Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Politics

Խիստ ողջունելի է, որ ռուսական կողմի նախաձեռնած Լավրով–Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումը չկայացավ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Մյունխենում կայացել է Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումը, նույնիսկ համատեղ ընթրիքը` Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Սա կարելի՞ է համարել բավականին երկար ժամանակ ընդհատված բանակցային պրոցեսի մեկնարկ:

– Կարելի է համարել նոր մեկնարկի լուրջ փորձ: Առայժմ վաղաժամ է այն մեկնարկ անվանելը, քանի որ դեռևս առաջին քայլն է: Եթե ունենա շարունակություն, ապա Ձեր տարբերակը ճիշտ կլինի: Եթե սրանով սահմանափակվի և ամեն ինչ դառնա ի շրջանս յուր, կլինի հակառակը:

– Այս օրերին հավանական էր համարվում նաև Լավրով–Մամեդյարով–Նալբանդյան հանդիպումը: Ինչո՞ւ այն չկայացավ:

– Խիստ ողջունելի է, որ այդ հանդիպումը տեղի չունեցավ, որովհետև Ռուսաստանի նմանատիպ անհատական նախաձեռնությունները միայն խանգարում են գործընթացի` Մինսկի խմբի ձևաչափում առաջ գնալուն: Հարկ է նշել, որ Մինսկի խմբի ֆորմատի դեմ այսօր հանդես է գալիս երեք սուբյեկտ` Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը: Ժամանակն է հասկանալ, որ հայկական կողմը չպետք է տրվի ռուսական անպարկեշտ առաջարկություններին և թույլ չտա, որ գործընթացը դուրս գա եռանախագահների ֆորմատից:

– Բայց մի քանի օր առաջ ՀՀ–ում ՌԴ դեսպանը հայտարարեց, որ խնդրի կարգավորմամբ պետք է զբաղվի ոչ թե Ռուսաստանն առանձին, այլ համանախագահները: Այսինքն, ռուսական մենաշնորհը բացառեց:

– Ռուսաստանը միշտ էլ երկակի խաղ է խաղացել: Մի կողմից, նա չի խախտում Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի կոնսենսուսը: Բայց մյուս կողմից էլ եռանախագահության ձևաչափում ձեռք բերված պայմանավորվածությունները Բաքվի ձեռքով վիժեցնում է:

– Բայց դեսպանը նաև հայտարարեց, որ բանակցությունների քննարկման առարկա պետք է լինեն միայն Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ինչը պնդում են եռանախագահները:

– Կան Վիեննայի պայմանավորվածություններ: Իսկ Սանկտ Պետերբուրգը ռուսները բերեցին կապեցին Վիեննայի պոչից, ինչի արդյունքում դրանք մինչ օրս իրականություն չեն դարձել: Հայաստանի շահերից ամենևին էլ չի բխում ռուսական դիվանագիտությանը ևս մեկ շանս տալը, որ Մյունխենի պայմանավորվածությունների պոչին էլի մի բան կպցնեն:

– Քանի որ Նալբանդյանը, կարելի է ասել, հրաժարվել էր ռուսական կողմի նախաձեռնած հանդիպումից, հնարավո՞ր է պնդել, որ հայկական կողմը փոխում է կամ փորձում է փոխել իր մարտավարությունը:

– Այս պահին նման միտում տեսնում եմ: Ու սրան կա շատ լուրջ բացատրություն: 2017 թ. չափազանց ռիսկային է պատերազմի վերսկսման առումով: Հայկական կողմը գիտակցում է այդ ռիսկերը: Նաև` շատ լավ հասկանում է, որ դա թույլ չտալու համար, այո, պետք է հենց նման դիրքորոշում որդեգրել:

– Փաստորեն մյունխենյան այս հանդիպումը, նաև առաջիկայում հնարավոր հանդիպումները կարո՞ղ են շփման գծում տիրող լարված վիճակը մեղմել:

– Իհարկե, կարող են: Բայց դրա համար շատ կարևոր է, որ հայկական կողմը ջանքերը չթուլացնի: Մյուս կողմից, պետք է գործի դնել Ադրբեջանի վրա ճնշման գործիքակազմը: Ադրբեջանը պետք է լավ հասկանա, որ եթե փորձի խախտել զինադադարի ռեժիմը, կընկնի պատժամիջոցների տակ: Եվ հայկական կողմը պետք է հասնի նրան, որ միջազգային հանրությունը, հանձինս Մինսկի խմբի, Ադրբեջանին դա հասկացնի որպես ի գիտություն:

– Բայց շփման գծում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ համանախագահների գրեթե բոլոր հայտարարությունները հասցեական չեն:

– Իսկ ինչո՞ւ պետք է հասցեական լինեն, եթե այնտեղ նրանց մանդատը չի ենթադրում մի քանի շատ կարևոր տարր: Առաջինը` զինադադարի ռեժիմի մշտական մոնիթորինգ, երկրորդը` հետաքննությունների մեխանիզմ, երրորդ` ռեժիմի խախտման համար պատասխանատվություն: Դա այն է, ինչ Վիեննայում ձեռք բերվեց որպես պայմանավորվածություն: Հայկական կողմը դրան բազմիցս է կողմ արտահայտվել, իսկ Ադրբեջանը, Ռուսաստանից թև ու թիկունք ստանալով, մինչ օրս փորձում է խուսափել:

– Համանախագահող երկրներից ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի դիրքորոշումները պրոհայկակա՞ն են, թե պարզապես ավելի անաչառ են:

– Պրոհայկական չեն: Նրանց դիրքորոշումը միտված է հարցի խաղաղ կարգավորմանը և պատերազմի վերսկսումը թույլ չտալուն:

– Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարվեց մեկնել, Բաքվի բառապաշարով ասած, ապրիլից հետո «ազատագրված» տարածքներ…

– Մինչդեռ ՌԴ դեսպանը այդ խայտառակ շոուին մասնակցեց, իսկ հետո էլ հնդկական կինոյի մոտիվներով հայտարարություններ արեց:

– Դե, հիմնավորեց, որ գնացել է տեղում ծանոթանալու իրավիճակին:

– Ամեն ինչ էլ կարելի է հիմնավորել: Կարևորը փաստն է, որ ՌԴ դեսպանը մասնակիցն է Ալիևի պրոպագանդիստական շոուին: Մնացածը լիրիկա է:

– Շատ հետաքրքիր էր վերջերս Օլանդի հայտարարությունը հայկական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ: Նա ի՞նչ կարող է առաջարկել Սերժ Սարգսյանին մարտի 8–ին:

– Իմ կարծիքով, հայ–ֆրանսիական հարաբերությունները կարիք ունեն արդիականացման և ներկայի մարտահրավերներին համապատասխանեցման: Հայաստանն ու Ֆրանսիան ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր և մոտեցումներ թե տարածաշրջանային, թե միջազգային զարգացումներին: Բայց այսօր հայ–ֆրանսիական հարաբերությունները ավելի շատ էմոցիոնալ և լիրիկական են, քան բովանդակային: Նույնը` ԼՂ հարցում: Ֆրանսիան կողմ է հարցի կարգավորմանը, մինչդեռ Ռուսաստանը` հարցի չկարգավորմանը, որպեսզի կարողանա տարածաշրջանում իրականացնել իր նեոկայսերական ծրագրերը` չկարգավորված կոնֆլիկտի ֆոնին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: