարները որոշել են աջակցել Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Զասի թեկնածությունը: Թեպետ այդ տեղեկությունը հերքել էր ոչ միայն Փաշինյանի մամուլի քարտուղարը, այլև` ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Փաստացի` Բելառուս+Ղազախստան զույգը գործում է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի դեմ: Թեպետ չի բացառվում, որ Կրեմլը լուռ համաձայնություն է տվել այդ քայլերին: Այսինքն` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խաղում Լուկաշենկոն ստացել է ոչ միայն Ղազախստանի, այլև Ղրղզստանի աջակցությունը և, եթե Զասի հաջորդ հասցեն լինի Դուշանբե, նշանակում է` նաև Տաջիկստանի:

Հայաստան նա հազիվ թե գա, իսկ Մոսկվայի հետ հարցերը կփորձի լուծել Լուկաշենկոն անձամբ` Պուտինի հետ: Եվ, եթե հաշվի առնենք օրերս ինչ բովանդակությամբ ասուլիս տվեց Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցներին, նշանակում է՝ Պուտինի հետ մեծ օրակարգ ունի` սկսած գազի գնից, ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնելու է գործոն ռուս-բելառուսական հարաբերություններում:

Ինչի՞ են ձգտում Լուկաշենկոն և Նազարբաևը: Օգտվելով ՌԴ թուլացումից` փորձում են եվրասիական տարածքում առաջին ջութակը վերցնել՝ Կրեմլին պարտադրելու քաղաքական ու տնտեսական իրենց շահավետ որոշումները, որ հակասում են Ռուսաստանի շահերին: Սա մեծ խաղ է, որտեղ ՀԱՊԿ-ը մանրադրամ է: Եվ Հայաստանի խնդիրն է նույնպես մանրադրամ չդառնալ օտար խաղերում, որտեղ չկան յուրայիններ ու ոչ յուրայիններ, սեղանի շուրջ բոլորը ժպտում են բոլորին, իսկ սեղանի տակից աքացիներ են տալիս:

Չի բացառվում, որ ընդհանուր շահերի հայտարար գտնելով` միավորվեն ընդդեմ եվրասիական տարածքի միակ պետության դեմ, որտեղ գործում է խորհրդարանական կառավարման մոդել, իշխանափոխություն է լինում ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: